Filmfare Awards, Հնդկաստանում հինդի լեզվով նկարահանված ֆիլմերի ձեռքբերումների համար տրվող ամենամյա մրցանակ։ Իր նշանակությամբ համարժեք է ամերիկյան «Օսկար» մրցանակին։

ՊատմությունըԽմբագրել

Առաջին անգամ Filmfare մրցանակը շնորհվել է 1954 թվականին[1]։ Ի սկզբանե մրցանակը կոչվում էր «Կլեր»` ի պատիվ The Times of India օրաթերթի մեկնաբան և քննադատ Կլեր Մենդոնի։ Թերթի ընթերցողներին առաջարկվել էր քվեարկել իրենց սիրելի դերասանների համար։ Քվեարկությանը մասնակցում էր ավելի քան 20 000 մարդ` ողջ Հնդկաստանից։ Մրցանակի հանձնումը կայացել է 1954 թվականի մարտի 21-ին` Բոմբեյի կինոթատրոնում։ Պարգևատրումը անց է կացվել հինգ անվանակարգերում` «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի» և «Լավագույն երաժշտություն»։ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Մինա Կումարին` «Բայջու Բավրա» ֆիլմում իր դերակատարման համար, իսկ կոմպոզիտոր Նաուշադը` մրցանակն ստացել է այդ նույն ֆիլմի երաժշտության համար։

Կինոմրցանակի գլխավոր պարգևը հանդիսանում է պարող կնոջ արձանիկ, որին անվանում են «Սև լեդի» («Սևազգեստ լեդի»)։ Ի սկզբանե արձանիկը պատրաստվել է The Times of India օրաթերթի տնօրեն Վալտեր Լանգհամերի ղեկավարության ներքո` Ն. Գ. Պանսարի կողմից։ Այն պատրաստվել է բրոնզից, որի բարձրությունը 46,5 սմ է, իսկ քաշը` մոտ 5 կգ։ Մրցանակաբաշխության 25-ամյա տոնակատարության ժամանակ, արձանիկը պատրաստվել է արծաթից, իսկ 50-ամյակի ժամանակ` ոսկուց։ 2014 թվականի դրությամբ մրցանակն հանձնվում է 31 անվանակարգերում։

ՌեկորդներըԽմբագրել

Ամենաշատ մրցանակներ ստացած ֆիլմերը.

  • «Վերջին հույսը» (2005թ.) - 11
  • «Չառևանգված հարսնացուն» (1995թ.) - 10
  • «Դևդաս» (2002թ.) - 10

Ամենաշատ պարգև ստացած մարդը.

Ամենաշատ պարգևատրված ռեժիսորները.

Ամենաշատ պարգևատրված դերասանները.

Ամենաշատ պարգևատրված դերասանները (քննադատների կողմից).

Ամենաշատ պարգևատրված դերասանուհիները.

Ամենաշատ պարգևատրված դերասանուհիները (քննադատների կողմից).

Ամենաշատ պարգևատրվածը` տղամարդու երկրորդական դերի համար.

Ամենաշատ պարգևատրվածը` կանացի երկրորդական դերի համար.

Ամենաշատ պարգևատրված կոմպոզիտորը.

Ամենաշատ պարգևատրված տեքստի հեղինակը.

Ամենաշատ պարգևատրված արտակադրային երգիչը.

Ամենաշատ պարգևատրված արտակադրային երգչուհին.

Ամենաշատ պարգևատրված խորեոգրաֆը.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Лауреаты 1954 года за работы в 1953 году Archived 2004-03-09 at the Wayback Machine.(անգլ.) на официальной странице премии на сайте издательского дома The Times of India.