Նաբուգոդոնոսոր II (աքքադերեն՝ Նաբու-կուդուրի-ուցուր, «Նաբու - պահպանել առաջնեկին»; արամեերեն՝ ܢܵܒܘܼ ܟܘܼܕܘܼܪܝܼ ܐܘܼܨܘܼܪ ; եբրայերեն՝ נְבוּכַדְנֶצַּר‎, Невухаднэццар; հին հունարեն՝ Ναβουχοδονόσωρ, Naboukhodonósôr; արաբ․՝ نِبُوخَذنِصَّر‎‎, nibūḫaḏniṣṣar; Մ.թ.ա. 634—562) - Նոր-Բաբելոնյան թագավորության արքա։ Կառավարել է մ.թ.ա. 605 թ.ի սեպտեմբերի 7-ից մինչև մ.թ.ա. 562 թ-ի հոկտեմբերի 7-ը։ Ներկայացուցիչն էր X Նոր-Բաբելոնյան (քաղդեական) դինաստիայի։

Նաբուգոդոնոսոր II
 
Մասնագիտություն՝ միապետ, առաջնորդ և թագավոր
Դավանանք Հին Միջագետքի կրոն
Ծննդյան օր մոտ մ. թ. ա. 642
Ծննդավայր Ուրուկ, Սամավահ, Իրաք
Վախճանի օր մոտ մ. թ. ա. 561
Վախճանի վայր Բաբելոն, Նեոբաբելոնյան կայսրություն
Քաղաքացիություն Նեոբաբելոնյան կայսրություն
Հայր Նաբոպալասար
Ամուսին Ամիտիս
Զավակներ Ամել-Մարդուկ և Էաննա-շարրա-ուսուր

Երկրամասերի նվաճումը

խմբագրել

Լինելով ապագա արքայազն՝ Նաբուգոդոնոսորը ղեկավարում էր Բաբելոնական բանակը Կարքեմիշի ճակատամարտում (մ.թ.ա. 605 թ.-ի մայիսի վերջին) և գլխավորել է ներթափանցումը Անդրգետք (հողերը տարածված Եփրատ գետից դեպի Միջերկրական ծով, ասինքն Սիրիա, Փյունիկիա և Հուդայի թագավորություն)։ Մ.թ.ա. 605 թ.-ի օգոստոսին, երբ նա բանակով գտնվում էր Սիրիայում, իմանում է հոր մահվան մասին։ Նա հրամայել է իր զորապետերին վերադառնալ հիմնական բանակով, ավարով և գերիներով հայրենիք։ Իսկ նա իր շքախմբի հետ անապատի կարճ ճանապարհով շտապել է հասնել Բաբելոն։ Սեպտեմբերի 7-ին՝ 23 օր անց հոր մահից հետո, նա զբաղեցրեց գահը։ Մ.թ.ա. 605 թ-ի աշնանը Նաբուգոդոնոսորը վերադառնում է անդրգետք և շարունակեց ընդհատվածը, և մ.թ.ա 604 թ-ի փետրվարին վերադառնում է Բաբելոն ավելի շատ ավարով։

Մ.թ.ա. 604 թ-ի հունիսին բաբելոնցիները նորից վերադարձան անդրգետք։ Նրանց դեմ դուրս եկավ փղշտացիների քաղաքը՝ Աշդոդ, հույս ունենալով օգնություն ստանալ Եգիպտոսից։ Աշդոդի արքա Ադոնը, երբ Բաբելոնի զորքերը ներխուժեցին իր տիրույթները և անգամ հասան մինչև Աֆեկա, նա ուղարկեց իր սուրհանդակներին Նեքո II փարավոնի մոտ օգնություն խնդրելու, բայց եգիպտացիները չեն գալիս։ Մ.թ.ա. 604 թ-ի դեկտեմբերին Նաբուդոնոսորը գրավեց Աշդոդը։ Քաղաքը թալանվեց և ավերվեց, իսկ արքան և ողջ մնացածները գերեվարվեցին։ Մ.թ.ա. 603 թ-ին նա շարժվեց դեպի Հուդայի թագավորություն, բայց հրեաների արքա Իոակինը ընդունել է նրա իշխանությունը՝ չսպասելով Երուսաղեմի կազմակերպած ծուղակին։ Մ.թ.ա. 602 թ-ին Նաբուգոդոնոսորը վերիջնականապես գրավեց Անդրգետքը։

Եգիպտոսի հետ պատերազմը

խմբագրել

Մ.թ.ա. 601 թ-ին Նաբուգոդոսնոսորը մոտեցավ Եգիպտոսի սահմանին։ Դաժան ճակատամարտերից հետո եգիպտացիներին հաջողվեց կանգնեցնել թշնամուն։ Նաբուգոդոնոսորը ստիպված էր նահանջել և վերադառնալ Բաբելոն։ Բաբելոնացիների կորուստը այնքան մեծ էր, որ պահանջվեց ավելի քան 20 ամիս վերականգնելու իր բանակի մարտունակությունը։ Բայց եգիպտացիներին էլ հաղթանակը տրվեց նույն կերպ, և դրանից հետո Նեքո II ստիպված էր հրաժարվել Բաբելոնի հետ պատերազմի մասին մտածելուց ասիական նահանգների համար։

Հրեաների հպատակեցումը

խմբագրել

Անդրգետքում կրած անհաջողությունները հիմք հանդիսացան հակաբաբելոնյան շարժման։ Հրեացիները դադարեցին տուրք վճարել Բաբելոնին։ Մ.թ.ա. 599 թ-ին առաջնորդները բաբելոնյան զորախմբերի նորից հայտնվեցին Անդրգետքում։ Մի ամբողջ տարի բաբելոնացիները և նրանց համախոհները ամայացրին հրեական հողերը։ Վերջապես մ.թ.ա. 598 թ-ի դեկտեմբերի վերջերին Նաբուգոդոնոսորը հիմնական ուժերով Բաբելոնից դուրս եկավ և մեկ ամիս անց՝ մ.թ.ա. 597 թ-ի հունվարի վերջին, հասավ Երուսաղեմ։ Հովակիմը չհամարձակվեց ընդդիմանալ։ Երբ նա ընծաներով ժամանեց Նաբուգոդոնոսորի մոտ, նա կարգադրեց բռնել նրան և սպանել։ Նաբուգոդոնոսորը հրեական գահին նստեցրեց նրա որդուն՝ Հովաքիմին։ 3023 հայտնի հրեաներ գերեվարվեցին։

Հովաքիմը նույնպես վարում էր հակաբաբելոնական քաղաքականությունը, ինչը առիթ հանդիսացավ բաբելոնական բանակի նոր ներխուժմանը։ Մ.թ.ա. 597 թ-ի մարտին Նաբուգոդոնոսորը նորից մոտեցավ Երուսաղեմին։ Հովաքիմը տեսնելով, որ դիմադրությունը անիմաստ է, անմիջապես հանձնում է քաղաքը առանց կռվի։ Դրանից հետո Հովաքիմն ու նրա ընտանիքը գերեվարվում և ուղարկվում են Բաբելոն։ Ուղարկվում են նաև 10000 հրեաներ։ Բաբելոնացիները զավթում են արքայական պալատի գանձերը և Երուսաղեմի տաճարի ժամերգության իրերը։ Հովաքիմի փոխարեն նա նշանակեց իր հորեղբորը՝ Սեդեկիային։ Նաբուգոդոնոսորը երդում էր վերցրել Սեդեկիայից հավատարիմ մնալ Բաբելոնին և շփում չունենալ Եգիպտոսի հետ։ Նրանք նաև պետք է վճարեին տուրք Բաբելոնին։

Տարաձայնությունները Եգիպտոսի հետ

խմբագրել
 
Նոր Բաբելոնյան թագավորություն

Նեքո II փարավոնը մահացավ մ.թ.ա. 594 թ-ին։ Գահ բարձրանալուց հետո, նրա որդին՝ Փսամետիքս II, անմիջապես սկսեց պատրաստվել մեծ պատերազմի Բաբելոնի դեմ։ Մ.թ.ա. 591 թ-ին նա, որպես նավատորմի հրամանատար, մի խումբ մոգերով ժամանեց փյունիկիական քաղաք Բիբլոս՝ իբր հոգևոր նպատակներով։ Դա բացահայտ դիտավորություն էր Բաբելոնի դեմ, որտեղ իշխանությունը պատկանում էր Փյունիկիային։ Փարավոնի ցուցադրեց Եգիպտոսի ռազմածովային ուժը Անդրգետքի բնակչությանը՝ դրանով իսկ հրահրելով ապստամբության։

Մ.թ.ա. 589 թ-ի աշնանը Եգիպտոսի հրահանգով դուրս եկան հրեաները։ Նաբուգեդոնոսորը իր բանակի գլխավորությամբ հայտնվեց Հուդայի թագավորության սահմանին։ Անդրգետքի փոքրիկ պետությունները չհամարձակվեցին միանալ ապստամբությանը, այլ Նաբուգոդոնսորի պահանջին համաձայն տրամադրեցին օժանդակ օգնական ջոկատներ։ Հրեաները մնացին միայնակ։ Բաբելոնացիները թալանեցին նրա տարածքները և մ.թ.ա. 588 թ-ի հունվարի 15-ին պաշարեցին Երուսաղեմը։

Իր հոր խոստումը կատարելով՝ Ապրիս փարավոնը իր բանակը և նավատորմը ուղղեց դեպի Ասիա։ Իմանալով եգիպտացիների հարձակման մասին՝ նահաջեց Երուսաղեմից, և ուղղեց իր բանակը թշնամու դեմ։ Հաջորդ ճակատամարտում եգիպտացիները պարտություն կրեցին ցամաքում, բայց հաղթեցին ծովային ճակատամարտում՝ Նաբուգոդոնոսորի կողմից ուղարկված Տյուրոսի և Կիպրոս միացյալ նավատորմին։ Հետո Ապրիին իջեցրեց իր զորքին Սայդանը վերցնելու համար, որից հետո հանձնվեցին փյունիկյան մյուս քաղաքները։

Գրականություն

խմբագրել
  • Вавилонская хроника Արխիվացված 2008-12-04 Wayback Machine
  • Амусин И. Д. Кумранский фрагмент молитвы вавилонского царя Набонида, ВДИ, № 4, стр. 104—117.
  • Ладынин И. А., Немировский А. А. Навуходоносор II в Египте: 568/567 г. и ветхозаветная традиция // Древний Египет и христианство. М., 2001. С. 83-85.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաբուգոդոնոսոր II» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 139