Դադասահեբ Փհալկեի անվան մրցանակ
Դադասահեբ Փհալկեի անվան մրցանակ (հինդի` दादासाहेब फाल्के पुरस्कार), Հնդկաստանի բարձրագույն կինեմատոգրաֆիական պարգևը, որով պարգևատրվում են Ազգային կինոմրցանակը հանձնելու արարողակարգի ժամանակ` Հնդկաստանի կառավարության տեղեկատվության և հեռուստառադիոհեռարձակման նախարարության հովանու ներքո, կինոփառատոների տնօրինության կողմից։ Այն հանձնվում է հնդկական կինոյի զարգացման գործում կատարված զգալի ներդրումների համար[1]։
Բնույթը
խմբագրելՄրցանակը սահմանվել է 1969 թվականին, հնդկական կինոյի հիմնադրման գործում Դադասահեբ Փհալկեի կատարած աշխատանքն ու ներդրումները հավերժացնելու և պատվելու համար[2]։ Դադասահեբ Փհալկեն համարվում է հնդկական կինեմատոգրաֆի «հայր» և նկարահանել է «Ռաջա Հարիշչանդրա» (1913թ.) առաջին լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը[1]։
1969 թվականին առաջին մրցանակակիր է դարձել դերասանուհի Դևիկա Ռանին։ 2016 թվականի դրությամբ հանձնվել է 47 մրցանակ։ Միակ մրցանակակիրները, ովքեր պարգևատրվել են հետմահու` Պրիտհվիռաջ Կապուրն է (1971 թ.) և Վինոդ Կհաննան (2017 թ.): Պրիտհվիռաջ Կապուրի մրցանակը` 1971 թվականին կայացած Ազգային կինոմրցանակի հանձնման 19-րդ արարողության ժամանակ հանձնվել է նրա որդուն` դերասան և ռեժիսոր Ռաջ Կապուրին[3]։ 16 տարի անց, 35-րդ արարողակարգի ժամանակ, պարգևատրվել է նաև Ռաջ Կապուրը։
Պարգևատրվողը ընտրվում է կոմիտեի կողմից, որի կազմում ընդգրկված են հնդկական կինոարդյունաբերության երևելի գործիչները։ 2014 թվականի դրությամբ, մասնակիցները պարգևատրվում են «Ոսկե լոտոս» մրցանակով` ներառյալ մրցանակի կախազարդը (NFA), շալ և մեկ միլիոն ռուփի[4]։
Մրցանակակիրները
խմբագրել1970-ականներ
Թվական | Մրցանակակիր | Մասնագիտություն |
---|---|---|
1969 | Դևիկա Ռանի | դերասանուհի |
1970 | Բիրենդրանաթհ Սիրկար | կինոպրոդյուսեր |
1971 | Պրիտհվիռաջ Կապուր | դերասան |
1972 | Պանկաջ Մուլլիկ | կոմպոզիտոր |
1973 | Ռուբի Մայերս | դերասանուհի |
1974 | Բոմիրեդդի Նարասիմհա Ռեդդի | ռեժիսոր |
1975 | Դհիրենդրանաթհ Գանգուլի | ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր |
1976 | Կանան Դևի | դերասանուհի և երգչուհի |
1977 | Նիթին Բոս | ռեժիսոր, օպերատոր և սցենարիստ |
1978 | Ռայչանդ Բորալ | կոմպոզիտոր |
1979 | Սոհրաբ Մոդի | դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր |
1980-ականներ
Թվական | Մրցանակակիր | Մասնագիտություն |
---|---|---|
1980 | Պայդի Ջայռաջ | դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր |
1981 | Նաուշադ Ալի | կոմպոզիտոր, պրոդյուսեր և սցենարիստ |
1982 | Լակշմի Վարա Պրասադ | դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր |
1983 | Դուրգա Կհոտե | դերասանուհի |
1984 | Սաթյաջիտ Ռայ | ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և կոմպոզիտոր |
1985 | Վանկուդրե Շանտարամ | դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր |
1986 | Բոմիռեդդի Նագի Ռեդդի | պրոդյուսեր |
1987 | Ռաջ Կապուր | դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր |
1988 | Աշոկ Կումար | դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր |
1989 | Լատա Մանգեշկար | երգչուհի, կոմպոզիտոր և պրոդյուսեր |
1990-ականներ
Թվական | Մրցանակակիր | Մասնագիտություն |
---|---|---|
1990 | Ակինենի Նագեսվարա Ռաո | դերասան և պրոդյուսեր |
1991 | Բհալջի Պենդհարկար | ռեժիսոր և պրոդյուսեր |
1992 | Բհուպեն Հազարիկա | բանաստեղծ, երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր, ռեժիսոր |
1993 | Մաջրուհ Սուլթանպուրի | բանաստեղծ, երգահան |
1994 | Դիլիպ Կումար | դերասան |
1995 | Ռաջկումար | դերասան և երգիչ |
1996 | Շիվաջի Գանեշան | դերասան |
1997 | Կավի Պրադիպ | բանաստեղծ, երգահան |
1998 | Բալդև Ռաջ Չոպրա | ռեժիսոր և պրոդյուսեր |
1999 | Հրիշիկեշ Մուքհերջի | ռեժիսոր, սցենարիստ |
2000-ականներ
Թվական | Մրցանակակիր | Մասնագիտություն |
---|---|---|
2000 | Աշա Բհոսլե | երգչուհի |
2001 | Յաշ Չոպրա | ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ |
2002 | Դև Անանդ | դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր |
2003 | Մրինալ Սեն | ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր |
2004 | Ադուր Գոպալակրիշնան | ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր |
2005 | Շյամ Բենեգալ | ռեժիսոր և սցենարիստ |
2006 | Տապան Սինհա | ռեժիսոր |
2007 | Մաննա Դեյ | երգիչ |
2008 | Վանկատարամա Պանդիտ Կրիշնամուրթհի | կինոօպերատոր |
2009 | Դագգուբատի Ռամանայդու | պրոդյուսեր |
2010-ականներ
Թվական | Մրցանակակիր | Մասնագիտություն |
---|---|---|
2010 | Կայլասամ Բալաչանդեր | ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր |
2011 | Սաումիթրա Չատերջի | դերասան |
2012 | Պրան | դերասան |
2013 | Գուլզար | բանաստեղծ, երգահան, սցենարիստ և ռեժիսոր |
2014 | Շաշի Կապուր | դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր |
2015 | Մանոջ Կումար | դերասան և ռեժիսոր |
2016 | Կաշինաթհունի Վիշվանաթհ | ռեժիսոր, սցենարիստ, դերասան, հնչյունավորող |
2017 | Վինոդ Կհաննա | դերասան, պրոդյուսեր |
2018 | Ամիթաբհ Բաչչան | դերասան, պրոդյուսեր |
2019 | Ռաջնիկանթ | դերասան |
2020 | Աշա Պարեկհ | դերասանուհի, ռեժիսոր |
2021 | Վահիդա Ռեհման | դերասանուհի |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Dadasaheb Phalke Awards». ДКФ Индии. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «17th and 18th National Film Awards» (PDF). ДКФ Индии. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Profile: Prithviraj Kapoor». Encyclopædia Britannica. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Veteran Film Lyricist and Director Gulzar to be conferred Dadasaheb Phalke Award for the year 2013» (Press release). PIB Индии. ապրիլի 12, 2014. Վերցված է 2014-09-15-ին.