Տաղարան (համույթ)

համույթ

«Տաղարան», հնագույն երաժշտության համույթ։ Հիմնադրվել է 1981 թվականին, սկզբնապես, «Շարական» անունով (մինչև 19851988 թվականից՝ պետական կոլեկտիվ։

Պատմություն խմբագրել

Համույթը հիմնադրվել է Երևանում, 1981 թվականին։ Հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Գրիգոր Դանիելյան (Դանիել Երաժիշտ)։ 1985-1987 թվականներին «Տաղարանը» գործել է առանց գեղարվեստական ղեկավարի[1]։

1987 թվականին կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, ստանձնելով «Տաղարանի» գեղարվեստական ղեկավարությունը, նոր շունչ բերեց համույթի համերգային, ստեղծագործական կյանքում, կարճ ժամանակամիջոցում ստեղծելով ծավալուն մի նոր նվագացանկ, որն ընդգրկում էր 300-ից ավելի հայ հոգևոր, ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգերի բարձրարժեք և նրբաճաշակ մշակումներ։

«Տաղարան» համույթի ներկայիս գեղարվեստական ղեկավար և դիրիժորն է դաշնակահար Սեդրակ Երկանյանը (1994 թվականից), ով շարունակում է զարգացնել համույթի առջև դրված գեղագիտական և գեղարվեստական խնդիրները։ «Տաղարանն» ի սկզբանե կոչված է եղել համերգային բեմ բարձրացնելու, տարածելու և քարոզելու հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի գանձերը։ Այդ է պատճառը, որ նրա նվագացանկում մշտապես կենտրոնական տեղ են գրավում 5-15-րդ դարերի հեղինակների շարականներն ու տաղերը։ «Տաղարանի» ծրագրերում առաջին անգամ նորովի մատուցումով հնչել են հայկական ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգեր և նվագներ։

Գործունեություն խմբագրել

Համույթի գործունեության մեկ այլ հետաքրքրական կողմը կապված է եվրոպական մինչդասական և բարոկկո շրջանի երաժշտության հետ։ Ունկնդրի դատին պարբերաբար ներկայացվում են գերմանական, ֆրանսիական, իտալական և այլ ժողովուրդների հնագույն երաժշտության ամբողջական ծրագրեր։

Համույթի երաժշտական մեկնաբանություններն աչքի են ընկնում ոճական ճշգրտությամբ, բարձր կատարողական մակարդակով, հնչերանգների հարստությամբ, մենակատարների և համույթի ներդաշնակ ու հավասարակշռված հնչողությամբ։

«Տաղարանը» համերգներով հանդես է եկել Հայաստանում, Արցախում, նախկին Խորհրդային Միության երաժշտական կենտրոններում, բազմիցս ըստ արժանվույն ներկայացրել է հայկական երաժշտական մշակույթն արտասահմանում, շրջագայել է Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում, Լատինական Ամերիկայի երկրներում՝ Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ, Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում և այլուր։

Համույթն իր մասնակցությունն է ունեցել միջազգային մի շարք փառատոներում։ «Տաղարան» համույթը մասնակից է բացառիկ համերգների՝ կազմակերպված դեսպանատների կողմից։ «Տաղարան» համույթը մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կազմակերպած համերգներին։

Գործիքային կազմ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 4, էջ 681