Զաքարիա Փալիաշվիլի
Զաքարիա Պետրի Փալիաշվիլի, (վր.` ზაქარია პეტრეს ძე ფალიაშვილი, [օգոստոսի 4 (16), 1871[1], Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 6, 1933[2][1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), Վրաստանի ժողովրդական արտիստ, վրացական դասական երաժշտության խոշորագույն ներկայացուցիչ, վրացական ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից։
Զաքարիա Փալիաշվիլի | |
---|---|
Բնօրինակ անուն | վրաց.՝ ზაქარია პეტრეს ძე ფალიაშვილი |
Ի ծնե անուն | վրաց.՝ ზაქარია ფალიაშვილი |
Ծնվել է | օգոստոսի 4 (16), 1871[1] Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] |
Երկիր | Ռուսական կայսրություն, Անդրկովկասյան ԴՖՀ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն, ԱԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 6, 1933[2][1] (62 տարեկան) Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Թիֆլիս |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա (1903) |
Պարգևներ | |
Zacharia Paliashvili Վիքիպահեստում |
Վաղ կյանքը
խմբագրելԶաքարիա Փալիաշվիլին 8 տարեկանից երգել է եկեղեցում։ Երաժշտական կրթությունն ստացել է կաթոլիկական եկեղեցու դպրոցում, որտեղ սովորել է երգեցողություն և երգեհոն նվագել։ Դաշնամուրի դասեր է առել Ֆելիքս Միզանդարիից։ 1895-1899 թվականներին սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, 1900-1903 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիայում։ 1905 թվականին Փալիաշվիլին մասնակցել է Թիֆլիսում Վրացական ֆիլհարմոնիկ ընկերության հիմնադրմանը, 1908-1917 թվականներին ղեկավարել է իր ստեղծած երգչախումբը, նվագախումբը, երաժշտական դպրոցը, 1919 թվականից Թիֆլիսի կոնսերվատորիայի պրոֆեսոր էր, 1919, 1923, 1929-1932 թվականներին՝ տնօրենը։
Բուն կյանքը
խմբագրելՓալիաշվիլու առաջին՝ «Աբեսալոմ և Էթերի» ողբերգաէպիկական օպերան (լիբրետոյի հիմքը «Էթերիանի» էպոսն է) համազգային երևույթ էր, իսկ «Դաիսի» քնարադրամատիկական և «Լատավրա» հերոսական օպերաները վրացական երաժշտության մեջ նոր դարաշրջանի հիմքն են։ Փալիաշվիլին իր օպերաներում ընդհանրացրել է ժողովրդական բանահյուսության ազգագրական տարբեր ճյուղերի ոճական առանձնահատկությունները և ստեղծել միասնական համազգային երաժշտական լեզու, որը դարձել է վրացական դասական երաժշտության հիմքը։
Փալիաշվիլին գրել է մի շարք ռոմանսներ, խմբերգային ստեղծագործություններ, «Վրացական սյուիտը»՝ նվագախմբի համար, «Հանդիսավոր կանտատը», մշակել է վրացական պատարագը (երգչախմբի համար) և ժողովրդական երգեր։ Հավաքել և գրառել է շուրջ 300 ժողովրդական երգեր, որոնցից 40-ը հրատարակել է «Վրացական երգերի ժողովածուում» (1910 թվական)։
Զաքարիա Փալիաշվիլու պատվին
խմբագրել1937 թվականին Փալիաշվիլու անունով կոչվել է Վրաստանի օպերայի և բալետի թատրոնը, 1971 թվականին Փալիաշվիլու պատկերով թողարկվել է ԽՍՀՄ փոստային նամականիշ, սահմանվել է Վրաստանի պետական մրցանակ, Թբիլիսիում և Քութայիսում գործում են նրա տուն-թանգարանները։ Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել է «Դաիսի» օպերան (1943 և 1985 թվականներին)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Палиашвили Захарий Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Աղբյուրներ
խմբագրել- Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաքարիա Փալիաշվիլի» հոդվածին։ |