Իրվին Քերշներ
Իրվին Քերշներ (անգլ.՝ Irvin Kershner, ապրիլի 29, 1923[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - նոյեմբերի 27, 2010[4][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի կինոռեժիսոր, դերասան և պրոդյուսեր։ Ամենից շատ հայտնի է որպես «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ V։ Կայսրությունը հասցնում է պատասխան հարված», «Երբեք մի ասա «երբեք»», և «Ռոբոկոպ-2» ֆիլմերի բեմադրող։
Իրվին Քերշներ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1923[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 27, 2010[4][2][3][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Թեմփլի համալսարան, Թայլերի արվեստի դպրոց և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, դերասան, կինոդերասան, մոնտաժող և ռեժիսոր |
Աշխատավայր | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԻրվան Քերշները ծնվել է Ֆիլադելֆիայում, նորգաղթած-հրեաների ընտանիքում։ Նրա հայրը, որ ծնունդով Ուկրաինայից էր, նախ տեղափոխվել է Արգենտինա, որտեղ զբաղվել է ձիերի լծասահքերի պատրաստմամբ, ավելի ուշ տեղափոխվել է ԱՄՆ։ Մայրը, որ ծնվել է Օդեսսայում, գաղթել է Հոլանդիա, հետո այնպես Ամերիկա։ Ըստ Քերշների՝ Նյու Յորքում էլ ծանոթացել են իր ծնողները[6]։
Տանը հաղորդակցվում է իդիշերեն, ուկրաիներեն և լեհերեն լեզուներով[7]։ Մանկուց Իրվին Քերշերը սովորել է խաղալ լարային աղեղնավոր գործիքների վրա, հետագայում դարձել է գեղանկարչությամբ զբաղվող և լուսանկարիչ։ Դասավանդել է Կալիֆորնիայի արվեստի դպրոցում լուսանկարչական հմտությամբ։ Սովորել է Դրեքսելսկիի տեխնոլոգիական դպրոցում, Քեմբրիջի համալսարանում, Թայլերի գեղարվեստի դպրոցում, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի արվեստի կենտրոնում։ Կինեմատոգրաֆին նրան ներգրավում է ռուս ռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնի «Ալեքսանդր Նևսկի» հայտնի ֆիլմում[6][7]։
Ավարտելուց հետո դարձել է վավերագրական ֆիլմերի կինոռեժիսոր։ Իր կարիերան Քերշները սկսել է աշխատելով Ամերիկյան տեղեկատվական ծառայությունում, իսկ առաջին գեղարվեստական ֆիլմը նկարահանել է 1958 թվականին։ Ջորջ Լուկասի առաջարկով նկարահանել է Աստղային պատերազմներ ֆիլմաշարի «Կայսրությունը հասցնում է պատասխան հարված» ֆիլմի V էպիզոդը։
1983 թվականին նա նկարահանել է ֆիլմ՝ ոգեշնչվելով Ջեյմս Բոնդի «Երբեք մի ասա երբեք» սերիալից։ Այդ ֆիլմում նկարահանվել է Շոն Քոներին։ 1988 թվականին նա առաջին անգամ նկարահանվել է որպես դերասան Մարտին Սկորսեզեի «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմում։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանումը | Օրիգինալ անվանումը | Դերը ստեղծվել է | Նշումներ |
---|---|---|---|---|
1953 | Հարազատ 100 տարիները | The Road of a Hundred Days | Օպերատոր-բեմադրիչ | Կարճամետրաժ վավերագրական ֆիլմ |
1953 - 1958 | Գաղտնի ֆայլ | Confidential File | Ռեժիսոր, օպերատոր-բեմադրիչ | Հեռուստասերիալ |
1956 | Անզեն աչքով | The Naked Eye | Ռե-իսորի օգնական | Վավերագրական ֆիլմ |
1958 | Թմրադեղի փողոցի դարանակալումը | Stakeout on Dope Street | Ռեժիսոր, սյուժեի հեղինակ, սցենարիստ | Առաջին ելույթը մեծ կինոյում |
Արդեն առավոտ է | Now Is Tomorrow | Ռեժիսոր | Հեռուստասերիալ | |
1959 | Երիտասարդ գերիները | The Young Captives | ||
Ֆիլիպ Մարլոու | Philip Marlowe | Հեռուստասերիալներ | ||
1959 - 1961 | Խռովարար | The Rebel | ||
1961 | Քահանան հանցագործների համար | The Hoodlum Priest | ||
Ստո Կաինով | Cain's Hundred | Հեռուստասերիալներ | ||
Բեն Քասեյ | Ben Casey | |||
1962 - 1963 | Մերկ քաղաքը | Naked City | ||
1963 | Գրավիչ անհայտ թատրոն | Kraft Suspense Theatre | ||
Անձրևոտ դեմք | Face in the Rain | |||
1964 | Ջինջերա Քոֆիի բախտը | The Luck of Ginger Coffey | ||
1966 | Գեղեցիկ խելագարություն | A Fine Madness | ||
1967 | Մարդ որի անունն է Ֆլիմ-Ֆլամ | The Flim-Flam Man | ||
1970 | Սիրել (ֆիլմ, 1970) | Loving | ||
1972 | Շաքարաման | Up the Sandbox | Լ․Ր․Տ․Ե․Ս | |
1974 | S*P*Y*S | |||
1976 | Մի մարդու վերադարձ որի անունն է ձի | The Return of a Man Called Horse | ||
Արշավանք դեպի Էնտեբբե | Raid On Entebbe | Հեռուստասերիալ | ||
1978 | Լաուրա Մարսի աչքերը | Eyes of Laura Mars | ||
1980 | Աստղային պատերազմներ։ Էպիզոդ V։ Կայսրությունը հասցնում է պատասխան հարված | Star Wars: Episode V The Empire Strikes Back | ||
1983 | Երբեք մի ասա «երբեք» | Never Say Never Again | ||
1986 | Զարմանալի պատմություններ (հեռուստասերիալ) | Amazing Stories | Հեռուստասերիալ | |
1988 | Հունական կրակը | Wildfire | Գործադիր պրոդյուսեր | |
Քրիստոսի վերջին գայթակղումը | The Last Temptation of Christ | Դերասան | Zebedee-ի դերում | |
1989 | Մարդու ճանապարհորդությունը | Traveling Man | Ռեժիսոր | Հեռուսատսերիալ |
1990 | Ռոբոկոպ 2 | RoboCop 2 | Ռեժիսոր,դերասան | Gerber դերում- Death Row Inmate in Computer File, վերջին բեմականացված ֆիլմը |
1993 | Ստորջրյա ոդիսական | seaQuest DSV | Ռեժիսոր | Հեռուստասերիալ |
1994 | Մահացու գոտիում | On Deadly Ground | Актёр | Walters-ի դերում |
1995 | Անգուս (ֆիլմ) | Angus | Mr. Stoff-ի դերում | |
1997 | Ամերիկացի պերֆեկցիոնիստ | American Perfekt | Պրոդյուսեր | |
2003 | Տղամարդկություն | Manhood | Դերասան | Gentleman-ի դերում |
2005 | Բրեքելեյ | Berkeley | Statistics Professor-ի դերում | |
Ակնթարթային հայրիկ | Instant Dads | Հետբուհական արտադրության խորհրդատու | ||
2009 | Կորցրած ցեղ | The Lost Tribe | Ճշտապահ պրոդյուսեր |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Barson M. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2010/11/30/movies/30kershner.html
- ↑ Умер Ирвин Кершнер, режиссёр фильма «Звёздные войны: Империя наносит ответный удар»(չաշխատող հղում)
- ↑ 6,0 6,1 Радио «Маяк» / Режиссёр «Бондианы» и «Звёздных войн» в студии «Маяка»(չաշխատող հղում)
- ↑ 7,0 7,1 «Умер режиссёр лучшего эпизода «Звёздных войн» и ярчайшего фильма из бондианы». NEWSru. 30 ноября 2010. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.