«Հիմարը և ավելի հիմարը», 1994 թվականի ամերիկյան կինոկատակերգություն։ Գլխավոր դերակատարներն են Ջիմ Քերրին և Ջեֆ Դենիելսը։ Ֆիլմը պատմում է երկու գործազուրկ երիտասարդների մասին, որոնք մեկնում են ճամփորդության՝ հույս ունենալով ընդհատել իրենց անհաջողությունները։ Այն Ժամանակ կինոնկարը ունեցավ մեծ հաջողություններ և ամբողջ աշխարհին բացահայտեց երկու եղբայրների՝ ռեժիսոր Ֆարրելլների տաղանդը։

Հիմարը և ավելի հիմարը
անգլ.՝ Dumb and Dumber
Երկիր ԱՄՆ
Ժանրբադի մուվի, կինոկատակերգություն և ռոուդ-մուվի
Թվական1994 և ապրիլի 6, 1995[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Ֆարելլի[2][3][4][…] և Բոբի Ֆարելլի[2][3][4][…]
ՊրոդյուսերԲրեդ Քրևոյ, Չարլզ Բ. Ուեսլեր և Բոբի Ֆարելլի
Սցենարի հեղինակՓիթեր Ֆարելլի և Բոբի Ֆարելլի
ԴերակատարներՋիմ Քերրի[3][4][5][…], Ջեֆ Դենիելս[3][4][5][…], Լորեն Հոլի[4][5][6][…], Մայք Սթար[6][7], Վիկտորյա Ռոուել[6][7], Թերի Գար[4][6][7], Ֆելթոն Փերի[6][7], Չարլզ Ռոքեթ[6][7], Քեմ Նիլի[3][6][7], Հարլանդ Ուիլյամս[7], Ջո Բեյքեր[6][7], Քարեն Դաֆի[7], Լին Շեյ[6][7], Ռոբ Մորան[6][7], Զեն Գեսներ[8], Քոնի Սոյեր[8] և Բրեդի Բլահմ[7]
ՕպերատորՄարկ Իրվին
ԵրաժշտությունԹոդ Ռանդգրեն
ՄոնտաժՔրիստոֆեր Գրինսբերի
Պատմվածքի վայրԱսպեն և Ռոդ Այլենդ
Նկարահանման վայրԿոլորադո և Սոլթ Լեյք Սիթի
ԿինոընկերությունNew Line Cinema
Տևողություն109 րոպե
Շահույթ247 300 000 $[9]
ՀաջորդՀիմարը և ավելի հիմարը։ Երբ Հարրին հանդիպեց Լլոյդին
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Կարգախոս՝ «Նրանց համար ամեն նոր օրը ավելի խելագար էր, քան նախորդը»

Պրովիդենս քաղաքում ապրում էին երկու խելագար ընկերներ՝ Լլոյդ Քրիսթամսը և Հարրի Դաննը։ Մի անգամ լիմուզինի անհոգ վարորդ Լլոյդը առաջին հայացքից սիրահարվում է իր ուղևորուհիներից մեկին՝ Մերի Սվոնսոնին։ Նա Մերիին պետք է տաներ օդանավակայան։ Մերին պատրաստվում էր ուղևորվել Ասպեն քաղաք՝ իր ընտանիքի մոտ։ Հուզիչ հրաժեշտից հետո նա կայարանում թողնում է փողերով լի ճամպրուկ, որը նախատեսված էր իր ամուսնուն փախցրած հանցագործների համար։ Լլոյդը անմիջապես նկատում է ճամպրուկը, հանցագործներից շուտ վերցնում այն և վազում է աղջկա հետևից, որ վերադարձնի կորցված ճամպրուկը, սակայն չի հասցնում, և ճամպրուկը մնում է Լլոյդի մոտ։

Լլոյդի ընկեր Գարին զբաղվում էր շների տեղափոխությամբ։ Նա ամբողջ գումարը ներդրեց իր միքրոավտոբուսի վերանորոգման մեջ (Ford Econoline 1984 թվականի)։ Երկու ընկերներն էլ արդյունքում կորցնում են իրենց աշխատանքը և հայտնվում են շատ բարդ իրավիճակում։ Ինչպես որ նրանք էին ասում.«Անհնար է գտնել աշխատանք, որտեղ քեզ չեն ստիպի շաբաթվա մեջ 40 ժամ աշխատել»։ Այդ անվերջ անհաջողություններից ազատվելու համար Լլոյդը առաջարկում է ուղևորվել Ասպեն։ Լլոյդը հույս ուներ, որ ճամպրուկը վերադարձնելուց հետո, Մերին նրանց կհրավիրի թեյ խմելու և կօգնի կյանքում իրենց տեղը գտնեն։ Լլոյդը վաճառում է իր թութակ Պիտիին՝ հարևան կույր տղային։ Ֆիլմի հերոսները ուղևորվում են դեպի Կոլորադո։ Նրանք չէին էլ պատկերացնում, որ ճամպրուկի մեջ գտնվող գումարը կբավականացներ մինչև կյանքի վերջ։

Ճանապարհորդության ընթացքում նրանց հետ տեղի են ունենում բազմապիսի, զավեշտալի դեպքեր։ Օրինակ, նրանք հանկարծակի սպանում են առևանգողներից մեկին՝ ցավազրկողի տեղ տալով Զոոցիդ ռատիցիդ։ Դրանից հետո, խաչմերուկներից մեկի վրա՝ Լլոյդը, թեքվում է ոչ այն ուղղությամբ և Կոլորադոի ժայռոտ լեռների փոխարեն՝ որտեղ նրանց սպասում էր ՀԴԲ-ն՝ ընկնում են Նեբրասկաի անմարդաբնակ անապատ։ Հինգ ժամ շրջելուց հետո վառելիքը սպառվում է, ընկերները կռվում են և նրանց անուշադրության պատճառով ոտքով գնում են տուն։ Լլոյդի ճարպկության շնորհիվ հաջողվում է Հարրիի հին միկրոավտոբուսը փոխել մոտորոլլերի հետ, որով էլ շարունակում են նախատեսված ճանապարհը։

Ասպեն ժամանելուն պես պարզվում է, որ Լլոյդը չգիտի Մերիի ազգանունը և չի կարողանում գտնել նրա հեռախոսահամարը։ Ընկերները ստիպված են լինում գիշերել ձմեռային այգում։ Նրանց միջև կռիվ է բռնկվում, որի արդյունքում ճամպրուկը հանկարծակի բացվում է։ Երկուսն էլ խոսք են տալիս, որ ուրիշի գումարը շատ չեն ծախսի, կվերցնեն շատ քիչ՝ ամենաանհրաժեշտ բաների համար։ Սակայն միանգամից հյուրանոցում վարձակալում են նախագահական համար, քաղաքով շրջելու համար գնում են Lamborghini Diablo և բաժանում են խոշոր թեյավճարներ։

Հանկարծակի պարզվում է, որ Մերին մասնակցություն է ունենալու վերացող թռչուններին նվիրված բարեգործական երեկոյին։ Մինչև ճամպրուկը վերադարձնելը, Լլոյդը ցանկանում էր հարուստ, քաղաքավարի անձնավորության տպավորություն թողնել Մերիի վրա, և բախտի բերմամբ Մերին համաձայնվում է հանդիպման գնալ Հարրիի հետ։ Լլոյդը դրա մասին չիմանալով, երջանկությամբ լցված բացում է շամպայնի շիշը և խցանով սպանում ճերմակ բուին՝ հազվադեպ թռչնի տեսակ։ Երկու ընկերների միջև սկսվում են տարաձայնություններ մի աղջկա համար, բայց նրանք չգիտեին, որ այդ աղջիկը նրանցից ոչ ոքի չի դիտարկում որպես իր թեկնածու։

Արդյունքում Լլոյդին, Մերիին և Հարրիին առևանգում են։ Այն պահին, երբ առևանգողը նրանց սպառնում էր, հյուրանոց է մտնում Հետաքննությունների դաշնային բյուրոն|ՀԴԲն և ձերբակալում առևանգողին։ Լլոյդը տեսնելով, թե ինչպես է Մերին գրկում իր ամուսնուն, շատ է տխրում, քանի որ նա նույնիսկ չգիտեր, որ Մերին ամուսնացած է։

Ընկերները մնում են առանց գումարի և ոտքով տուն են վերադառնում։ Ճանապարհին նրանք հանդիպում են գեղեցկուհիներով լի ավտոբուսին։ Գեղեցկուհիները փնտրում էին երկու տղաների, ովքեր կհամաձայնվեին ուղեկցել նրանց ամբողջ ճանապարհորդության ընթացքում, բայց Լլոյդը և Հարրին ուղարկում են նրանց հարևան քաղաք՝ տղաներ փնտրելու։ Երբ ավտոբուսը գնում է, նրանք իրար մեջ մտածում են, որ մի օր նրանց էլ բախտը կժպտա։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ջիմ Քերրի Լլոյդ Քրիսթմաս
Ջեֆ Դենիելս Հարի Դան
Լոռեն Հոլլի Մերի Սվոնսոն
Չարլզ Ռոքեթ Նիկռլաս Անդրե
Մայք Ստար Դժո Մենթալինո
Կառեն Դաֆֆի Ջեյ Պի Շեյ
Քեմ Նիլլի Սի Բասս
Վիկտորիա Ոոուէլլ Բեթ Ջորդան
Թերրի Գարր Հելլեն Սվոնսոն
Հենկ Բենդտ Քառլ Սվոնսոն
Բրեյնդի Բլամ կույր տղա Բալլի
Ռոբ Մորեն բարմեն
Լիզա Սթոթհարդ գեղեցկուհի Ավստրիաից
Հարլանդ Ուիլյամս ոստիկան Պենսիլվանիաից
Քոննի Սոյեր մեծահասակ կին

Ֆիլմի ստեղծողներ խմբագրել

Նկարահանման խումբ խմբագրել

  • Ռեժիսորներ — Բոբի Ֆարելլի, Փիթեր Ֆարելլի
  • Սցենար — Բեննեդ Յելլին, Փիթեր Ֆարելլի
  • Օպերատոր — Մարք Իռվին
  • Մոնթաժ — Քրիստոֆեր Հրինբարի
  • Նկարիչ-բեմադիր — Էռլան Դժեյ Վեթթեն
  • Կոմպոզիտոր — Թոդ Ռանգրեն
  • Պրոդյուսորներ — Էլլեն Դյումոչել, Բոբբի Ֆարելլի,
    Թրեյս Գրեհամ-Ռայս, Բռեդլի Դժենքել, Բռեդ Քրեվոյ,
    Ահարոն Մեյերսոն, Դժերալդ Տ. Օլսոն, Չադ Օման, Սթիվեն Ստեբլեր,
    Բռեդլի Թոմաս, Չարլզ Բ. Վեսսլեր

Կերպարներ խմբագրել

  • Լլոյդ Քրիսթամս (անգլ.՝ Lloyd Christmas) — Մոտ 30 տարեկան ուրախ երիտասարդ։ Նա չէր հարմարվում իր աշխատանքին և դրա պատճառով շատ անգամ հեռացվում էր։ Նա այնքան պարզամիտ էր, որ կարող էր ամբողջ սրտով սիրահարվել անծանոթ աղջկան։
  • Հարրի Դանն (անգլ.՝ Harry Dunne) — Լլոյդի մոտիկ ընկերն է։ Բարեհոգի մարդ է և շատ է սիրում շներին։ Նա մոտավոր 30 տարեկան է։ Երազում է իր ընկերոջ հետ բացել փոքրիկ խանութ, որտեղ կվաճառեն որդեր և խանութը որոշել էր անվանել կարճ՝ «Կան որդեր»։ Իմանալով իր ընկերոջ Ասպեն գնալու ցանկության մասին, թողնում է ամեն ինչ և գնում նրա հետ։
  • Մերի Սվոնսոն (անգլ.՝ Mary Swanson) — հարուստ լեդի և Լլոյդի աննման սիրելին։ Ֆիլմի ամբողջ ընթացքում նրան տեսնում ենք շփոթված և ճնշված վիճակում, քանի որ նրա Սիրելի ամուսնուն առևանգել էին։
  • Նիքոլաս Անդրե (անգլ.՝ Nicholas Andre) — բացասական կերպար է։ Մոտիկ լինելով Սվոնսոնների ընտանիքին՝ առևանգում է Մերիի ամուսնուն և փրկագին պահանջում։ Նրա ծրագիրը ձախողվում է Լլոյդի և Հարրիի շնորհիվ, և նրան ձերբակալում է ՀԴՆ-ն։
  • Դժո «Խելագար» Մենթալինո (անգլ.՝ Joe «Mental» Mentalino) — գեր գանգստեր։ Հայտնի է նաև «Գազմեն» (շատ գազեր բաց թողելու պատճառով) մականունով։ Նա նույնպես մասնակցում է առևանգմանը և օգնում Նիքոլաս Անդրեին։ Երբ հանդիպում է Լլոյդին և Հարրիին փորձում է սպանել նրանց սակայն ճանապարհորդության ընթացքում ինքն է մահանում թունավորումից։
  • Դժեյ Պի Շեյ (անգլ.՝ J.P. Shay) — Համագործակցում է Դժո Մենթալինոի հետ։ Կինոյի վերջում նրան նույնպես ձերբակալում են։
  • Բեթ Ջորդան (անգլ.՝ Beth Jordan) — գլխավոր հերոսների հետ առաջին հանդիպման ժամանակ ձևանում է որպես թեթևամիտ աղջիկ, որը իր ընկերոջից փախչում է Ասպեն։ Նա իրականում ՀԴՆ-ի գործակալ է և փորձում է Լլոյդի և Հարրիի միջոցով գտնել գլխավոր առևանգողին։
  • Սի Բասս (անգլ.՝ Sea Bass) — բեռնատար ավտոմեքենայի վարորդ է։

Նկարահանման վայրը խմբագրել

Քաղաք Ասպենում տեղի ունեցող համարյա բոլոր իրադարձությունները նկարահանվել են Բրեքենրիդժ (Կոլորադո նահանգում) և Պարք Սիթի քաղաքներում։ Բազմաթիվ դրվագներ տպագրվել են Սթենլի (ֆիլմի մեջ Դենբուրի) հյուրանոցում, որը գտնվում էր Էսթես-Պարքում։ Այդ հյուրանոցը հատկապես հայտնի էր նրանով, որ այնտեղ նկարահանվել էր Սթենլի Կուբրիկի Փայլատակում ֆիլմը, որը Սթիվեն Քինգի վեպի էկրանավորումն է։ Հարրիի և Մերիի ժամադրությունը տեղի ունեցավ Կուպեր սարի լանջերին։ Փրովիդենս քաղաքում, որտեղ ամենասկզբում բնակվում էին գլխավոր հերոսները, նկարահանվել է Սոլթ Լեյք Սիթիյում։ Այդ քայլը պայմանավորված էր նրանով, որ Ջիմ Քերրիին անհրաժեշտ էր մի շաբաթվա ընթացքում գտնվել այստեղ, քանի որ նրան սպասվում էր վիրահատություն։ Այն դրվագը, որտեղ լիմուզինում նստած Լլոյդը խոսում է կանգառում կանգնած աղջկա հետ, նկարահանվել էր Հիսուներորդ Հյուսիսային փողոցի վրա։ Այն դրվագը, որտեղ ցույց է տալիս կույր տղաին սատկած թութակի հետ, նկարահանվել է նույն փողոցի վրա։ Դրվագը «անմեղ» տատիկի հետ տեղի է ունենում նույն վայրում, «Thomson & Burrows» խանութի ֆոնի վրա։ Լլոյդի և Հարրի բնակարանը գտնվում էր պատմական թաղամասի կենտրոնական քաղաքում։ Մերիի դղյակը, դա «LaCaille» ռեստորանն էր, որը տեղակայված էր Քոտտոնվուդի մեծ և փոքր կոնյոններից ոչ հեռու։ Օդանավակայանի դրվագները նույնպես նկարահանվել են Սօլթ-Լեյք-սիթիյում, տեղի օդանավակայան Իրական տեղանքները, որոնք նշված էին սյուժետի մեջ, կինոնկարում շատ քիչ կադրերում են հանդիպում։ Այդ վայրերից էին Փրովիդենսի տեսարժան վայրերը նաև քաղաքային մետրոպոլիտենի տեսարանները։ Ճամփեզրի սրճարանում նկարահանված դրվագը սկզբում որոշել էին նկարահանել Ֆորթ-Մորգեն քաղաքում, սակայն սրճարանի տնօրենը սցենարին ծանոթանալուց հետո հրաժարվում է նկարահանումից։ Արդյունքում նկարահանման խումբը ստիպված 15 կմ արևմուտք են տեղափոխվում և Վիգգինսի տեղի ռեստորաններից մեկում շարունակում են նկարահանումը։

Տարբերակներ խմբագրել

Ֆիլմը վարձույթով դուրս է եկել երկու տարբերակով՝ կրճատումներով և լրիվ։ Գրաքննադատության վրա հիմնվելով որոշ դրվագներ հեռացվել էին (դա արվել էր նաև Ամերիկյան կինոասոցիացիայի վարկանիշների համակարգում բարձր վարկանիշի համար) և երկար ժամանակ հանդիսատեսին ցուցադրվում էր կարճեցված տարբերակը։ 2006 թվականին «New Line Home Entertainment Platinum Series» հին կինոնկարների վերահրատարակչությամբ զբաղվող կազմակերպության հովանու ներքո լույս տեսա կինոնկարի լրիվ տարբերակը[10]։.

  • Կարճեցվաց տարբերակում, այն դրվագը որտեղ Դժո Մենթալինոն պատրաստվում է Պիտիի (Հարրիի թութակի) գլուխը պոկել, ընդհատվում է «Արի հայրիկիդ մոտ! (անգլ.՝ I tawt I taw a putty tat!)» արտահայտությունից հետո, իսկ լրիվ տարբերակում ցուցադրվում է նաև այն, թե ինչպես է նա իր մատներով ոլորում թութակի վիզը։
  • Ճամփեզրի սրճարանում, այն զզվելի պահը, երբ կոպիտ Սի-Բասը պատրաստվում է ազատվել իր քթի պարունակությունից համբուրգերի մեջ, հեռացված է և լսվում էր միայն ձայնը, իսկ լրիվ տարբերակում այդ պահը մանրամասն ցուցադրված է։ Կարճեցված տարբերակում բացակայում է այն դրվագը, երբ Հարրին սրճարանի աշխատակցուհիներից մեկին ասում է, որ իր կոլաի մեջ բացակայում են պղպջակները, և աշխատակցուհին ուժգին փչում է ձողիկով կոլայի մեջ և վերադարձնում ասելով․«Իսկ հիմա գո՞հ եք»։
  • Նաև կարճեցված տարբերակում բացակայում է Լլոյդի և Հարրիի երկխոսության մեծ մասը, հատկապես այն ժամանակ, երբ նրանք գտնվում էին հյուրանոցում՝ նորապսակների համար նախատեսված համարում։ Խոսակցությունը լի է զուգարանային հումորով, օրինակ՝ Լլոյդը անկեղծանում է, որ հարաբերություններ կունենար Հարրիի հետ, եթե նա ունենար կանացի կրծքեր։ Նաև նրանք ականջ են դնում հարևանների ձայներին և մեկնաբանում դրանք։
  • Կարճեցված տարբերակում բացակայում է այն պահը, երբ Շեյը գնում է իր անձնական կարիքները հոգալու և «Շրջվի՛ր (անգլ.՝ Turn around, I gotta squeeze a lemon)» խոսքերից հետո կքանստում է։ Այս դրվագի բացակայության պատճառով հայտնի չի դառնում, թե ինչու է Դժոն միայնակ շարունակում ճանապարհորդությունը։
  • Լրիվ տարբերակում կա հավելյալ դրվագ, երբ նստած ղեկին Հարրին ծաղրում է Լլոյդին, իսկ Լլոյդը զայրանում է և նեղանում։
  • Օրիգինալ տարբերակից ջնջել էին նաև Crash Test Dummies խմբի, «The Ballad of Peter Pumpkinhead» երգը, որը հնչում էր դրվագներից մեկի ընթացքում, երբ Լլոյդը, Հարրին և Դժոն գտնվում էին ճամփեզրի սրճարանում։ Երգի հեռացումը կապված չէր գրաքննադատության հետ, այն հեռացվել էր հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրների պատճառով։
  • Ասպենում, երբ Հարրին պատրաստվում է ժամադրության նույնպես մի քանի դրվագ բացակայում են։
  • Երկրորդ ժամադրության ընթացքում, Հարրին լուծողականի ազդեցության հետևանքով շտապում է պետքարան և դատարկվում կոտրված զուգարանակոնքի մեջ։ Կրճատված տարբերակում, խոհանոցում գտնվող Մերին բարձրաձայնում է, որ զուգարանակոնքը կոտրված է։ Հարրին պատասխանում է, որ նա միայն ատամներն է մաքրում և սափրվում։ Լրիվ տարբերակում այդ պահը ավելի մանրամասնորեն է ցուցադրված։ Հարրին բացում է պատուհանը և զուգարանակոնքի պարունակությունը թափում է դուրս։

Երաժշտություն խմբագրել

Երաժշտության ընտրությանը մասնակցել են հենց Ֆարրելի եղբայրները. Ընտրված երաժշտությունը հիմնականում ռոք ժանրի է։

Սաունդթրեք

  1. Crash Test Dummies (featuring Ellen Reid) — The Ballad of Peter Pumpkinhead (3:44)
  2. Deadeye Dick — New Age Girl (3:28)
  3. Echobelly — Insomniac (4:15)
  4. Pete Droge — If You Don’t Love Me (I’ll Kill Myself) (3:32)
  5. The Primitives — Crash (The 95` mix) (3:14)
  6. Willi One Blood — Whiney, Whiney (What Really Drives Me Crazy) (3:36)
  7. The Sons (featuring Brett Reilly) — Too Much of a Good thing (5:15)
  8. Deee-Lite — You Sexy Thing (4:06)
  9. Gigolo Aunts — Where I Find My Heaven (3:25)
  10. Butthole Surfers]] — Hurdy Gurdy Man (3:57)
  11. The Lupins — Take (3:02)
  12. Green Jelly — The Bear Song (2:41)
  13. The Proclaimers — Get Ready (3:02)

Հնչում են նաև

  • Boom shak-a-lak — Apache Indian
  • Hip hop solution — Ռեյ Քոլքորդ
  • Red right hand — Nick Cave and the Bad Seeds
  • Rap me silly — Ռեյ Քոլքորդ
  • Permanent vacation — Թոմ Վուլֆ
  • 2 Ft o’butt crack — Circle the Wagon
  • Mockingbird — Լլոյդ և Հարրի (օրիգինալ՝ Carly Simon with James Taylor)
  • The rain, the park and other things" — The Cowsills
  • Mmm mmm mmm — Crash Test Dummies
  • Country Adagio — Յան Հյուզ
  • Snow bird serenade — Ռեյ Քոլքորդ
  • Can we still be friends — Թոդդ Ռանդգրեն
  • Oh, pretty woman — Ռոյ Օրբիսոն
  • Endangered species — Ռեյ Քոլքորդ
  • Rollin' down the hill — The Rembrandts
  • What are words worth? — Tom-Tom Club
  • The love affair — Դիք Ուոլթեր
  • Trumpet voluntary — Քլարք Դժերմայա
  • Should have known — Մայքլ Ալան Լեռներ
  • Ride of Ms. Gulch — Էռլեն Հառոլդ
  • Hallelujah from the Messiah — Գեորգ Ֆրիդրիխ Հենդել

Քննադատություն խմբագրել

Կինոնկարը շատ հաջող էր ֆինանսական առումով։ ԱՄՆ-ում այն հավաքել էր 127 մլն դոլլար, իսկ ամբողջ աշխարհում հավաքեց 246 մլն դոլլար։ Եվ սա, չնայած համեմատաբար փոքր ընդհանուր բյուջեի՝ 17 մլն դոլլար։ Կինոնկարը հասավ բարձունքի 1994 թվականին՝ ամանորյա արձակուրդների ընթացքում[11]։ Գնահատման կայքում Rotten Tomatoes կինոնկարը հավաքեց 60 % «թարմություն» (հեղինակների վրա նետված էր 26 թարմ լոլիկ և 17 փտած)[12]։ Հեղինակավոր ամերիկյան կինոքննադատ Ռոջեր Էբերթը, պաշտոնական կայքում տվել է ֆիլմին ընդամենը երկու աստղ չորս հնարավորից, չնայած Ջիմ Քերրիի տաղանդին և երկար պոչով թութակի մասին արտակարգ կատակի[13], մյուս բոլոր ակնարկները դրական էին։ Սթիվեն Հոլդեն՝ Стивен Холдэн, թերթի լրագրող The New York Times] Քերրիին անվանեց «նոր Ջերրի Լի»[14], Պիթեր Սթեկը San Francisco Chronicle-ից կինոնկարը անվանեց «անկարգ» և «կոպիտ», ընդ որում ՝ ասելով, որ, չնայած վերնագրի ֆիլմը «խելացի» է[15]։ Եվ իհարկե հնարավոր չէր առանց ավանդական, ամերիկակյան կինոյի մրցանակների։ Կինոնկարը մեծ հաջողություններ ունեցավ MTV Movie Awards-ում։ Ջիմ Քերին հաղթեց Լավագույն Կոմեդիկ Դեր անվանակարգում։ Երկու գլխավոր հերոսները ստացան մրցանակ «Էկրանի լավագույն դուետ»-ի համար։ Ջիմ Քերրին և Լորեն Հոլլին ստացան «Լավագույն համբույր» մրցանակը։

2000 թվին, «Total Film» թերթի ընթերցողները, «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմը՝ երբևէ նկարահանված կատակերգությունների շարքում, տվեցին 15-րդ տեղը։

2006 թվականին, «Five» Բրիտանական հերուստաալիքի հանդիսատեսների և «Թայմս» թերթի ընթերցողների միջև իրականացվել էր բաց քվեարկություն, երբևէ նկարահանված կատակերգություններից լավագույնը որոշելու համար։ «Հիմարը և ավելի հիմարը» կինոնկարը արժանացավ 13-րդ հորիզոնականին[16].

Ռուս կինոքննադատ Սերգեյ Կուդրյավցևը, իր «3500 կինորեցենզիյա» գրքում ֆիլմի մասին ասել է՝

«Այս կինոնկարը հումորը հասցնում է տգիտության, կոպիտ և ֆիզիոլոգիական ծիծաղի և այն կարելի է համեմատել հանկարծակի սկսված զկռտոցի հետ։ Այդ իսկ պատճառով կարելի է ընկնել զավեշտական հիստերիայի մեջ, պայքարելով վերջին ուժերից՝ արցունքներով և հազով, որոնք առաջանում են անիմաստ ծիծաղի հետևանքով։ Եվ ինչպես մեզ հայտնի է մանուկ հասակից, ծիծաղը առանց որևէ պատճառի, հոգեկան շեղումների նախանշաններից է։ Անզուսպ վարվելակերպերը և ոչ պարկեշտ պահվածքը, հաճախ զայրացնող դրվագները Ջիմ Քերրիի մասնակցությամբ, ամբողջովին արդարացված են այս իսկապես հիմար կատակերգության մեջ։ Երկու գլխավոր հերոսները՝ Լլոյդը և Հարրին ( առավել ինտիլիգենտ դերասան Դջեֆ Դենիելսը, ով նկարահանվել է այդ թվում Վուդի Ալլենի խելացի և տխուր կատակերգություններում, Ջիմ Քերրիի հետ միասին կազմում է ամենահիմար զույգը՝ համաշխարհային կինոյի պատմության մեջ) ուղղակի մրցում են իրար հետ իրենց հիմար արարքներով։ Միգուցե տհասի տաղանդը իրականում «ծուռ երկվորյակի» կարիք ունի, նրա համար, որ առաջացնի «ծիծաղաքամիչ ազդեցություն»։ Իսկ ինչ վերաբերվում է սյուժեին․․․լավ, ի՞նչ իմաստ ունի այն։»

Շարունակություններ խմբագրել

Մուլտֆիլմ խմբագրել

1995 թվականին, Hanna-Barbera կազմակերպության նախաձեռնությամբ լույս տեսավ կինոնկարի մոտիվներով ստեղծված բազմասերիալ մուլտֆիլմը։ Առաջին հեռարձակումները անցան ամերիկյան American Broadcasting Company հեռուստաալիքում 1995 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 1996 թվականի փետրվարի 1-ը։ Լլոյդին հնչեցրեց Մեթթ Ֆրիվերը, իսկ Հարրիին Բիլլ Ֆագերբեկկեն։ Մուլտսերիալում առկա էր Հարրիի շնանման միքրոավտոբուսը նաև հայտնվեց նոր հերպար՝ մարդակերպ մանուշակագույն կուղբերը, որը շատ հաճախ գլխավոր հերոսներից ավելի խելացի է գտնվում։ Անիմացիոն մուլտսերիալի սցենարը գրել էր Բեննետ Յելլին, ով մասնակցել էր օրիգինալ կինոնկարի ստեղծմանը։

Պրիկվել խմբագրել

2003 թվականին նկարահանվեց «Հիմարը և հիմարից հիմարը, երբ Հարրին հանդիպեց Լլոյդին» (անգլ.՝ Dumb and Dumberer: When Harry Met Lloyd) պրիկվելը, որտեղ պատմվում է գլխավոր հերոսների երիտասարդ ժամանակների մասին, մասամբ նկարագրված է Լլոյդի և Հարրիի հանդիպումը։ Օրիգինալ կինոնկարի հերոսները հրաժարվեցին նկարահանվել և նրանց դերերը հանձնեցին ոչ այդքան հայտնի դերասաններ Ռիչարդսոն Դռեքին և Էրկ Քրիսթիան Օլսենին։ Ֆիլմը արժանացավ բազմաթիվ բացասական մեկնաբանություններին և ֆինանսական առումով անկում ապրեց[17]։.

Սիքվել խմբագրել

2011 թվականի աշնանը պարզ դարձավ, որ Փիթեր և Բոբբի Ֆարրելլիները նախագծում են նկարահանել 1994 թվականի ֆիլմի շարունակությունը Քերրիի և Դենիելսի մասնակցությամբ։ Ավելի ուշ Ջիմ Քերրին հայտարարեց, որ չի ցանկանում նկարահանվել սիկվելում, քանի որ Warner Bros. ընկերությունը անհրաժեշտ ոգևորությամբ չի մոտենում գործին։ Սակայն դերասանը վերադարձավ նախագիծ, իսկ Warner Bros. ընկերությունը ամբողջովին հրաժարվեց իր աջակցությունից։ «Հիմարը և ավելի հիմարը 2» ֆիլմի տարածման համար պատասխանատու էր միայն Universal։

2013 թվականի սեպտեմբերի 25-ին Ջիմ Քերրին և Ջեֆ Դենիելսը իրենց Twitter-ում հրապարակեցին առաջին լուսանկարները «Հիմարը և ավելի հիմարը 2» («Dumb and Dumber To»)-ի նկարահանման հրապարակից։

Փաստեր խմբագրել

  • Գլխավոր հերոսներից երկուսն էլ կոչվել են ի պատիվ համր կինոյի հայտնի կոմիկ դերասանի՝ Հարոլդ Լլոյդի։
  • Սատկած թութակի վաճառքը հիշեցնում է Մոնտի Պայտոնից մի հատված։
  • Օդանավակայանում, հետին պլանում կարող ենք լսել մենեջերի ձայնը, որն ասում է․ «Սպիտակ գոտին նախատեսված է միայն ուղևորների բեռնման և բեռնաթափման համար, այն նախատեսված չե ավտոմեքենաների համար» (անգլ.՝ The white zone is for loading and unloading passengers only, no parking in the white zone)։ Այս նույն խոսքերը կարող ենք լսել «Աերոպլան» կատակերգության մեջ։
  • Գլխավոր հերոսների բնակարանի պատից կախված էր «Տասնյակ» ֆիլմի պաստառը
  • Երբ կույր տղան շոյում է թութակին, հնչեցնում է հետևյալ արտահայտությունը․ «Պոլլին ցանկանու՞մ է թխվածքաբլիթ» («Polly wants a cracker»)։ Դա Nirvana խմբի «Polly» երգի առաջին տողն էր։
  • Ճամփեզրի սրճարանում հերոսները խաբեյության ճանապարհով ստիպում են բեռնատար ավտոմեքենայի վարորդներից մեկին վճարել նրանց հաշիվը։ Եվ երբ նրանք գնում են մեքենայով Հարրին հարցնում է, թե ինչպես Լլոյդի մոտ ծագեց այդ միտքը և Լլոյդը պատասխանեց, որ նման բան ֆիլմում է տեսել։ Իրականում այն ֆիլմը, որի մասին խոսում էր Լլոյդը «Վայրի աղջիկը» («Дикая штучка» 1986) ֆիլմն էր, որտեղ Ջեֆ Դենիելսի կերպարը նույն կերպ է վարվում Ռեյ Լիոտի կերպարի հետ։
  • Երբ հերոսները ավտոմեքենայով գնում են Ջո Մենթալինոի հետ, Լլոյդը արտահայտեց «աշխարհի ամենատհաճ ձայնը»։ Ի սկզբանե այդ հատվածը չկար սցենարում, դա Ջիմ Քերրիի իմպրովիզացիան էր։
  • Ճամփեզրի սրճարանը, որտեղ գլխավոր հերոսները հանկարծակի սպանում են Ջո Մենթալինոին, կոչվում էր «Dante’s Inferno»
  • Ընթրիքից առաջ հերոսները գնում են սմոքինգ գնելու։ Նրանք հրաժարվում են դասական սև և սպիտակ գույներից և գնում են նարնջագույն և կապույտ։ Նմանատիպ հանդերձներ սկսեցին կրել ֆիլմի երկրպագուները[18], ինչպես նաև ոգեշնչեցին ժամանակակից մոդելավորողներին։
  • Երբ Հարրին և Լլոյդը խոսք են տալիս բոլորին խմիչք գնել, նրանք պատվիրում են Բոյլերմեյքեր կոկտեյլը։
  • Ասպենում հերոսները երթևեկում էին Lamborghini Diablo ավտոմեքենայով։ Այդ քաղաքում է գտնվում Lamborghini ընկերության մասնաճյուղը։
  • Ասպենի բարից դուրս գալուց, Լլոյդը պատի վրա նկատում է հին թերթից հոդված և բացականչում է․ «Ոչ․․․ չի կարող այդպիսի բան պատահել։ Մենք վայրէջք ենք կատարել լուսնի վրա» (անգլ.՝ No way... that's crazy. We've landed on the Moon!)։ Այդ կատակը բացակայում էր գլխավոր սցենարում, այն Ջիմ Քերրին ինքն էր հորինել նկարահանման ժամանակ։
  • Ֆիլմի վերջի ավտոբուսի բիքինիով աղջկա դերակատարը շվեդացի դերասանուհի Աննա Աբերգն էր, ով իր բառապաշարում գործածում է մի քանի շվեդերեն բառ։ Օրինակ, հերոսներին ողջունում է «Hej allihopa» («Ողջույն բոլորին») խոսքերով, իսկ հրաժեշտ է տալիս «Hejdå» («Առայժմ») խոսքով։
  • Ջիմ Քերրիից բացի, Լլոյդի դերը առաջարկել էին Ստիվ Մարտինին և Մարտին Շորթին, սակայն նրանք հրաժարվում են[19]։
  • Ֆիլմի համար նկարահանված էր այլընտրանքային ավարտի ռեժիսորական տարբերակը, որում հյուրանոցի դռնապանը Լլոյդին և Հարրիին առաջարկում է որպես դայակ աշխատել իր թոռնիկի համար։ Նրա թոռնիկը այն կույր տղան էր, որին ֆիլմի սկզբում Լլոյդը վաճառեց սատկած թութակին։ Նաև ենթադրվում էր հանել այն վերջնամասը, որտեղ Հարրին և Լլոյդը համաձայնվում են բիքինիներով աղջիկների հետ գնալ, բայց Քերրին հրաժարվում է մասնակցությունից։
  • Ընթրիքի ծամանակ, երբ Լլոյդի և Հարրիի առջևով մի կին է անցնում Լլոյդը ասում է․ «Ես կցանկանայի ուտել նրա լյարդը լոբու հետ և մեկ շիշ գինու», այս խոսքերը Գառնուկների լռությունը ֆիլմից էին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.zelluloid.de/filme/index.php3?id=26
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0109686/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=12685.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.adorocinema.com/filmes/filme-12685/
  5. 5,0 5,1 5,2 http://www.metacritic.com/movie/dumb-and-dumber
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 http://www.filmaffinity.com/en/film688273.html
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 http://www.imdb.com/title/tt0109686/fullcredits
  8. 8,0 8,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  9. Box Office Mojo — 1999.
  10. Jim Carrey Online — Dumb and Dumber: Unrated DVD(անգլ.)
  11. «Հիմարը և ավելի հիմարը» — դրամարկղային հավաքների առաջնորդ (անգլ.)
  12. «Հիմարը և ավելի հիմարը» Rotten Tomatoes կայքում (անգլ.)
  13. [https://web.archive.org/web/20121008163341/http://rogerebert.suntimes.com/apps/pbcs.dll/article?AID=%2F19941216%2FREVIEWS%2F412160301%2F1023 Արխիվացված 2012-10-08 Wayback Machine «Հիմարը և ավելի հիմարը» — կինոքննադատի ակնարկ Ռոջեր Էբերթ (անգլ.)
  14. [http://www.nytimes.com/glogin? URI=http://movies.nytimes.com/movie/review&OQ=_rQ3D3Q26resQ3D9C04E0D81438F935A25751C1A962958260Q26orefQ3Dslogin&OP=5d15ca8aQ2FQ3FDXyQ3FbqfX_8kQ3FQ27fQ7E_Q7CQ7Cb1Q3FQ7CQ5E-fXQ27fX8Q3Fk-OqXbQ3FQ5EXOqXDKQ7CdQ7CQ3Fk-OqXQ3FQ5EXOqXD(չաշխատող հղում) Սթիվեն Հոլդենգի հոդվածը՝ The New York Times] լրագրողի (անգլ.)
  15. «Խելացի կատակերգություն գռեհիկ հումորով» — Պիթեր Սթեկ՝ լրագրող San Francisco Chronicle (անգլ.)
  16. Լավագույն կատակերգությունների ցուցակը ըստ «Five» հեռուստաալիքի(չաշխատող հղում) (անգլ.)
  17. «Հիմարը և հիմարից հիմարը, երբ Հարրին հանդիպեց Լլոյդին» — ֆինանսական վիճակագրություն (անգլ.)
  18. Երկրպագուները ֆիլմի հանդերձներով Արխիվացված 2008-12-21 Wayback Machine (անգլ.)
  19. Dumb and Dumber — What goodies are there?(չաշխատող հղում) (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել