Միքայել Ավետիսյան

հայ դիրիժոր

Միքայել Խաչատուրի Ավետիսյան (մայիսի 18, 1966(1966-05-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր։

Միքայել Ավետիսյան
Ծնվել էմայիսի 18, 1966(1966-05-18) (58 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդիրիժոր
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (1984) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1989)

ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Խաչատուր Ավետիսյանի որդին է[1]։

Կենսագրություն խմբագրել

1984 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի կոմպոզիցիայի բաժինը, 1989 թվականին՝ Երևանի կոնսերվատորիայի օպերային և սիմֆոնիկ դիրիժորության բաժինը՝ պրոֆեսոր Հակոբ Ոսկանյանի դասարան, 1991 թվականին՝ նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Օհան Դուրյանի ղեկավարությամբ։ 1985-1990 թվականներին Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում դիրիժորության դասեր է ստացել պրոֆեսոր Իլյա Մուսինից։ 1996 թվականին Հոլանդիայում մասնակցել է Կիրիլ Կոնդրաշինի դիրիժորության 35-րդ վարպետության դասերին՝ սըր Էդուարդ Դոունեսի և Փիթեր Էոթվոսի հետ։ 1991-1997 թվականներին դիրիժորություն է դասավանդել Երևանի կոնսերվատորիայում, միևնույն ժամանակ եղել է ՀՀ ազգային ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր։ 1994-1997 թվականներին եղել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։

Հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Հունաստանում, Իսպանիայում, Ռուսաստանում և Թուրքիայում։ Ղեկավարել է եվրոպական նվագախմբեր և ԽՍՀՄ սիֆոնիկ նվագախումբը։ 1996 թվականին լույս են տեսել նրա՝ Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարած ձայնագրությունները (RCD)[2]:

1999 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և հիմնել Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Խաչատուր Ավետիսյանի երգերը պար են, պարերը՝ երգ
  2. «Միքայել Ավետիսյան (1966)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. «Որևէ մեկի տեղի վրա հավակնություն չունեմ»