Սանտա Կրոչե (իտալ.՝ Basilica di Santa Croce, Սուրբ Խաչ եկեղեցի), բազիլիկ Ֆլորենցիայի կենտրոնում, քաղաքի ամենահեղինակավոր տեսարժան վայրերից մեկը։ Ֆրանցիսկյան ամենամեծ եկեղեցին է աշխարհում։ Հայտնի է Ջոտտոյի ֆրեսկոներով և Իտալիայի հանրահայտ մարդկանց շիրիմներով։

Սանտա Կրոչե
իտալ.՝ Basilica di Santa Croce
Հիմնական տվյալներ
Տեսակփոքր բազիլիկ, թանգարան և եկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՖլորենցիա[1][2]
ՀասցեPiazza Santa Croce 16[3]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՖլորենցիայի թեմ
Օծման թվական1260
Հոգևոր կարգավիճակտաճար
Հիմնական ամսաթվերը1294
Ներկա վիճակգործող
Մասն էFondo Edifici di Culto?[4]
Կազմված էMuseo dell'Opera di Santa Croce?, Medici chapel?, Peruzzi Chapel?, Bardi Chapel?, Sassetti Chapel?, Baroncelli Chapel?, Castellani Chapel?, Bardi di Vernio Chapel?, Chancel Chapel of Church of Sant'Croce?, Nave Wall South of Church of Sant'Croce?, Nave Wall North of Church of Sant'Croce?, Bardi Chapel of Church of Sant'Croce?, Bardi di Vernio Chapel of Church of Sant'Croce?, Baroncelli Chapel of Church of Sant'Croce?, Capella Maggiore of Church of Sant'Croce?, Castellani Chapel of Church of Sant'Croce?, Novitiate's Chapel of Church of Sant'Croce?, Pazzi Chapel of Church of Sant'Croce?, Refectory of Church of Sant'Croce?, Rinuccini Chapel of Church of Sant'Croce?, Sacristy of Church of Sant'Croce?, Lectern of Church of Sant'Croce?, Tramezzo of Church of Sant'Croce?, Cappella Maggiore of Church of Sant'Croce?, Castellini Chapel of Church of Sant'Croce? և Transept of Church of Sant'Croce?
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ՆվիրվածԿենարար Խաչ
ԱնվանվածԿենարար Խաչ
ՃարտարապետԱռնոլֆո դի Կամբիո
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1294
Կառուցման ավարտ1385
Հիմնադրված1294
Քարտեզ
Քարտեզ
 Santa Croce (Florence) Վիքիպահեստում
santacroceopera.it(իտալ.)(անգլ.)

Պատմություն խմբագրել

Լեգենդի համաձայն` եկեղեցին հիմնադրել է ինքը սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցին։ Նա մահացել է 1226 թվականին, իսկ մահից ընդամենը երկու տարի անց դասվել է սրբերի շարքին։ 1229 թվականին հիշատակվում է նրան նվիրված եկեղեցու մասին։ Այդ կառույցի տեղում կառուցվող նոր եկեղեցու շինարարությունը սկսվում է 1294 թվականի մայիսի 12-ին (հնարավոր է, որ ճարտարապետը եղել է Առնոլֆո դի Կամբիոն)[5]։ Շինարարության ծախսերը հոգացել են Ֆլորենցիայի բարեկեցիկ ընտանիքները։ 1442 թվականին եկեղեցին օծվել է Հռոմի Եվգենի IV պապի կողմից։

Եկեղեցու պատուհանները զարդարված են վիտրաժներով, որոնք ընդարձակում են շինության ինտերիերը։ Եկեղեցին կառուցված է եգիպտական Т-աձև խաչի տեսքով և համարվում է Իտալիայի ֆրանցիսկյան ամենամեծ եկեղեցին։ Ժամանակի ընթացքում եկեղեցին բազմիցս վերաշինվել է։ 16-րդ դարի երկրորդ կեսին ավերվել են փայտյա շատ մասեր։ Իտալացի քանդակագործ Անդրեա Օրկանյայի ֆրեսկոները մնացել են խորանի տակ, որ նկարազարդել է Ջորջո Վազարին։ Եկեղեցին գոթական ոճով է կառուցված, այդ պատճառով այն ավելի փոքր է երևում, քան Սանտա Մարիա դել Ֆիորեն։ Սանտա Կրոչեն զարդարված է բազմաթիվ ֆրեսկոներով, Ջոտտոյի քանդակներով։ Եկեղեցում իրենց կնիքն են թողել նշանավոր շատ այլ քանդակագործների ու նկարիչներ ևս, ինչպես օրինակ` Դոնատելլոն, Անտոնիո Կանովան, Ջովանի դա Միլանոն, Թադեո Գադդին, Անտոնիոն, Բերնարդո Ռոսելինոն։ Առանձնանում է սուրբ Ֆրանցիսկին նվիրված հարթաքանդակներով եպիսկոպոսական գահը, որի հեղինակը Բենեդետո դե Մայանոն է (1472)։

1866 թվականին համալիրը դարձելէ պետության սեփականություն[6][7]։

Սանտա Կրոչեն` որպես պանթեոն խմբագրել

Եկեղեցում թաղված են մոտ 300 նշանավոր ֆլորենտացիներ` արվեստի, գիտության, քաղաքական գործիչներ։ Առավել տարածված են մարմարյա տապանաքարերը` մահացածի կերպարանքի փորագրությամբ։ Շինությունն ունի երկու սյունաշարերով ձգվող կամարներ։

Իտալիայի մեծ մարդկանց տապաններ խմբագրել

 
Գալիլեո Գալիլեյի տապանը

Բազիլիկում կան Իտալիայի հանրահայտ մարդկանց շատ գերեզմաններ ու հուշատախտակներ։ Դրանց թվում են.

  • Լեոն Բատիստա Ալբերտի (ճարտարապետ, XV դար)
  • Լորենցո Բարտոլինի (քանդակագործ, XVIII—XIX դարեր)
  • Դանթե Ալիգիերի (բանաստեղծ, XIII—XIV դարեր), թաղված է Ռավեննայում, բազիլիկում գտնվում է նրա տապանարձանը, որ կառուցվել է 1829 թվականին (Ռավեննայի իշխանությունները դեմ են բանաստեղծի աճյունափոշին Ֆլորենցիա տեղափոխելուն, քանի որ մահարձանի վրա կա «էտրուսկ» մակագրությունը)։
  • Վիտորիո Ալֆիերի (բանաստեղծ, դրամատուրգ, XVIII դար)
  • Գալիլեո Գալիլեյ (աստղագետ, մաթեմատիկոս, XVI դար)։ Ծնունդով լինելով Պիզայից` նա կյանքի մեծ մասն անցկացրել է Ֆլորենցիայում։ Տապանաքարին գիտնականի կերպարանքն է` զարդարված աստղագիտական ու երկրաչափական պատկերներով։ Տապանաքարը Ջուլիո Ֆոգինիի աշխատանքն է (1737)։
  • Նիկոլո Մաքիավելի (փիլիսոփա, պատմաբան, XV—XVI դարեր)։ Թաղվել է 1527 թվականին։ Տապանաքարի հեղինակը Ինոչենցո Սպինացին է (1787)։ Տապանի վերևում կա դիվանագիտության այլաբանական քանդակ։
  • Միքելանջելո (նկարիչ, քանդակագործ, բանաստեղծ, XV—XVI դարեր)։ Տապանաքարի հեղինակը Ջորջո Վազարին է (1570)։ Տապանաքարի վերևում գտնվում է Միքելանջելոյի կիսանդրին, իսկ ներքևի մասում այլաբանական երեք կերպարներ են, որոնք խորհրդանշում են Նկարչությունը, Ճարտարապետությունն ու Քանդակագործությունը։
  • Ջոակինո Ռոսսինի (կոմպոզիտոր, XIX դար)
  • Գուլիելմո Մարկոնի (ռադիոտեխնիկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր անթել հեռագրի գյուտի համար, XIX—XX դարեր)
  • Միխալ Կլեոֆաս Օգինսկի (լեհ կոմպոզիտոր, նշանավոր պոլոնեզի հեղինակը, քաղաքական գործիչ)
  • Էնրիկո Ֆերմի (ֆիզիկոս, 1938 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր)։ Բազիլիկում գտնվում է նրան նվիրված հուշատախտակ։

Մշակույթում խմբագրել

Սանտա Կրոչե բազիլիկը կարելի է տեսնել Assassin’s Creed II համակարգչային խաղում։ Սյուժեի համաձայն` 1476 թվականին գլխավոր հերոսը հայտնվում է եկեղեցու դարպասներից ներս, որպեսզի սպանի եկեղեցական Ուբերտո Ալբերտիին, ով ներկա էր գտնվել նկարիչ Անդրեա դել Վերոկկիոյի նկարների ցուցահանդեսին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 dati.beniculturali.it — 2014.
  3. Sistema Cultura — 2019.
  4. Digital archive of the Fondo Edifici di Culto
  5. Chiarini, Gloria (2007). "Basilica of Santa Croce". Florence Art Guide. Archived from the original on 29 July 2007. Retrieved 2007-07-30.
  6. Besse, J M (1911). "Suppression of Monasteries in Continental Europe: C. Italy". Catholic Encyclopedia. New Advent. Archived from the original on 5 September 2007. Retrieved 2007-07-30.
  7. "Santa Croce: Overview". Opera of Santa Croce. Archived from the original on 28 August 2007. Retrieved 2007-07-30.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Կրոչե (Ֆլորենցիա)» հոդվածին։