Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիրետ (այլ կիրառումներ)

Սիրետ (ռումիներեն՝ Siret), քաղաք Ռումինիայի Սուչավա գավառում, Սիրետ գետի ափին։

Քաղաք
Սիրետ
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես43.40 կմ2 կմ²
ԲԾՄ325±1 մետր
Պաշտոնական լեզուՌումիներեն
Բնակչություն7 721 մարդ (2011 թ)
Խտություն178/կմ2 մարդ/կմ²
Ազգային կազմսիրետներ
Կրոնական կազմՔրիստոնեություն
Տեղաբնականունսիրետցի
Ժամային գոտիUTC+2
Փոստային դասիչ725500
Պաշտոնական կայքprimariasiret.ro
Սիրետ (քաղաք) (Ռումինիա)##
Սիրետ (քաղաք) (Ռումինիա)

Սիրետ գրավոր աղբյուրներում հիշատակվում է 1340 թվականից։ Մոլդավիայի իշխանության ստեղծումից (14-րդ դար) հետո Սիրետ դարձել է կարևոր կենտրոն։ 14-րդ դարում Սիրետում հաստատված հայերը ստացել են առանձնաշնորհումներ, ունեցել սեփական քաղաքային վարչություն, քաղաքապետ, 12 ծերերի խորհուրդ և դատարան(առաջնորդվել է Մխիթար Գոշի «Դատաստանագրքով»)։ 15-րդ դարին Սիրետում եղել է մոտ 700 ընտանիք հայ բնակիչ։ Տաղասաց Մինաս Թոխաթցու (1510-1622) վկայությամբ՝ Սիրետում եղել է հայկական եկեղեցի։ 1551-1552 թվականներին իշխան Շտեֆան Ռարեշի հալածիչ քաղաքականության պատճառով մեծ թվով հայեր Սիրետից գաղթել են Տրանսիլվանիա։ Սիրետից հայերի նոր խոշոր գաղթ է տեղի ունեցել 1670-ական թվականներին Գեորգե Դուկա իշխանի հարկային ծանր քաղաքականության հետևանքով։ 18-րդ դարի 70-ական թվականներին Սիրետում բնակվել է 58, 18-րդ դարի սկզբին՝ 10 ընտանիք հայ։ Սիրետի հայկական համայնքը գոյատևել է մինչև 19-րդ դարի 2-րդ կեսը։ Ներկայումս Սիրետում պահպանվել են 17-րդ դարի հայատառ արձանագրություններով 13 տապանաքար, որոնք հայկական եկեղեցու և գերեզմանոցի ավերակների հետ պեղվել են 1885 թվականին։

Տարի 1910 1930 1948 1956 1966 1977 1992 2002 2011
Բնակիչ 7 948 9 905 8 058 5 664 8 018 8 264 10 071 9 329 7 721
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրետ (քաղաք)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 409