Պոլոնեզ, (ֆրանսերեն` polonaise, polonais-լեհական), լեհական պար։ Զարգացել է հանդիսավոր բնույթի ժողովրդի երթպարի հիման վրա։ Չափը եռամաս է։ Պարողները շարժվում են սահուն, վեհորեն, յուրաքանչյուր տակտի երրորդ մասում թե թևակի ծնկածալումով։ Պոլոնեզը բավական տարածված էր 19-րդ դարում որպես պարահանդեսային պար։ «Պոլոնեզ» անվանումով գործիքային պիեսներ հանդիպել են դեռևս 18-րդ դարի սյուիտներում։ Պոլոնեզներ գրել են 6 Բախը, Մոցարտը, Օգինսկին, Վենյավսկին, Վեբերը, Լիստը, Գլինկան («Իվան Սուսանին» օպերայում), Չայկովսկին («Եվգենի Օնեգին»), Մուսորգսկին («Բորիս Դողունով») և ուրիշներ։ Շոպենի ստեղծագործություններում Պոլոնեզը հանդես է գալիս որպես երաժշտական ժանր, նրա Պոլոնեզները առանձնանում են զգացմունքային հարստությամբ և կանխորոշում այդ ժանրի զարգացման հետագա ուղին՝ պարից մինչև ռոմանտիկական պոեմ։

Պոլոնեզ (1888)


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 364
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլոնեզ» հոդվածին։