Անահիտ Ներսիսյան (դաշնակահար)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անահիտ Սերգեյի Ներսիսյան (հունիսի 16, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար, մանկավարժ, պրոֆեսոր (2003)։ ՀՀ վաստակավոր արտիստ (2007)։
Անահիտ Ներսիսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1954 (70 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | երաժշտության ուսուցիչ և դաշնակահարուհի |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Հայֆիլհարմոնիա |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (1972) և Մոսկվայի կոնսերվատորիա (1977) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱնահիտ Ներսիսյանը ծնվել է 1954 թվականին Երևանում։ 1972 թվականին ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը (Էլեոնորա Ոսկանյանի դաշնամուրի դասարան), 1977 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիան (Վիկտոր Մերժանովի դասարան)։ 1977 թվականից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում, 1981 թվականից՝ Հայֆիլհարմոնիայի մենակատար[1][2]։ 1977-1980 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում (հեռակա բաժին)։
Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում։ Հանդես է եկել Կոմիտասի անվան քառյակի հետ։ Մի շարք միջազգային մրցույթների ժյուրիի անդամ է՝ Ռուսաստան, Բելորուսիա, Գերմանիա, Լեհաստան, Բուլղարիա։ Բաց դասեր է ունեցել Ճապոնիայում, Լեհաստանում, Ռուսաստանում։ Որպես հատուկ հրավիրված պրոֆեսոր հանդես է եկել Տոկիոյի «Գեյդայ» համալսարանում (2018)։
Մրցանակներ
խմբագրել- ՀՀ վաստակավոր արտիստ, 2007
- Անդրկովկասյան IV մրցույթի դափնեկիր, Բաքու, 1972
- Բախի անվան միջազգային մրցույթի դափնեկիր Լայպցիգ, 1-ին մրցանակ, 1980
- Հայաստանի երիտասարդական մրցույթի դափնեկիր, 1985
- Ճապոնիայում Հայաստանի դեսպանատան պատվավոր պարգև, 2018
- Ճանպոնիայի Արտաքին գործերի նախարարի կողմից պարգև՝ Ճապոնիայի և Հայաստանի միջև երաժշտության միջոցով Ճապոնիայի և Հայաստանի միջև փոխըմբռնումը խթանելու համար, 2020
Ձայնագրություններ
խմբագրել- Ս. Ֆեյնբերգ – Սոնատ N10, Մելոդիա, 1980
- Յ.Ս. Բախ – Ստեղծագործություններ, Մելոդիա, 1981
- Գ. Հովունց – Սոնատ N2, Մելոդիա, 1983
- Դ. Շոստակովիչ – Ստեղծագործություններ, Մելոդիա, 1984
- Հայ կոմպոզիտորների ստեծագործություններ, ԱՄՆ, 1994
- Սկանդինավյան կոմպոզիտորների ստեղծագործությունները դաշնամուրի եւ ջութակի համար - Մեգումի Օգատա (ջութակ), Ճապոնիա, 2001
- Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, Հայաստան, 2005
- Գ. Սարաջյանի ստեղծագործություններ, Հայաստան, 2011
- Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ մանուկների համար, Հայաստան, 2012
- Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ մանուկների համար, Հայաստան, 2013
- Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ երկու դաշնամուրի համար, Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Հայաստան, 2014
- Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ մանուկների համար, Հայաստան, 2015
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Zarkfoundation - Անահիտ Ներսիսյան». zarkfoundation.com.