Սուֆրաժիստներ (կամ սուֆրաժետներ, ֆր.՝ suffragettes, ֆր.՝ suffrage - ընտրական իրավունք), կանանց ընտրական իրավունք տրամադրելու շարժման մասնակիցներ։ Սուֆրաժիստները նաև ընդհանուր առմամբ դեմ էին արտահայտվում քաղաքական և տնտեսական կյանքում կանանց նկատմամբ դրսևորվող խտրական վերաբերմունքին։ Պայքարի ընթացքում նրանք հնարավոր էին համարում բոլոր տեսակի արմատական գործողությունների օգտագործումը։

Կանանց սոցիալական և քաղաքական միության պաստառը, որում պատկերված է, թե ինչպես են սուֆրաժիստին հարկադիր կերակրում
Ամերիկացի սուֆրաժիստների ցույցը Սպիտակ տան առջև 1917 վականի գարնանը

Սուֆրաժիստական շարժման պատմություն խմբագրել

 
Անգլիացի սուֆրաժիստը 20-րդ դարի սկզբում

Սուֆրաժիստների շարժումը լայն տարածում գտավ 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին, հիմնականում Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Սուֆրաժիստներն ակտիվորեն օգտագործում էին քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի մեթոդներ, իրենց շղթայում էին դարպասներին, նստում էին ռելսերի վրա, ցույցեր էին կազմակերպում և պաստառներով փողոց դուրս գալիս։

Կանանց հասարակական և քաղաքական միության բրիտանացի ակտիվիստները՝ Էմմելին Պանկհյորսթի գլխավորությամբ, բացի հավաքներ և միտինգներ անցկացնելուց, կիրառում էին նաև բրիտանական քաղաքական մշակույթի համար անսովոր մեթոդներ, ջարդում էին կառավարական շենքերի պատուհանների ապակիները, հրդեհում էին քաղաքական հակառակորդների տները, ոստիկանների հետ բախումներ հրահրում, և դրանք ավարտվում էին նրանց բանտում հայտնվելով և հացադուլ հայտարարելով։

Կանանց ընտրական իրավունքի տրամադրում խմբագրել

Առաջին անգամ քվեարկության իրավունք ստացան 21 տարեկան կանայք 1893 թվականին Նոր Զելանդիայում (այդ ժամանակ Նոր Զելանդիան Բրիտանիայի կայսրության մաս էր), իսկ Ավստրալիայում՝ 1902 թվականին։ Այնուհետև այդ իրավունքը ստացան եվրոպական մի շարք երկրների 18-ամյա կրթված կանայք (Ռուսական կայսրությունում Ֆինլանդիայի մեծ իշխանության տարածքում՝ 1906 թվականին, Նորվեգիայում՝ 1913 թվականին, Դանիայում և Իսլանդիայում՝ 1915 թվականին), Ռուսաստանի կայսրության մնացած մասում՝ 1917 թվականի ապրիլի 15-ին։ Վրաստանում, Ադրբեջանում, Լեհաստանում և Կանադայում կանայք ընտրական իրավունք ստացան 1918 թվականին։ 1919 թվականին Գերմանիայում, Նիդեռլանդներում, Շվեդիայում, Լյուքսեմբուրգում և Բելգիայում կանայք ստացան քվեարկելու և ընտրվելու իրավունք ստացան 1919 թվականին (միայն քաղաքային ընտրությունների համար), 1920 թվականին համընդհանուր ընտրական իրավունքը ներդրվեց ԱՄՆ-ում, Չեխոսլովակիայում, Ավստրիայում և Հունգարիայում, 1922 թվականին՝ Իռլանդիայում, 1928 թվականին Մեծ Բրիտանիայում, 1931 թվականին Իսպանիայում, 1932 թվականին Բրազիլիայում, 1934 թվականին Կուբայում։ Ֆրանսիայում և Բուլղարիայում կանանց ընտրական իրավունք տրվեց 1944 թվականին, Իտալիայում` 1945 թվականին, Պակիստանում` 1947 թվականին, Հնդկաստանում և Չինաստանում` 1948 թվականին Ռումինիայում և Բելգիայում (ազգային մակարդակով), 1952 թվականին՝ Հունաստանում, 1962 թվականին Մոնակոյում, 1971 թվականին Շվեյցարիայոմ, 1974 թվականին Պորտուգալիայում, 1984 թվականին Լիխտենշտեյնում, 2005 թվականին Քուվեյթում, 2006 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններում, 2008 թվականին Բութանում, 2011 թվականին՝ Սաուդյան Արաբիայում։ Մինչ օրս կանանց ընտրություններին մասնակցելը արգելված է միայն Վատիկան քաղաք-պետությունում։

Հացադուլներ և հարկադիր կերակրում խմբագրել

Սուֆրաժիստներն իրենց չէին համարում քաղբանտարկյալներ, և նրանցից շատերը բանտարկությունից հետո մասնակցում էին հացադուլների։ Առաջին կինը, ով հրաժարվեց սննդից, Մարիոն Ուոլես Դանլոպն էր, ով ռազմահայրենասիրական սուֆրաժիստ էր և դատապարտվել էր մեկ ամիս բանտարկության «Holloway»-ում 1909 թվականի հուլիսին վանդալիզմի համար[1]։ Առանց խորհրդակցելու Սուֆրաժիստների այնպիսի առաջնորդների հետ, ինչպիսին է Պանկհյուրստը, Դանլոպը հրաժարվել էր սննդից, ի նշան բողոքի իր քաղբանտարկյալի կարգավիճակի[2]։ Նա վախենում էր, որ 92-ժամյա հացադուլից հետո իրեն կտտանքների կենթարկեն[2], բայց ներքին գործերի նախարար Հերբերտ Գլեդստոունը որոշեց ազատել նրան բժշկական նկատառումներից ելնելով[3]։ Դանլոպի ռազմավարությանը հետևեցին այլ Սուֆրաժիստներ, որոնք գտնվում էին կալանքի տակ[4]։ Սուֆրաժիստների համար սովորական դարձավ բողոքելուց հրաժարվել սնունդից, ի նշան բողոքի որպեսզի նրանց չշնորհվի քաղբանտարկյալի կարգավիճակ, ինչի արդյունքում նրանք մի քանի օր հետո ազատվում էին, որից հետո կարող էին վերադառնալ «մարտական գիծ» («անգլ.՝ fighting line»)[5]:

Սուֆրաժիստների բանտային կարգավիճակի վերաբերյալ հասարակության արձագանքից հետո բաժինների կանոնները փոխվեցին։ 1910 թվականի մարտին, ներքին գործերի նախարար Ուինսթոն Չերչիլը կիրառության մեջ դրեց «243 Ա» օրենքը, որով երկրորդ և երրորդ բաժանմունքներում գտնվող բանտարկյալներին թույլ տվեցին ստանալ որոշակի «արտոնություններ»։ Առաջին բաժնում արտոնություններ են տրվել այն պայմանով, որ սուֆրաժիստուհին ծանր հանցագործության համար դատապարտված չլինի, դրանով իսկ փաստորեն հանգեցնելով հացադուլների կրճատմանը հաջորդ երկու տարում[6]։ Հացադուլները նորից սկսվեցին այն ժամանակ, երբ Պանկհյորստը երկրորդից տեղափոխվեց առաջին բաժին՝ հրահրելով մյուս Սուֆրաժիստներին ցուցադրելու իրենց բանտային կարգավիճակը[7]։

Հետագայում Սուֆրաժիստների ռազմատենչ ցույցերը ավելի ագրեսիվացան[3], և բրիտանական կառավարությունը ձեռնարկեց գործողություններ։ Չցանկանալով ազատել բոլոր Սուֆրաժիստներին, որոնք հրաժարվում էին բանտային սննդից 1909 թվականի աշնանը[4], իշխանությունները սկսեցին ավելի վճռական միջոցներ ձեռնարկել հացադուլավորների դեմ պայքարելու համար։ 1909 թվականի սեպտեմբերին ՆԳՆ-ն արգելեց հացադուլավոր Սուֆրաժիստներին ազատել բանտից՝ նախքան նրանց պատիժը կրելը[5]։ Սուֆրաժիստները ծանր բեռ դարձան, քանի որ եթե նրանք մահանում էին կալանքի տակ գտնվելու ընթացքում, ապա բանտը պատասխանատու էր նրանց մահվան համար։ Բանտերը սկսեցին կիրառել հացադուլավորների հարկադրական կերակրման մեթոդներ, խողովակի ավելի հաճախ` քթանցքի, ստամոքսային խողովակի կամ ստամոքսային պոմպի միջոցով[4]։ Մեծ Բրիտանիայում հարկադիր կերակրումը կիրառվում էր դեռ վաղուց, բայց այն օգտագործվում էր բացառապես հիվանդանոցներում գտնվող հիվանդների համար, ովքեր այնքան հիվանդ էին, որ չէին կարողանում ուտել, կամ կուլ տալ սնունդը։ Չնայած այն բանին, որ մասնագետները դա համարում են անվտանգ հիվանդների համար, բայց այն առողջական խնդիրներ էր առաջացնում Սուֆրաժիստների համար[2]։

Խողովակի միջոցով կերակրման գործընթացը դժվար է, այն իրականացվում է առանց հացադուլավորների համաձայնության, որոնք, որպես կանոն, ամրակապվում էին և կերակրում ստամոքսի կամ քթանցքի միջոցով, հաճախ՝ բռնի ուժով[8]։ Գործընթացը ցավոտ էր, և այն բանից հետո, երբ մի քանի բժիշկներ սկսեցին ուսումնասիրել այս պրակտիկան, պարզվեց, որ այս տեսակի կերակրումը ոչ միայն կարճաժամկետ վնաս է հասցնում արյան շրջանառության, մարսողական և նյարդային համակարգերին, այլև տևական վնաս է հասցնում Սուֆրաժիստների ֆիզիկական և հոգեկան առողջությանը[9]։ Հարկադրաբար սնվող որոշ Սուֆրաժիստների մոտ խողովակով կերակրելու պատճառով առաջացնում էր պլևրիտ կամ թոքաբորբ[10]։ Այն կանայք, ովքեր բանտում հացադուլի են մասնակցել ազատվելուց հետո ստանում էին «Հացադուլի համար մեդալ» (անգլ.՝ a Hunger Strike Medal from the WSPU[11]:

Գրականություն խմբագրել

Atkinson, Diane (1992). The Purple, White and Green: Suffragettes in London, 1906–14. London: Museum of London. ISBN 978-0-904-81853-6.
  • Dangerfield, George. The Strange Death of Liberal England (1935), pp 133–205, 349-73; online free; classic account of how the Liberal Party ruined itself in dealing with the House of Lords, suffragettes, the Irish question, and labour unions, 1906-1914.
Hannam, June (2005). «International Dimensions of Women's Suffrage: 'at the crossroads of several interlocking identities'». Women's History Review. 14 (3–4): 543–560. doi:10.1080/09612020500200438.
Leneman, Leah (1995). A Guid Cause: The Women's Suffrage Movement in Scotland (2nd ed.). Edinburgh: Mercat Press. ISBN 978-1-873-64448-5.
Liddington, Jill; Norris, Jill (2000). One Hand Tied Behind Us: The Rise of the Women's Suffrage Movement (2nd ed.). London: Rivers Oram Press. ISBN 978-1-854-89110-5.
Mayhall, Laura E. Nym (2000). «Reclaiming the Political: Women and the Social History of Suffrage in Great Britain, France, and the United States». Journal of Women's History. 12 (1): 172–181. doi:10.1353/jowh.2000.0023.
——— (2003). The Militant Suffrage Movement: Citizenship and Resistance in Britain, 1860–1930. New York, NY: Oxford University Press. ISBN 978-0-195-15993-6.
Pankhurst, Sylvia (1911). The suffragette; the history of the women's militant suffrage movement, 1905–1910. New York: Sturgis & Walton Company.
Purvis, June (2002). Emmeline Pankhurst: A Biography. London: Routledge. ISBN 978-0-415-23978-3.
Purvis, June; Sandra, Stanley Holton, eds. (2000). Votes For Women. London: Routledge. ISBN 978-0-415-21458-2.
  • Riddell, Fern."Sanitising the Suffragettes: Why is it so easy to forget an unsavoury aspect of Britain's recent past?" History Today (2018) 68#2 pp 8–11.
Rosen, Andrew (2013) [1974]. Rise Up Women!: The Militant Campaign of the Women's Social and Political Union, 1903–1914 (Reprint ed.). Abingdon: Routledge. ISBN 978-0-415-62384-1.
Smith, Harold L. (2010). The British Women's Suffrage Campaign, 1866–1928 (Revised 2nd ed.). Abingdon: Routledge. ISBN 978-1-408-22823-4.
Wingerden, Sophia A. van (1999). The Women's Suffrage Movement in Britain, 1866–1928. Basingstoke: Palgrave Macmillan. ISBN 978-0-333-66911-2.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Purvis, "Deeds, Not Words", 97
  2. 2,0 2,1 2,2 Miller 2009, էջ. 360.
  3. 3,0 3,1 Geddes 2008, էջ. 81.
  4. 4,0 4,1 4,2 Miller 2009, էջ. 361.
  5. 5,0 5,1 Geddes 2008, էջ. 82.
  6. Geddes 2008, էջեր. 84–5.
  7. Geddes 2008, էջ. 85.
  8. Purvis, "Deeds, Not Words", 97.
  9. Williams, "Gags, funnels and tubes", 138.
  10. Geddes 2008, էջ. 83.
  11. Beverley Cook, Six things you should know about the Suffragette hunger strikes - Museum of London website

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուֆրաժիստներ» հոդվածին։