Թափառաշրջիկը (հինդի` आवारा, Awaara), հնդկական կինոնկար, որը նկարահանվել է 1951 թվականին՝ Ռաջ Կապուրի կողմից։ 1953 թվականին կինոնկարը ներկայացվել է Կաննի կինոփառատոնի Գրան-պրի մրցանակին։ Time ամսագիրը կինոնկարն ընդգրկել է «հնդկական կինոյի 10 գանձեր»-ի ցանկի մեջ։ Ֆիլմի շահույթը կազմել է 12 միլիոն հնդկական ռուփի։

Թափառաշրջիկը
հինդի՝ आवारा
ԵրկիրՀնդկաստան
Ժանրփորձնական ֆիլմ և դրամա
Թվական1951
Լեզուհինդի
ՌեժիսորՌաջ Կապուր[1]
ՊրոդյուսերՌաջ Կապուր
Սցենարի հեղինակԽոջա Ահմադ Աբբաս
ԴերակատարներՌաջ Կապուր, Նարգիս, Պրիտհվիռաջ Կապուր, Լիլա Չիտնիս, Շաշի Կապուր, Կ. Հ. Սինգհ, Քաքու Մորեյ, Բրիջ Մոհան Վյաս և Լիլա Միշրա
ՕպերատորՌադխու Կարմակար
ԵրաժշտությունՇանկար Ջայկիշան
ՄոնտաժՋ. Ջ. Մաեկար
Պատմվածքի վայրՀնդկաստան
ԿինոընկերությունR. K. Films
Տևողություն193 րոպե
Շահույթ12 500 000 ₹[2]
 Awaara Վիքիպահեստում

Այս կինոնկարում Ռաջ Կապուրն առաջին անգամ ներկայացել է թափառաշրջիկի կերպարով, որը հետագայում զարգացրել է իր «Պարոն 420» (1955 թ.) կինոնկարում։ Այն դարձել է նրա ամենահայտնի էկրանային դիմակը և համեմատվել մեծագույն Չարլի Չապլինի կերպարի հետ։

Սյուժեն

խմբագրել

Ռաջը ծնվել և մեծացել էր քաղաքի ետնախորշերում և իր հացը վաստակում էր գողություններով։ Նրա հայրը` հարուստ դատավոր Ռագունաթը, շատ տարիներ առաջ, տանից դուրս էր հանել հղի կնոջը` կասկածելով նրան անպատվության մեջ։ Տարրական դպրոցում Ռաջը ընկերացել էր Ռիտայի հետ, ով բարելավված ընտանիքից էր։ Դատավոր Ռագունաթը, ով Ռիտայի խնամակալն էր, ջանացել էր, որպեսզի անբարեհույս Ռաջը չտեսնվի Ռիտայի հետ և տարել էր նրան ուրիշ քաղաք։

Փողոցում Ռաջը ծանոթանում է հանցագործ Ջագայի հետ, ով սկսում է «հայրություն» անել Ռաջին և սովորեցնում գողությունով ապրել։ Չնայած այդ բնագավառում Ռաջի հաջողություններին, այնուամենայնիվ նա տանջվում է խղճի խայթից։ Նա դառնում է այն մարդկանցից, ովքեր իրական կյանքում բազմադեմ են։

Տարիներ անց, հերթական անգամ բանտից ազատվելով, Ռաջը պատահաբար հանդիպում է Ռիտային։ Մանկական ընկերությունը վերաճում է ռոմանտիկ սիրո։ Ռիտան չգիտի թե ով է իրականում Ռաջը և այդ փաստը ավելի է սաստկացնում Ռաջի ապրումները` իր կործանված կյանքի վերաբերյալ։ Նա փորձում է խզել կապերը իր գողական կյանքի հետ։ Ցասման պահին, պաշտպանելով մորն ու իրեն, նա սպանում է Ջագային։ Երբ նա իմանում է, որ դատավոր Ռագունաթը իր իրական հայրն է և հանդիսանում է իր մոր` տանջանքներով լի կյանքի հիմնական մեղավորը, նա ներխուժում է Ռագունաթի տուն` փորձելով սպանել նաև նրան։

Ռաջին ձերբակալում են և դատում։ Ռիտան, ով նոր էր ստացել փաստաբանի դիպլոմ, փորձում է պաշտպանել նրան` դատարանին պատմելով ողջ դառը ճշմարտությունը։ Ռաջին դատապարտում են երեք տարվա ազատազրկման, սակայն նրան հավատարիմ Ռիտան խոստանում է սպասել նրան։

Դերերում

խմբագրել
Դերակատար Կերպար
Ռաջ Կապուր Ռաջ Ռագունաթ
Պրիտհվիռաջ Կապուր դատավոր Ռագունաթ
Նարգիս Ռիտա
Շաշի Կապուր Ռաջը մանուկ հասակում
Լիլա Չիթնիս Լիլա Ռագունաթ
Կրիշան Նիրանջան Սինգհ Ջագա
Լիլա Միշրա դատավորի հարսնացուն
Կուկու պանդոկի պարուհին

Նկարահանող խումբ

խմբագրել
Կինոգործիչ Ներդրումը
Ռաջ Կապուր ռեժիսոր, պրոդյուսեր
Խոջա Ահմադ Աբբաս և Վ. Պ. Սաթհե սցենարիստ
Ռադհու Կարմակար օպերատոր
Շանկար Սինգհ և Ջայկիշան Դայաբհայ Պանչալ կոմպոզիտոր
Թիվ Երգի անվանումը Երգիչները Տևողությունը
1 Ek Do Teen Շամշադ Բեգում 2:48
2 Hum Tujhse Mohabbat Kar Ke Մուկեշ 3:56
3 Awaara Hoon Մուկեշ 3:04
4 Ek Bewafa Se Pyar Kiya Լատա Մանգեշկար 2:36
5 Ab Raat Guzarne Wali Hai Լատա Մանգեշկար 3:49
6 Jab Se Balam Ghar Aaye Լատա Մանգեշկար 2:50
7 Ghar Aaya Mera Pardesi Լատա Մանգեշկար 4:31
8 Dam Bhar Jo Udhar Munh Phere Լատա Մանգեշկար, Մուկեշ 4:26
9 Tere Bina Aag Yeh Chandni Լատա Մանգեշկար, Մաննա Դեյ 5:52
10 Naiya Meri Manjhdhar Մոհամեդ Ռաֆի 2:39

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թափառաշրջիկը (ֆիլմ, 1951)» հոդվածին։