Կլաուս Մարիա Բրանդաուեր

Կլաուս Մարիա Բրանդաուեր (գերմ.՝ Klaus Maria Brandauer, իրական անունը` Կլաուս Գեորգ Շտենգ (Klaus Georg Steng), հունիսի 22, 1943(1943-06-22)[1][2][3][…], Bad Aussee, Լիցեն, Շտիրիա[4]), ավստրիացի դերասան, ռեժիսոր և մանկավարժ։

Կլաուս Մարիա Բրանդաուեր
գերմ.՝ Klaus Maria Brandauer
Ծնվել էհունիսի 22, 1943(1943-06-22)[1][2][3][…] (80 տարեկան)
ԾննդավայրBad Aussee, Լիցեն, Շտիրիա[4]
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, պրոֆեսոր, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան, ռեժիսոր, երաժիշտ և մանկավարժ
Ամուսին(ներ)Karin Katharina Brandauer?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Կլաուս Մարիա Բրանդաուերը ծնվել է Ավստրիայի Բադ-Աուսզե քաղաքում` պետական ծառայողի ընտանիքում[7][8]։ 1962 թվականին ընդունվել է Շտուտգարտի երաժշտության և դերասանական արվեստի բարձրագույն դպրոցը, սակայն ուսումը կիսատ է թողել։ Դերասանական կարիերան սկսելուց հետո, իր Շտենգ ազգանունը փոխարինել է մայրական Բրանդաուեր ազգանունով։ Առաջին դերը խաղացել է Տյուբինգենի թատրոնում` Ուիլյամ Շեքսպիրի «Չափ ընդդեմ չափի» կատակերգությունում, կատարելով Կլավդիոյի դերը։ 1972 թվականից Բրանդաուերը Վիեննայի քաղաքային թատրոնի դերասան և ռեժիսոր էր, ինչպես նաև Վիեննայի Մաքս Ռայնհարդի սեմինարների պրոֆեսոր։

Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1966 թվականին, սակայն լայն ճանաչում ստացել է 1981 թվականին Իշտվան Սաբոյի կողմից նկարահանված «Մեֆիստո» ֆիլմում` Հենդրիկ Հյոֆգենի դերակատարմամբ։ Կլաուս Մարիա Բրանդաուերը նկարահանվել է նաև Սիդնի Պոլակի, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի, Իրվին Քերշների և այլոց ֆիլմերում։

1987 թվականին գլխավորել է Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի կազմը[9]։

Անձնական կյանքը խմբագրել

1963 թվականին Կլաուս Մարիա Բրանդաուերն ամուսնացել է ռեժիսոր Կարին Կատարինա Մյուլլերի հետ և ունի մեկ որդի։ 1992 թվականին նրա կինը մահացել է քաղցկեղից` 47 տարեկանում[10]։ 2007 թվականին Բրանդաուերը ամուսնացել է Նատալի Կրենի հետ։

Կլաուս Մարիա Բրանդաուերը տիրապետում է հինգ լեզուների` գերմաներենին, իտալերենին, հունգարերենին, անգլերենին և ֆրանսերենին։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1971 Էմիլիա Գալոտտի Emilia Galotti Էտտորե Գոնզագա, արքայազն Գվաստալլի
1972 Կապավորը Զալցբուրգից The Salzburg Connection Յոհան Կրոնշտայներ
1972 Օսկար Ուայլդ Oscar Wilde Օսկար Ուայլդ
1973 Տասներկուերորդ գիշերը Was Ihr wollt -
1975 Համերգ Das Konzert դոկ. Ֆրանց Յուրա
1975 Ֆիեսկոյի դավը Ջենովայում Die Verschwörung des Fiesco zu Genua Ֆիեսկո
1975 Լեոնսը և Լենան Leonce und Lena արքայազն Լեոնս
1976 Բաբենբերգերները Ավստրիայում Die Babenberger in Österreich -
1976 Ինձ կընդգրկե՞ք խաղի մեջ Darf ich mitspielen? -
1976 Խարդավանք և սեր Kabale und Liebe -
1978 Ժան-Քրիստոֆ Jean-Christophe Ժան-Քրիստոֆ
1979 Կուրտ Ռոյդլի հարսնացուները Die Bräute des Kurt Roidl Կուրտ Ռոյդլ
1979 Հոկտեմբերյան կիրակի Októberi vasárnap Հոֆման
1981 Մեֆիստո Mephisto Հենդրիկ Հյոֆգեն
1982 Հինգերորդ կինը La quinta donna Հալմ
1983 Երբեք մի ասա «երբեք» Never Say Never Again Մաքսիմիլիան Լարգո
1983 Մանկապարտեզ Детский сад գերմանացի սպա
1983 Ճանապարհ դեպի ազատություն Der Weg ins Freie բարոն Գեորգ ֆոն Վերգենտին
1984 Գնդապետ Ռեդլ Oberst Redl Ալֆրեդ Ռեդլ
1985 Յո՞ երթաս Quo Vadis? Ներոն
1985 Լողացող փարոսը The Lightship կապիտան Միլլեր
1985 Աֆրիկայից Out of Africa բարոն Բրոր ֆոն Բլիքսեն-Ֆինեկե
1986 Ոսկե փողոցներ Streets of Gold Ալիկ Նյուման
1988 Հանուսեն Hanussen Կլաուս Շնայդեր, Էրիկ Յան Հանուսեն
1988 Այրող գաղտնիք Burning Secret բարոն
1989 Սարդոստայն Das Spinnennetz Բենջամին Լենց
1989 Ֆրանսիական հեղափոխություն La révolution française Ժորժ Ժակ Դանտոն
1989 Գեորգ Էլզեր - մարդը Գերմանիայից Georg Elser - Einer aus Deutschland Գեորգ Էլզեր
1990 Ռուսական տուն The Russia House Յակով Սավելև, «Դանթե»
1991 Սպիտակ ժանիք White Fang Ալեքս Լարսոն
1991 Վերագտնելով իրեն Becoming Colette Անրի Գոթյե-Վիլլար
1994 Մարիոն և կախարդը Mario und der Zauberer Չիպոլլա
1997 Բալկանյան կղզի. Հարյուրամյակի վերջին պատմությունը Balkan Island: The Last Story of the Century Նիկոլա
1998 Աստվածաշնչյան ասքեր. Երեմիա Jeremiah Նաբուգոդոնոսոր
1998 Շպեեր Speer -
1999 Ռեմբրանդ Rembrandt Ռեմբրանդ
1999 Ծանոթացեք Դորոթի Դենդրիջի հետ Introducing Dorothy Dandridge Օտտո Պրեմինգեր
2000 Սուզորդը Dykaren Օռլով
2000 Սիրանո դը Բերժըրակ Cyrano von Bergerac Սիրանո դը Բերժըրակ
2000 Հավատ, հույս, արյուն Вера, надежда, кровь Լենին
2001 Դրուիդները Vercingétorix: La légende du druide roi Հուլիոս Կեսար
2002 Էդերմանի հաղթահանդեսը Jedermanns Fest Յան Էդերման
2002 Միայն մեր միջև Between Strangers Ալեքսանդր Բաուեր
2003 Երաշխավորը Entrusted Գրեգոր
2003 Առևանգում հարեմից Die Entführung aus dem Serail Սելիմ փաշա
2006 Թագաժառանգ Ռուդոլֆ Kronprinz Rudolf կայսր Ֆրանց Իոսիֆ
2009 Տետրո Tetro Կառլո
2010 Մանիպուլյացիա Manipulation կոմիսար Ուրս Ռապպոլդ
2012 Վիլհելմ Ռայխի տարօրինակ գործը The Strange Case of Wilhelm Reich Վիլհելմ Ռայխ
2013 Մահացում Die Auslöschung Էռնստ Լեմդեն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Salzburgwiki (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118815555 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://www.tvfestival.com/pdfz/2014_palmares_uk.pdf
  6. Golden Globe Awards for 'Out of Africa'Hollywood Foreign Press Association.
  7. «Klaus Maria Brandauer - Biografie WHO'S WHO». Whoswho.de. 1944 թ․ հունիսի 22. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. Klaus Maria Brandauer Film Reference biography
  9. «Berlinale: Juries». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 27-ին.
  10. «Brandauer, Karin Katharina geborene Müller». Aeiou.at. 2001 թ․ հուլիսի 31. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուս Մարիա Բրանդաուեր» հոդվածին։