Շաշի Կապուր (հինդի` शशि कपूर, իրական անունը` Բալբիր Ռաջ Կապուր, մարտի 18, 1938(1938-03-18)[1][2], Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3] - դեկտեմբերի 4, 2017(2017-12-04)[4][1][2], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ կինոդերասան, պրոդյուսեր և ռեժիսոր։ Նկարահանվել է ավելի քան 124 ֆիլմում՝ այդ թվում նաև բրիտանական և ամերիկյան։ Filmfare Awards Ազգային կինոմրցանակի մրցանակակիր։ 2011 թվականին արժանացել է կառավարական Պադմա Բհուշան պարգևին, իսկ 2015 թվականին՝ Դադասահեբ Փհալկեի անվան մրցանակին։ Կապուրների դերասանական դինաստիայի երկրորդ սերնդի ներկայացուցիչներից է։

Շաշի Կապուր
անգլ.՝ Shashi Kapoor
հինդի՝ शशि कपूर
Ծնվել էմարտի 18, 1938(1938-03-18)[1][2]
ԾննդավայրԿալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3]
Մահացել էդեկտեմբերի 4, 2017(2017-12-04)[4][1][2] (79 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
ԿրթությունDon Bosco High School?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և կինոդերասան
Ծնողներհայր՝ Պրիտհվիռաջ Կապուր, մայր՝ Ռամսարնի Կապուր
Ամուսին(ներ)Ջենիֆեր Քենդալ
Երեխա(ներ)Կարան Կապուր, Կունալ Կապուր և Սանջանա Կապուր
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Շաշի Կապուրը ծնվել է Կալկաթայում` թատրոնի և կինոյի հայտնի դերասան Պրիտհվիռաջ Կապուրի ընտանիքում։ Նա Ռաջ Կապուրի և Շամմի Կապուրի կրտսեր եղբայրն է։ Առաջին անգամ բեմ է ելել վեց տարեկանում իր հոր թատրոնում, իսկ առաջին անգամ ֆիլմում երևացել է 1944 թվականին նկարահանված «Meena» կինոնկարում։ Որպես երեխա-դերասան նկարահանվել է շուրջ 19 կինոնկարներում։ Այդ ֆիլմերից է նաև «Թափառաշրջիկը» (1951 թ.), որտեղ Շաշի Կապուրը խաղում է Ռաջ Կապուրի կերպարի դերը՝ մանուկ տարիքում։ Պատանի տարիքում Շաշի Կապուրը աշխատել է որպես ռեժիսորի օգնական։

Արդեն մեծահասակ տարիներին նրա կինոդեբյուտը կայացել է 1961 թվականին՝ Յաշ Չոպրայի «Ճակատագրի որդին» ֆիլմում։ Ֆիլմը հաջողություն չի ունեցել։ Հետագա տարիներին նկարահանվել է ոչնչով աչքի չնկնող ֆիլմերում։ Առաջին հաջողված ֆիլմը «Երբ բացվում են ծաղիկները» (1965 թ.) կինոնկարն էր։ 1960-1980-ական թվականների ընթացքում նա արդեն Բոլիվուդի հայտնի դերասաններից էր։

Իր հաջողված ֆիլմերի մեծ մասը նա նկարահանվել է այդ տարիների աստղ համարվող Ամիթաբհ Բաչչանի հետ, որոնց թվին են պատկանում «Պատ» (1975 թ.), «Սերը կյանք է» (1976 թ.), «Շիվա աստծո եռաժանին» (1978 թ.), «Սև քարը» (1979 թ.) և այլ ֆիլմեր։ 1975 թվականին նկարահանված «Պատ» ֆիլմի համար նա ստացել է Filmfare Awards մրցանակը՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար։

Շաշի Կապուրը բոլիվուդյան առաջին դերասաններից էր, որ նկարահանվել է նաև բրիտանական և ամերիկյան ֆիլմերում` ձեռք բերելով միջազգային ճանաչում։ 1978 թվականին Շաշի Կապուրը հանդես է եկել «Անմտություն» ֆիլմով, որը քննադատների կողմից գնահատվեց դրականորեն և պարգևատրվեց Ազգային կինոմրցանակով՝ որպես հինդի լեզվով նկարահանված լավագույն ֆիլմ։ 1980 թվականին նա հիմնել է իր սեփական Film Valas պրոդյուսերական կազմակերպությունը և թողարկել է «Մեր ժամանակաշրջանը» հաջողված ֆիլմը։ Որպես պրոդյուսեր, 1981 թվականին նա հանդես եկավ «Չաուրինգի նրբանցք 36» կինոնկարով, որտեղ նկարահանվել էր նաև նրա կինը։ 1986 թվականին Շաշի Կապուրը նկարահանվել է «Նյու-Դելի Թայմս» ֆիլմում` արժանանալով Ազգային կինոմրցանակի տղամարդու լավագույն դերի համար։ Որպես ռեժիսոր` 1991 թվականին նա հանդես է եկել խորհրդա-հնդկական «Սև արքայազն Աջուբան» ֆիլմով, որը սակայն հաջողություն չի ունեցել։

Անձնական կյանքը խմբագրել

1958 թվականին Շաշի Կապուրն ամուսնացել է անգլիացի դերասանուհի Ջենիֆեր Քենդալի հետ։ Վերջինս մահացել է 1984 թվականին՝ հաստ աղիքի քաղցկեղից։ Կնոջ մահից հետո Շաշի Կապուրը երկար ժամանակ չէր կարողանում դուրս գալ դեպրեսիայից։ Այդ ամուսնությունից նա ունեցել է երեք երեխա՝ մեկ դուստր (Սանջանա Կապուր) և երկու որդի (Կարան Կապուր, Կունալ Կապուր)։ Երեքն էլ նախկինում որպես դերասաններ նկարահանվել են կինոյում։

Մահը խմբագրել

2017 թվականի դեկտեմբերի 3-ին Շաշի Կապուրը հոսպիտալացվել է։ Ըստ Հնդկաստանի խոշորագույն Press Trust of India տեղեկատվական գործակալության[5], նա մահացել է դեկտեմբերի 4-ին` լյարդի ցիրոզից[5][6]։ Համաձայն իր զարմիկ Ռանդհիր Կապուրի խոսքերի՝ Շաշի Կապուրը երկար տարիներ տառապում էր երիկամների անբավարարությունից[7][8]։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1948 Մոխրացնող կիրք Aag դեռահաս Կևալ Կհաննան
1951 Թափառաշրջիկը Awaara դեռահաս Ռաջը
1961 Ճակատագրի որդին Dharmputra Դիլիպ Ռայ
1962 Քո ձեռքերը զարդարված են հինայով Mehndi Lagi Mere Haath Դիպակ
1962 Սիրային նամակներ Prem Patra Արուն Կումար Մաթհուր
1963 Տան տերը The Householder Պրեմ Սագար
1964 Բենազիր Benazir Անվար
1965 Փորձություն ժամանակի միջոցով Waqt Մուննա, Վիջայ Կումար
1965 Պարոն Շեքսպիր Shakespeare-Wallah Սանջու
1965 Երբ բացվում են ծաղիկները Jab Jab Phool Khile Ռաջա, Ռաջկումար
1966 Կեցցե սերը Pyar Kiye Jaa Աշոկ Վերմա
1966 Միսթր Բիրադարի Biradari Ռաջան
1966 Իմ երազներն ու քո երազանքները Neend Hamari Khwab Tumhare Անվար Ֆարուք
1967 Հիասքանչ Պոլլին Pretty Polly Ամազ
1967 Երես առ երես Aamne - Saamne Դիպակ Վերմա, Գոպալ Միտալ
1968 Մանկական հարսանիք Kanyadaan Ամար, Կումար
1968 Սխալվելու իրավունք Juaari -
1968 Գեղեցկուհու սիրտը Haseena Maan Jayegi Կամալ, Ռակեշ
1969 Անպատասխան սեր Ek Shriman Ek Shrimati Պրիտամ
1969 Քո թարթիչների ստվերի ներքո Jahan Pyar Mile -
1969 Հանուն սիրո Raja Saab Ռաջու
1969 Սիրո ժամանակը Pyar Ka Mausam Պյարելալ, Ջհատպատ Սինգհ
1970 Հիասքանչ պարուհին Abhinetri Շեքհար
1970 Բոմբեյի կինոն Bombay Talkie Վիկրամ
1970 Հաճելի ուղևորություն Suhana Safar Սունիլ
1971 Պարկեշտուհին Sharmeelee կապիտան Աջիտ Կապուր
1971 Պարտքին հավատարիմ Patanga Շյամ
1972 Սիդհարթա Siddhartha Սիդհարթա
1972 Ճշմարտության ճանապարհին Siddhartha Սիդհարթհա
1973 Եկ իմ գիրկը Aa Gale Lag Jaa Պրեմ
1974 Ակամա ինքնակոչները Chor Machaye Shor Վիջայ Շարմա
1974 Հաց հանապազօրյա Roti Kapada Aur Makaan Մոհան Բաբու
1974 Նշանաբանը` «Երկնագույն լոտոս» Jeevan Sangram Արջուն
1974 Արքայազնն ու աղքատը Paap Aur Punya Գանգա Սինգհ, Ջվալա Սինգհ
1975 Գողությունն իմ աշխատանքն է Chori Mera Kaam Բհոլանաթհ
1975 Ճաղավանդակից այն կողմ Salaakhen Ռաջու, Չանդեր
1975 Սիրո փորձություն Prem Kahani Դհիրաջ Կումար
1975 Պատ Deewaar Ռավի Վերմա
1976 Սերը կյանք է Kabhie Kabhie Վիջայ Կհաննա
1976 Ռամ և Շանկար Shankar Dada Շանկար Դադա
1976 Ֆակիրա Fakira Վիջայ, Ջհումրիտալայա, Ֆակիրա
1976 Գայթակղություն Deewaangee Շեքհար
1976 Ընտանեկան արժեքներ Aap Beati Ռանջիտ
1977 Պատիվ և հավատ Immaan Dharam Մոհան Կումար Սաքսենա
1977 Ալմաստ և քար Hira Aur Patthar Շանկար
1977 Ձերբազատում Mukti Կայլաշ Շարմա
1977 Անցյալի ստվերում Doosara Aadmi Շաշի Սեհգալ
1977 Հրեշտակ կամ սատանա Farishta Ya Qatil -
1978 Ճշմարտություն, սեր և գեղեցկություն Satyam Shivam Sundaram: Love Sublime Ռանջիվ
1978 Շիվա աստծո եռաժանին Trishul Շեքհար Գուպտա
1978 Երկու ճամփորդ Do Musafir Ռաջու, Վիկի
1978 Հարազատ արյուն Apna Khoon Ռամ Վերմա, Ռաջա
1978 Հյուրը Atithee Անանդ
1978 Դաժան արդարություն Phaansi Ռաջու
1978 Ամարն ու Շակտին Amar Shakti Չհոտա Կումար, Ամար Սինգհ
1978 Անսովոր առաջարկ Aahuti Լաքշման Պրասադ
1978 Ռահուն և Կետուն Rahu Ketu Ռավի Կապուր
1978 Հիրալալ և Պաննալալ Heeralal Pannalal Հիրալալ
1979 Գաուտամ և Գովինդա Gautam Govinda տեսուչ Գաուտամ
1979 Անմտություն Junoon Ջավեդ Խան
1979 Սև քարը Kaala Patthar Ռավի Մալհոտրա
1979 Բախտը քո ձեռքերում է Duniya Meri Jeb Mein Կարան Կհաննա
1979 Գողն ու զինվորը Chor Sipahee տեսուչ Շանկար Կումար, Բադա Սահեբ
1979 Գիտակցում Ahsaas Անիլ Սահնի
1979 Ընտանեկան երջանկություն Suhaag Կիշան Կապուր
1980 Երկու անգամ երկու` հինգ Do Aur Do Paanch Սունիլ, Լաքշման
1980 Գեղեցիկ կյանք Shaan Ռավի Կումար
1980 Ինքնակամ ցանկությամբ Swayamvar Լաքշման
1981 Այրվող սիրտը Kranti Շակտի
1981 Մարդասպանը Krodhi Կումար Սահնի
1981 Մեր ժամանակաշրջանը Kalyug Կարան Սինգհ
1981 Սիրային կապ Silsila Շեքհար Մալհոտրա
1981 Խաբուսիկ երջանկություն Baseraa Բալռաջ Կոհլի
1982 Պարոն օրենսգետ Vakil Babu Շեքհար Կումար
1982 Ինչպես փրկել սերը Sawaal տեսուչ Ռավի Մալհոտրա
1982 Լռել կարողացողը Bezubaan Կումար
1982 Տապ և փոշի Heat and Dust նաբոբ
1982 Նվիրված ծառան Namak Halaal Ռաջա
1983 Խոր վերք Gehri Chot: Urf - Door-Desh Արուն Կհաննա
1983 Զանգակածաղիկներ Ghungroo Սենապատի Վիկրամ Սինգհ
1983 Արյունակցական ազգակցություն Bandhan Kuchchey Dhaagon Ka Պրեմ Կապուր
1984 Տունը` դա տաճար է Ghar Ek Mandir Պրեմ
1984 Սիրո մեծ ուժը Zameen Aasmaan -
1985 Հալչող ամպեր Pighalta Aasman Սուրաջ Արորա, Պրակաշ Արորա
1985 Մրրիկ Aandhi-Toofan տեսուչ Ռանջիտ Սինգհ
1985 Հանցավոր գաղտնիքներ Bepanaah Ռավի Մալհոտրա
1985 Կորսվածն ու ձեռք բերվածը Alag Alag դոկ. Ռանա
1986 Մեղք Ilzaam Ռանջիտ Սինգհ
1986 Սվատի Swati Ռաջենդրա Պրասադ
1986 Նյու-Դելի Թայմս New Delhi Times Վիկաս Պանդե
1987 Սինդուր Sindoor պրոֆեսոր Վիջայ Չոուդհարի
1987 Սեմմին և Ռոուզին մտնում են անկողին Sammy and Rosie Get Laid Ռաֆի Ռեհման
1987 Սերը շահում է Pyaar Ki Jeet դոկ. Ռեհման
1987 Գոյություն Naam O Nishan տեսուչ Սանգրամ Սինգհ
1988 Խեղդողները The Deceivers Ռաջա Չանդրա Սինգհ
1989 Պարտքի կանչով Farz Ki Jung տեսուչ Վիկրամ
1989 Իմ լեզուն Meri Zabaan Ռաջա Վիջայ Սինգհ
1994 Կալանքի մեջ In Custody Նուր
1996 Գուլիվերի ճանապարհորդությունը Gulliver's Travels Ռաջա
1998 Նյու-Յորքի հետնաբակերը Side Streets Վիկրամ Ռաջ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #131969684 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Indian veteran actor Shashi Kapoor dies at 79
  5. 5,0 5,1 «Remembering Shashi Kapoor: The Veteran, Versatile Bollywood Actor». NDTV. 2017 թ․ դեկտեմբերի 4.
  6. «Shashi Kapoor was always the best man, never the groom - Latest News & Updates at Daily News & Analysis». 2017 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  7. «Shashi Kapoor dies at 79». Ind Today (Maxim News). Telangana, India. 2017 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  8. «Who was Shashi Kapoor?». Financial Express (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաշի Կապուր» հոդվածին։