Սիգուլդա
Սիգուլդա (pronunciation ; գերմ.՝ Segewold, լեհ.՝ Zygwold, ռուս.՝ Сигулдаլատիշ․՝ Sigulda ), պատմական անվանումը՝ Զեգեվոլդ (գերմ.՝ Segewold), քաղաք Լատվիայի կենտրոնական մասում՝ Վիձեմե երկրամասում. նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է, այդ երկրում զբոսաշրջության կարևորագույն կենտրոններից մեկը։ Ընկած է մայրաքաղաք Ռիգայից մոտավորապես 50 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք[3][4], Գաույա գետի ափերին, Գաույայի ազգային պարկի սահմաններում։ 2022 թվականի հունվարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 14 539։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սիգուլդա | |||||
լատիշ․՝ Sigulda | |||||
| |||||
Երկիր | Լատվիա | ||||
Համայնք | Սիգուլդայի շրջան | ||||
Հիմնադրված է | 1207 թ. | ||||
Մակերես | 22,15 կմ², 22,88 կմ² | ||||
Բնակչություն | ▲14 632 մարդ (հունվարի 1, 2024)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
Փոստային դասիչ | LV-2150[2] | ||||
Պաշտոնական կայք | sigulda.lv/public | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելԲնակավայրի հիմնադրման տարեթիվ ընդունված է համարել 1207 թվականը՝ այն նույն տարին, երբ թրակիրների ուխտի (օրդենի) անդամներն այստեղ հիմնել են Զեգեվոլդ (Զիգվալդ — գերմ.՝ Siegwald «Հաղթանակի անտառ») ամրոցը (հենց այդ ամրոցի անվանումն էլ ընկած է քաղաքի անվան հիմքում)։ Քաղաքը հարուստ է պատմա-մշակութային հուշարձաններով՝ ամրոցներով, բերդերով։ 1895 թվականին Սիգուլդայում բացվել է հանրային գրադարանը, որը շարունակում է գործել նաև մեր օրերում։
Պատկերասրահ
խմբագրել-
Զեգեվոլդի պատմական զինանշանը
-
Սիգուլդայի ամրոցի ավերակները
-
Սիգուլդայի ամրոցը
-
Գուտմանիսի քարանձավը
-
Տուրայդա ամրոցը
-
Կրոպոտկինների դղյակը
-
Սահնակարշավի մրցասպարեզը
-
Ճոպանուղու կայանը
Քույր քաղաքներ
խմբագրելՍիգուլդան Եվրոպական միության քույր քաղաքների ընկերակցության՝ Դուզելաժի անդամներից է և իր այդ կարգավիճակից ելնելով՝ 1991 թվականից կանոնավոր կերպով համատեղ կազմակերպում կամ մասնակցում է տոնավաճառների, փառատոների, այլ միջոցառումների։ 2019 թվականի դրությամբ այդ ընկերակցության անդամներ էին հետևյալ քաղաքները[5].
- Ագրոս, Կիպրոս
- Ալտեա, Իսպանիա
- Բադ Քյոթցթինգ, Գերմանիա
- Բանդորան, Իռլանդիա
- Բելաջո, Իտալիա
- Բրիշտոնաս, Լիտվա
- Գրանվիլ, Ֆրանսիա
- Զվոլեն, Սլովակիա
- Խոյնա, Լեհաստան
- Կակիլա, Ֆինլանդիա
- Կեիլա, Էստոնիա
- Կյոսեգ, Հունգարիա
- Հոլստեբրո, Դանիա
- Ճիաթուրա, Վրաստան
- Մարսասկալա, Մալթա
- Մեյրսեն, Նիդերլանդներ
- Յուդենբուրգ, Ավստրիա
- Նիդերանվեն, Լյուքսեմբուրգ
- Շերբորն, Միացյալ Թագավորություն
- Շկոֆյա Լոկա, Սլովենիա
- Ուֆալիզ, Բելգիա
- Պրենայ, Լիտվա
- Պրևեզա, Հունաստան
- Սեզիմբրա, Պորտուգալիա
- Սիրետ, Ռումինիա
- Սուշիցե, Չեխիա
- Տյուռի (Էստոնիայի շրջան), Էստոնիա
- Տրյավնա, Բուլղարիա
- Սիգուլդան, Դուզելաժի շրջանակից դուրս, եղբայրացել է նաև հետևյալ քաղաքների հետ[6].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Iedzīvotāju skaits pēc tautības reģionos, pilsētās, novados, pagastos, apkaimēs un blīvi apdzīvotās teritorijās gada sākumā (pēc administratīvi teritoriālās reformas 2021. gadā) — Central Statistical Bureau of Latvia.
- ↑ http://www.pasts.lv/lv/uzzinas/Indeksu_gramata/novadi/Novadi_aprilis_2011.xls
- ↑ «Sigulda aizrauj!». Tourism.sigulda.lv. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Sigulda». Latvia.travel. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Member towns». douzelage.eu. Douzelage. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Sadraudzības partneri». sigulda.lv (լատվիերեն). Sigulda. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգուլդա» հոդվածին։ |