Ռուբեն Ռաֆայելի Թելունց (մարտի 2, 1954(1954-03-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգիչ, բաս[1], պրոֆեսոր, հայ-ամերիկյան արվեստի և գրողների միության պատվավոր անդամ։

Ռուբեն Թելունց
Ծնվել էմարտի 2, 1954(1954-03-02) (70 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԱՄՆ
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնբաս
ԿրթությունԼևոն Շանթի անվան թիվ 4 դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ռուբեն Թելունցը ծնվել է 1954 թվականի մարտի 2-ին, Երևանում[2]։ 1961 թվականին ընդունվել է Երևանի Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոցը։ Դպրոցական տարիներին մասնակցել է դպրոցի երգչախմբի համերգներին։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է զինծառայության, որտեղ ծառայությունն անցկացրել է Անդրկովկասյան երգի պարի ռազմական անսամբլում։

Զորացրվելուց հետո վերադարձել է Հայաստան և 1976 թվականին ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախապատրաստական, այնուհետև՝ առաջին կուրս։ 1983 թվականին ավարտել է կոնսերվատորիան և հրավիրվել Հայաստանի հնագույն երաժշտության «Շարական» համույթ (գեղարվեստական ղեկավար՝ Դանիել Երաժիշտ), որը հետագայում վերանվանվել է «Տաղարան» (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր Երվանդ Երկանյան)։ Համույթի կազմում Ռուբեն Թելունցը երգել է Բախի, Հենդելի, Հայնրիխ Շյուցի, Մաշտոցի, Խորենացու, Կոմիտաս Աղցեցու, Շնորհալիի, Կոմիտասի, հայ ազգագրական, Ժողովրդական, Ազգային ազատագրական հայրենասիրական երգեր, ելույթներ է ունեցել ԽՍՀՄ մի շարք քաղաքներում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Լիբանանում, Ֆինլանդիայում։

1984 թվականից որպես մեներգիչ Ռուբեն Թելունցը հանդես է եկել Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմական թատրոնում։ 1986 թվականին Ֆինլանդիայում ելույթ է ունեցել Հայաստանի լավագույն արվեստագետների հետ։

Հայաստանի օպերային թատրոնի կազմում 1989 թվականին ԱՄՆ-ում ներկայացրել է Վասակ Մամիկոնյանի և Քյոխվայի դերերգը՝ «Արշակ Բ» և «Անուշ» օպերաներում։

1993 թվականին գերազանց ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան և որպես երգեցողության դասախոս հրավիրվել Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ։

1997 թվականին իր սաների և ԱՄՆ-ից հրավիրված երգիչների հետ երգել է Էնդրյու Լլոյդ Ուեբերի «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք օպերայում՝ Կայաֆայի դերում։

1997 թվականին Իսպանիայի յոթ քաղաքում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմական թատրոնը ներկայացրել է Վերդիի «Օթելլո» օպերան, որտեղ երգիչը հանդես եկել «Լոդովիգոյի» դերով։

1999 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուբեն Թելունցը կատարել է Վասակ Սպարապետի և Քյոխվայի դերերգը «Արշակ Բ» և «Անուշ» օպերաներում։

Գլենդելի սիմֆոնիկ նվագախմբի հետ Ռուբեն Թելունցը ելույթ է ունեցել բազմաթիվ համերգներով (դիրիժոր Միքայել Ավետիսյան)։ 2006 թվականին Գլենդելի «Ալեքս» համերգասրահում Անահիտ Ներսիսյանի հետ կատարել է Ա. Հարությունյանի «Հայրենիքիս» վոկալ սիմֆոնիկ կանտատան, (դիրիժոր Միքայել Ավետիսյան

Հետագայում Ռուբեն Թելունցը ԱՄՆ ում ստեղծել է իր «Թելունց Երաժշտանոց» երաժշտական դպրոցը, որտեղ ուսանում են հայ և օտար ազգի ուսանողներ։

Դասավանդել է Գլենդելի «Սթար» թատրոնում, հանդիսանում է «Ոսկե Սրինգ» հաղորդաշարի հեղինակն ու վարողը։

2016 թվականի հունվարի 28-ին Գլենդելի Ալեքս թատերասրահում կազմակերպված Հայաստանի զինված ուժերի 24֊րդ ամյակին նվիրված համերգի ժամանակ, սփյուռքում հայրենասիրական ոգին ամուր պահելու համար, Հայկական Բանակի 24֊րդ ամյակի կապակցությամբ, «Զինվոր համակարգող խորհրդի» կողմից Ռուբեն Թելունցը արժանացել է «Զինվոր հայրենյաց» մեդալով։

2022 թվականին ԱՄՆ-ում լույս է տեսել նրա հեղինակած երգերի, երաժշտական ստեղծագործությունների և բանաստեղծությունների ընտրանին, գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել Երևանում, Նարեկացի արվեստի միությունում։

2023 թվականին գրքի երկրորդ հրատարկության շնորհանդեսը տեղի է ունեցել Գլենդելի «Գրիգոր և Մարիամ Գարամանուկյան» կենտրոնում՝ «Ծովից Ծով Հայաստան» խորագրով։

Երգացանկ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Սերգեյ Առաքելյան, «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմական թատրոն»
  • Ռուբեն Թելունց, «Երկխոսություն»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. fromgyumri (2014 թ․ հունիսի 26). «Հայ ժող. երգ. Ելա տանիս». Vision From Gyumri. Վերցված է 2023 թ․ մարտի 11-ին.
  2. «Թելունց Ռուբեն Ռաֆայելի — Hayazg». am.hayazg.info. Վերցված է 2023 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել