Բացել գլխավոր ցանկը

«Մեֆիստո» (անգլ.՝ Mephisto - «Մեֆիստոֆել»), Կլաուս Մանի «Մեֆիստո. կարիերայի պատմություն» (1936) վեպի էկրանավորումը՝ նկարահանված 1981 թվականին՝ ռեժիսոր Իշտվան Սաբոյի կողմից։

Picto infobox cinema.png
Մեֆիստո
Mephisto
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
Flag of Germany.svg Գերմանիա
Flag of Hungary.svg Հունգարիա
Ժանրդրամա[1]
ԹեմաՆացիստական Գերմանիա
Թվական1981
Լեզուհունգարերեն և գերմաներեն
ՌեժիսորԻշտվան Սաբո[1]
ՊրոդյուսերManfred Durniok?
Սցենարի հեղինակԻշտվան Սաբո, Կլաուս Ման[2] և Péter Dobai?[2]
ԴերակատարներՔլաուս Մարիա Բրանդաուեր[3][4][5], Քրիստինա Յանդա[3][4][5], Իլդիկո Բանշագի[5], Ռոլֆ Հոպե[3][5], Դյորդյ Չերհալմի[5], Կարին Բոյդ[4][5], Քրիստինա Հաբորտ[5], Մարտին Հելբերգ[5], Քրիստիան Գրասհոֆ[5], Տերի Տորդաի[5], Պետեր Անդորաի[5], Տամաշ Մայոր[5], Իլդիկո Կիշհոնտի[5], Ագնեշ Բանֆալվի[5], Ջուդիտ Հերնադի[5], Irén Bordán?[6], János Xantus?[6], Hédi Temessy?[6] և Իշտվան Սաբո[6]
ՕպերատորԼայոշ Կոտաի
ԵրաժշտությունԶդենկո Տամաշի, Հնչյունը` Դյորդյ Ֆեկ
ՄոնտաժZsuzsa Csákány?[2]
Պատմվածքի վայրԳերմանիա
ԿինոընկերությունMafilm, Manfred Durniok Filmproduktion, Objektív Film
Տևողություն144 րոպե
ՀաջորդColonel Redl?

2013 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում[7]։

ՍյուժեԽմբագրել

1930-ական թվականների Գերմանիա։ Դերասան Հենդրիկ Հյոֆգենն ամուսնանալով հարուստ Բարբարա Բրուքների հետ՝ մեկնում է Բեռլին, որտեղ մեծ հաջողության է հասնում՝ խաղալով Մեֆիստոֆելի դերը «Ֆաուստ» դրամայում։ Համակված թունդ փառասիրությամբ՝ նա չի գիտակցում, թե ինչպես է անձնատուր լինում նացիզմին։

ԴերերԽմբագրել

  • Քլաուս Մարիա Բրանդաուեր
  • Քրիստինա Յանդա
  • Իլդիկո Բանշագի
  • Ռոլֆ Հոփե
  • Դյորդյ Չերհալմի
  • Պետեր Անդորաի
  • Կարին Բոյդ
  • Մարի Չոմոշ
  • Տամաշ Մայոր
  • Իլդիկո Կիշհոնտի
  • Դորա Մարտին

ՄրցանակներԽմբագրել

  • FIPRESCI-ի մրցանակ՝ լավագույն սցենարի համար, Կաննի միջազգային կինոփառատոն, Ֆրանսիա, 1981[8]
  • Օսկար (լավագույն արտասահմանյան ֆիլմ), Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխություն, ԱՄՆ, 1982[9]
  • «Դոնատելլոյի Դավիթ» (լավագույն արտասահմանյան ֆիլմ, լավագույն արտասահմանցի դերասան), Իտալական կինոակադեմիայի մրցանակաբաշխություն, Իտալիա, 1982
  • «Արծաթե ժապավեն» (լավագույն արտասահմանցի դերասան), Իտալիայի կինոլրագրողների ազգային սինդիկատ, 1982, Սորրենտո, Իտալիա
  • «Սան Ֆեդելե» մրցանակ, Միլանի միջազգային կինոփառատոն, Իտալիա, 1982
  • Գլխավոր դերի լավագույն նորելուկ դերասան, Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիա (BAFTA), Լոնդոն, 1982
  • 1-ին մրցանակ, Կադիսի միջազգային կինոփառատոն, Իսպանիա, 1982
  • Կինոքննադատության ազգային խորհրդի մրցանակ (լավագույն արտասահմանյան ֆիլմ), Նյու Յորք, 1982
  • Լոնդոնի կինոքննադատների խմբի մրցանակ (լավագույն արտասահմանյան ֆիլմ), Լոնդոն, 1982
  • Լեհ կինոքննադատների մրցանակ (լավագույն արտասահմանյան ֆիլմ), Վարշավա, 1984

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել