Վասակ Ա Մամիկոնյան

Հայոց սպարապետ
(Վերահղված է Վասակ Մամիկոնյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վասակ Մամիկոնյանը Մամիկոնյան նախարարական տոհմի ներկայացուցուցիչ է, եղել է Արշակ 2-րդ արքայի սպարապետը և հավատարիմ զինակիցը։ Բազում հաղթական մարտեր է մղել պարսից շահ Շապուհ Բ-ի դեմ, ինչի շնորհիվ Հայաստանը պահպանել էր անկախությունը։ Իր մղած հաղթական մարտերով շարժել է Շապուհ արքայի զայրույթը, ինչի համար էլ հրավիրվել է Տիզբոն և դավադրաբար սպանվել։ Նրա սպանության դրվագը գեղարվեստորեն պատկերված է Րաֆֆու «Սամվել» վեպի գլխավոր հերոսի և իր սուրհանդակ Սուրենի զրույցում։ Վասակի մահվանից հետո նրա գործը շարունակոոմ է նրա որդին՝ Մուշեղը։ Վասակը առանձնահատուկ էր իր հասակով նրա հասակը ավել չէր քան 150 սմ։

Վասակ Ա Մամիկոնյան
 
Վախճանի օր 367/368
Վախճանի վայր Տիզբոն, Պարսկաստան
Դինաստիա Մամիկոնյաններ
Հայր Համազասպ Մամիկոնյան
Զավակներ Մուշեղ Ա Մամիկոնյան[1][2], անանուն Մամիկոնյան և Համազասպ Մամիկոնյան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 329—330.
  2. Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 132. — ISBN 978-2-7018-0226-8