Բացել գլխավոր ցանկը

Ճիաթուրա (վրաց.՝ ჭიათურა), քաղաք Վրաստանի Իմերեթ երկրամասում։

Քաղաք
Ճիաթուրա
վրաց.՝ ჭიათურა
Georgia-Tschiatura-W.jpg
Քաղաքի ընդհանուր տեսքը
Կոորդինատներ: 42°17′0″ հս․ լ. 43°16′0″ ավ. ե. / 42.28333° հս․. լ. 43.26667° ավ. ե. / 42.28333; 43.26667
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեԻմերեթ
Հիմնադրված է1879 թ.
Տվյալ կարգավիճակում1921 թվականից
Բնակչություն13․800 մարդ (2002)
Ազգային կազմՎրացիներ
Կրոնական կազմՎրաց Ուղղափառ եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995 240
##Ճիաթուրա (Վրաստան)
Red pog.png

Բնակչությունը՝ 19 587 մարդ (2008 թվականի տվյալներով)։

Գտնվում է Ղվիրիլա գետի (Ռիոնի գետի վտակ) ձորում և դրա հարակից սարահարթի վրա։ Երկաթուղային ճանապարհով մինչև Թբիլիսի հեռավորությունը կազմում է 220 կմ։ Ճիաթուրայի շրջանները քաղաքի կենտրոնական հատվածի հետ կապված են ուղևորատար ճոպանուղիներով:

ՊատմությունԽմբագրել

Ռուսական կայսրության տարիներին ժամանակակից Ճիաթուրայի տեղում գտնվող բնակավայրը կոչվում էր Ղվիրիլա՝ ի պատիվ համանուն գետի, որն այժմ անցնում է քաղաքի միջով։ Քաղաքի կարգավիճակը ստացել է 1921 թվականին[1]:

ՏնտեսությունԽմբագրել

Մանգանի արդյունահանում և հարստացում (Ճիաթուրայի մանգանի հանքավայր), կվարցային ավազի, մարմարի արդյունահանում։ Ճիաթուրայում գործում են սիլիկատային աղյուսի, թեյի և կարի գործարաններ։

ՄշակույթԽմբագրել

Քաղաքում աշխատում են գավառագիտական թանգարանը, Ճիաթուրայի Ա. Ծերեթելիի անվան վրացական թատրոնը, պիոներների պալատը, մշակույթի պալատը։

Տեսարժան վայրերԽմբագրել

  • Ջարբելի քարանձավեր
  • Միջնադարյան ամրոց
  • Քաղաքի մոտակայքում, Կացխի գյուղում պահպանվել է գմբեթավոր Մացխովարի տաճարը (X-XI դդ.)։
  • Բազմաթիվ գործող ճոպանուղիներ։

Քույր քաղաքներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 2. Ангола — Барзас. 1970. 632 стр., илл.: 47 л. илл. и карт.