Երվանդ Երկանյան

հայ ջութակահար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Երվանդ Վահանի Երկանյան (նոյեմբերի 15, 1951(1951-11-15)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, ջութակահար։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2011)։

Երվանդ Երկանյան
Ծնվել էնոյեմբերի 15, 1951(1951-11-15)[1] (72 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունջութակահար
Գործիքներջութակ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Տաղարան, Մադրիգալ և Բարսեղ Կանաչյանի անվան թիվ 17 արվեստի դպրոց
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1978)
Պարգևներ

Դաշնակահար, դիրիժոր Սեդրակ Երկանյանի եղբայրը։

Կենսագրություն

խմբագրել

Երվանդ Երկանյանը ծնվել է 1951 թվականին Գյումրիում։ Երաժշտական կրթություն ստացել է 5 տարեկան հասակից՝ հաճախելով ջութակի դասերի։ 1970 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (պրոֆեսոր` Գ. Եղիազարյան) և ջութակի (պրոֆեսոր` Հ. Վարդանյան) բաժինները։ 1978 թվականին ավարտել է նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ պրոֆեսոր Գ. Եղիազարյանի ղեկավարությամբ։ 1975-1994 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1987-1994 թվականներին եղել է հայկական հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը, որի ժամանակ մշակել է ավելի քան 150 հին հայկական շարականներ։ 1995 թվականից եղել է Բեյրութի «Գուսան» երգչախմբի ղեկավարը, 1996 թվականից՝ «Հայաստան» նվագախմբի ղեկավար, 1999 թվականից՝ «Մադրիգալ» անսամբլի ղեկավար, 2000 թվականից՝ «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցի տնօրեն։

Երվանդ Երկանյանի գործերը հնչել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Հունգարիայում, Արգենտինայում, Լիբանանում և այլուր[2]։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • Օպերա՝ «Շուշանիկ» (1981)
  • Բալետ-օպերա՝ «Մոկաց Միրզա» (1978)
  • Խորեոգրաֆիկ կանտատ՝ «Վահագնի ծնունդը» (1987)
  • Բալետ՝ «Օրեստ» (1974)
  • Բալետ՝ «Էդիպ արքա» (1976) (Վաշինգտոն 1983 թվական, Մոսկվա 1984 թվական)

Սիմֆոնիաներ

  • N 1 «Ինքնադիտողություն» (1977)
  • N 2 «Հայկ և Բել» (1978)
  • N 3 «Անցորդների ձայներ» (1984)
  • N 4 «Նեմեսիս» (1986)

Սոնատաներ

  • Դաշնամուրի համար N 1 և N 2 (1975-1980)
  • Ջութակի և դաշնամուրի համար (1971)
  • Ֆլեյտայի և դաշնամուրի համար (1978)

Կոչումներ և մրցանակներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. «Երվանդ Երկանյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  4. Հայ ժամանակակից երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 65-ամյակի կապակցությամբ կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով
  5. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Երկանյան» հոդվածին։