Զվոլեն (սլովակ.՝ Zvolen, գերմ.՝ Altsohl, հունգ.՝ Zólyom), քաղաք Սլովակիայի կենտրոնական հատվածում, Գրոն և Սլատինա գետերի միաձուլման տեղում, Յավորյայի և Կրեմնիցկիի ստորոտին։ Բնակչությունը մոտ 44 հազար է։

Քաղաք
Զվոլեն
սլովակ.՝ Zvolen
Զինանշան

ԵրկիրՍլովակիա Սլովակիա
Հիմնադրված է1135 թ.
Առաջին հիշատակում1135
Մակերես98,73 կմ²
ԲԾՄ293 մետր, 297 մետր
Բնակչություն39 844 մարդ (2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ045
Փոստային դասիչ960 01
Ավտոմոբիլային կոդZV
Պաշտոնական կայքzvolen.sk
Զվոլեն (Սլովակիա)##
Զվոլեն (Սլովակիա)

Պատմություն խմբագրել

IX դարում Զվոլենի տեղում գոյություն է ունեցել Մեծ Մորավական տերության Մուոտյովա հնաքաղաքը, որը անհետացել է XI դարում։ Նրա պաշտպանողական ֆունկցիան անցել է Հին Զվոլեն ամրոցին,որը հետագայում անվանափոխվում և կրում է Անապատային Ամրոց անվանումը (սլով.՝ Pustý hrad) (Եվրոպայի միջնադարյան ամենամեծ ամրոցներից մեկը)։ 1172 թվականին դառնում է թագավորական կոմիտեի կենտրոնը։ 1230-ական թվականներին Հունգարիայի Բելա IV թագավորը Զվոլենին քաղաքի իրավունք է տալիս։ XIV դարի վերջին Լյուդովիկոս I Մեծ թագավորը այստեղ կառուցում է Զվոլենսկի ամրոցը։ Այդ ժամանակ Զվոլենը բուռն զարգացում է ապրում։ 1542-ում պաշարում և այրում է Հունյադի Յանոշը։ 1554 թվականին թուրքերը զավթում են Ֆիլյակովո ամրոցը և նրա պաշտպանողական ֆունկցիաներն անցնում են Զվոլենին։ Այստեղ զարգանում է մի նոր հզոր ամրոց, որը թուրքերին այդպես էլ չի հաջողվում զավթել։ 1702 թվականին քաղաքը այրում են Ֆերենց Ռակոցիի կուրուցները։ XVIII դարում Զվոլենը դառնում է Կենտրոնական Սլովակիայի կարևոր արդյունաբերական կենտրոնը։ 1872 թվականին այստեղ երկաթուղի են կառուցում մինչև Բուդապեշտ։

Չեխոսլովակիայում Զվոլենը դառնում է շրջանային կենտրոն։ 1944 թվականին քաղաքը Սլովակյան ապստամբության կենտրոններից մեկն էր։ Սլիաչ օդանավակայանում խորհրդային օդանավ են վայրէջք կատարել։ 1944 թվականի հոկտեմբերի 26-ին քաղաքը գրավում են գերմանական զորքերը։ 1945 թվականի մարտի 14-ին քաղաքն ազատագրվում է։

1968-1990 թվականներին Զվոլենում տեղակայված էր Խորհրդային բանակի 30-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիան։ 1978 թվականին Զվոլեն փոխադրվել է Բերդիչվայում նոր կազմավորված 238 առանձին ուղղաթիռային գունդը։

Ժողովրդագրություն խմբագրել

Զվոլենի բնակչությունը կազմում է 43 147 մարդ (2005 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ[2]:Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների, բնակիչների 95,9% - ը սլովակներ են, իսկ 1,2% -ը՝ չեխեր։ Կրոնական կազմը. 52,5 %-ը կաթոլիկներ են, 26,4%-ը՝ առանց կրոնական պատկանելության 15%-ը՝ լյութերականներ[2]։

Տեսարժան վայրեր խմբագրել

  •  
    Պուստի Գրադ
    Պուստի Գրադ (Անապատային Ամրոց (սլով.՝ Pustý hrad))
  • Զվոլենյան ամրոց
  • սբ. Եղիսաբեթ եկեղեցի
  • Լյութերական եկեղեցի
  • Անտառային թանգարան

Հայտնի բնակիչներ խմբագրել

  • Իոսիֆ Զիգեր-Գրոնսկի(1896—1960) — գրող

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://datacube.statistics.sk/#!/view/sk/VBD_DEM/om7101rr/v_om7101rr_00_00_00_sk
  2. 2,0 2,1 «Municipal Statistics». Statistical Office of the Slovak republic. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զվոլեն» հոդվածին։