Յաշ Չոպրա
Յաշ Չոպրա (հինդի` यश चोपड़ा, սեպտեմբերի 27, 1932[1], Լահոր, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հոկտեմբերի 21, 2012[1], Մումբայ, Հնդկաստան[2]), հնդիկ ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։ Համարվում է հնդկական կինոյի առաջատար ռեժիսորներից մեկը և հայտնի է որպես «ռոմանտիկայի արքա»։ Արժանացել է Հնդկաստանի կինեմատոգրաֆիական ամենաբարձր՝ Դադասահեբ Փհալկեի անվան (2001 թ.) և մեծությամբ երրորդ քաղաքացիական Պադմա Բհուշան (2005 թ.) պարգևներին։ Արժանացել է նաև բրիտանական կինո և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի (BAFTA) մրցանակին, վեց անգամ Ազգային կինոմրցանակների և 12 անգամ Filmfare Awards-ի մրցանակներին՝ ներառյալ չորս անգամ որպես լավագույն ռեժիսոր։
Յաշ Չոպրա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 27, 1932[1] |
Ծննդավայր՝ | Լահոր, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանի թիվ՝ | հոկտեմբերի 21, 2012[1] (80 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մումբայ, Հնդկաստան[2] |
Քաղաքացիություն՝ | Հնդկաստան |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0007181 |
Կենսագրություն
խմբագրելՅաշ Չոպրան ծնվել է ներկայիս Պակիստանի տարածքում գտնվող Ջալանդհար քաղաքում ` փենջաբցի հինդուիստների ընտանիքում։ Հայրը հասարակական աշխատանքների կազմակերպությունում հաշվապահ էր և մահացել է 1946 թվականին, իսկ մայրը մահացել է 1979 թվականին։ Յաշ Չոպրան ութ երեխաներից կրտսերն էր, ի դեպ ամենաավագը նրանից մեծ էր 30 տարով։ Նրա հինգ եղբայրներից չորսը հետագայում կինոյի ասպարեզում հայտնի գործիչներ են դարձել։ Սկզբնապես Յաշ Չոպրան սովորել է Լահորում, իսկ հետո ուսումը շարունակել է Ջալանդհարում։ Ավարտելուց հետո նա տեղափոխվել է Բոմբեյ` գրպանում ունենալով ընդամենը 200 ռուփի։ Սկզբում աշխատել է ռեժիսորի օգնական, որից հետո իր եղբոր՝ Բալդև Ռաջ Չոպրայի ֆիլմերում։
Յաշ Չոպրայի ռեժիսորական դեբյուտը կայացել է 1959 թվականին, երբ նա նկարահանեց «Ծաղիկը փոշու մեջ» կինոնկարը։ Այդ ֆիլմում գլխավոր դերակատարներ էին Մալա Սինհան և Ռաջենդրա Կումարը։ Կինոնկարը հաջողված էր և ընդունվեց ջերմությամբ։ Հաջողությունից ոգևորված, նա 1961 թվականին նկարահանեց «Ճակատագրի որդին» կինոնկարը՝ Շաշի Կապուրի մասնակցությամբ։ Ֆիլմը քաղաքական մոտիվներով էր, որտեղ ներկայացվում էր Հնդկաստանի բաժանումը։ Այն բարձրացրեց բողոքի ալիք, քանի որ ֆիլմում ցուցադրվում էին զանգվածային անկարգություններ։ Հետագայում Յաշ Չոպրան հրաժարվեց քաղաքական թեմաներով ֆիլմեր նկարելուց։
1965 թվականին նա նկարահանեց «Փորձություն ժամանակի միջոցով» ֆիլմը և ստացավ իր առաջին Filmfare Award մրցանակը՝ լավագույն ռեժիսուրայի համար։ 1969 թվականին նա նկարահանեց «Ընկերության փորձություն» կինոնկարը՝ Դհարմենդրայի մասնակցությամբ և «Պատահականություն» ֆիլմը՝ Ռաջեշ Կհաննայի մասնակցությամբ։ Այս վերջին ֆիլմի համար Յաշ Չոպրան ստացավ իր երկրորդ մրցանակը։ Սա առաջին ֆիլմերից էր, որտեղ բացակայում էին երաժշտական համարներն ու ինտերվալը (ընդմիջում)։
1970 թվականին Յաշ Չոպրան հիմնել է իր սեփական Yash Raj Films կինոընկերությունը, որը 2006 թվականից խոշորագույնն է Հնդկաստանում։ Որպես պրոդյուսեր, նրա առաջին ֆիլմը «Քարը սրտին» (1973 թ.) կինոնկարն է, որն ունեցավ հսկայական հաջողություն։ Այնուհետև նա նկարահանել է «Պատ» (1975 թ.) և «Շիվա աստծո եռաժանին» («Պատվի օրենքով» 1978 թ.) կինոնկարները՝ Ամիթաբհ Բաչչանի մասնակցությամբ։ Ամիթաբհ Բաչչանի գլխավոր դերակատարմամբ նա նկարահանել է նաև «Սերը կյանք է» (1976 թ.) և «Սիրային կապ» (1981 թ.) ռոմանտիկ դրամաները։ 1980-ական թվականները բավականին անհաջող էին Յաշ Չոպրայի համար։ Նրա «Ջահ» (1984 թ.)` Դիլիպ Կումարի մասնակցությամբ, «Անդունդ» (1985 թ.)` Սունիլ Դատի և Ռեքհայի մասնակցությամբ և «Ճանապարհ դեպի հաղթանակ» (1988 թ.) ֆիլմերը ձախողվեցին։ Անհաջողությունները վերջացան 1989 թվականին, երբ նա թողարկեց «Չանդնի» կինոնկարը՝ Շրիդևիի մասնակցությամբ։ Շրիդևիի և Անիլ Կապուրի մասնակցությամբ 1991 թվականին նա նկարահանել է «Սիրո ակնթարթ» կինոնկարը, որը հիմնականում հաջողություն ունեցավ արտասահմանում։
1993 թվականին Յաշ Չոպրան թողարկեց «Կյանքը վախի ներքո» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարներ էին Սաննի Դեոլը, Ջուհի Չավլան և դեռևս քիչ հայտնի Շահրուխ Խանը։ Ֆիլմը Շահրուխ Խանին հասցրեց բոլիվուդյան «սուպերաստղի» կարգավիճակի։ Հետագայում նա կրկին նկարահանվեց Յաշ Չոպրայի «Խելագար սիրտը» (1997 թ.) կինոնկարում, որտեղ նրա խաղընկերուհիներն էին Մադհուրի Դիքսիտը և Կարիսմա Կապուրը։ 2004 թվականին Յաշ Չոպրան նկարահանել է «Վիրն ու Զառան» ռոմանտիկ ֆիլմը, որտեղ նկարահանվել են Շահրուխ Խանը, Պրեիտի Զինտան և Ռանի Մուքհերջին։ Ֆիլմը դարձավ հիթ։ Յաշ Չոպրայի վերջին ֆիլմը՝ «Քանի դեռ ողջ եմ» (2012 թ.), թողարկվել է ռեժիսորի մահից հետո։
Անձնական կյանքը
խմբագրել1970 թվականին՝ 37 տարեկանում Յաշ Չոպրան ամուսնացել է արտակադրային երգչուհի Պամելա Սինգհի հետ, ում հետ ծանոթացել էր իր զարմիկի՝ ռեժիսոր Ռավի Չոպրայի հարսանիքի ժամանակ։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են երկու որդի՝ ռեժիսոր Ադիտյա Չոպրան և դերասան Ուդայ Չոպրան։
Յաշ Չոպրան մահացել է 2012 թվականի հոկտեմբերի 21-ին՝ մլակային տենդից։
Ֆիլմագրության ընտրանին
խմբագրելՌեժիսոր
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1959 | Ծաղիկը փոշու մեջ | Dhool Ka Phool |
1961 | Ճակատագրի որդին | Dharmputra |
1965 | Փորձություն ժամանակի միջոցով | Waqt |
1969 | Պատահականություն | Ittefaq |
1969 | Ընկերության փորձություն | Aadmi Aur Insaan |
1973 | Քարը սրտին | Daag: A Poem of Love |
1973 | Կրքերի բոցի մեջ | Joshila |
1975 | Պատ | Deewaar |
1976 | Սերը կյանք է | Kabhie Kabhie |
1978 | Շիվա աստծո եռաժանին | Trishul |
1979 | Սև քարը | Kaala Patthar |
1981 | Սիրային կապ | Silsila |
1984 | Ջահ | Mashaal |
1985 | Անդունդ | Faasle |
1988 | Ճանապարհ դեպի հաղթանակ | Vijay |
1989 | Չանդնի | Chandni |
1991 | Սիրո ակնթարթ | Lamhe |
1992 | Չգրված օրենք | Parampara |
1993 | Կյանք` վախի ներքո | Darr |
1997 | Խելագար սիրտը | Dil To Pagal Hai |
2004 | Վիրն ու Զառան | Veer-Zaara |
2012 | Քանի դեռ ողջ եմ | Jab Tak Hai Jaan |
Պրոդյուսեր
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1973 | Քարը սրտին | Daag: A Poem of Love |
1976 | Սերը կյանք է | Kabhie Kabhie |
1977 | Անցյալի ստվերում | Doosara Aadmi |
1979 | Նուրի | Noorie |
1979 | Սև քարը | Kaala Patthar |
1981 | Սիրային կապ | Silsila |
1981 | Ընկերության և սիրո միջև | Nakhuda |
1982 | Ինչպես փրկել սերը | Sawaal |
1984 | Ջահ | Mashaal |
1985 | Անդունդ | Faasle |
1988 | Ճանապարհ դեպի հաղթանակ | Vijay |
1989 | Չանդնի | Chandni |
1991 | Սիրո ակնթարթ | Lamhe |
1993 | Կյանք` վախի ներքո | Darr |
1994 | Սիրո հետ կատակ չեն անում | Yeh Dillagi |
1995 | Չառևանգված հարսնացուն | Dilwale Dulhania Le Jayenge |
1997 | Խելագար սիրտը | Dil To Pagal Hai |
2000 | Սիրահարները | Mohabbatein |
2002 | Իմ սիրելիի հարսանիքը | Mere Yaar Ki Shaadi Hai |
2002 | Ինձ հետ ընկերություն կանե ՞ս | Mujhse Dosti Karoge! |
2004 | Դու և ես | Hum Tum |
2004 | Բայքերները | Dhoom |
2004 | Վիրն ու Զառան | Veer-Zaara |
2005 | Բանտին և Բաբլին | Bunty Aur Babli |
2005 | Սալամ Նամաստե | Salaam Namaste |
2005 | Նիլ և Նիկի | Neal 'N' Nikki |
2006 | Կույր սեր | Fanaa |
2006 | Քաբուլյան ճեպընթաց | Kabul Express |
2006 | Բայքերներ 2. Իսկական զգացմունքներ | Dhoom:2 |
2007 | Սեր նվիրած հանդիպում | Jhoom Barabar Jhoom |
2007 | Առաջ, Հնդկաստան | Chak De! India |
2008 | Զգուշացեք, գեղեցկուհիներ | Bachna Ae Haseeno |
2008 | Ռոմեոն` ճամփեզրից | Roadside Romeo |
2008 | Այս զույգին ստեղծել է Աստված | Rab Ne Bana Di Jodi |
2010 | Սերն անհնար է | Pyaar Impossible! |
2010 | Հարվածիր ու թռիր | Lafangey Parindey |
2010 | Հարսանյաց հանդես | Band Baaja Baaraat |
2011 | Իմ եղբոր հարսնացուն | Mere Brother Ki Dulhan |
2011 | Լեդին ընդդեմ Ռիկի Բահլի | Ladies vs. Ricky Bahl |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #124021840 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաշ Չոպրա» հոդվածին։ |