Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաս (այլ կիրառումներ)

Բաս (իտալ.՝ basso, ցածր)

  1. Արական ամենացածր երգչաձայն, լինում են բարձր և ցածր։ Բարձր բասը կոչվում է լիրիկական բաս կամ բաս-կանտանտե. ցածր բասը կոչվում է բաս-պրոֆունդո, գոյություն ունեցող «բնահատուկ» բաս կամ բաս-բուֆ, առաջին բաս կամ երկրորդ բաս հասկացությունները ստեղծվել են ըստ երգչախմբում կամ բեմում նրանց գրաված տեղի և ամպուլայի։ Բացի դրանից, միայն երգչախմբերում օգտագործվում են բաս-օկտավաները, այլ կերպ՝ օկտավիստները։
  2. Փողային նվագախմբի մեջ մտնող պղնձյա փողային նվագարաններ (գործիքներ)` սի բեմոլ և մի բեմոլ լարվածքով (in B, in Es), նոտագրվում են բասի բանալիով, հնչում են ըստ գրվածի։
  3. Ցածր ձայնասահմանի նվագարանները` կոնտրաբասը, տուբան և այլն։
  4. Թվագրված բաս կամ գեներալ բաս։
  5. Երաժշտական բազմաձայն ստեղծագործության ամենցածր ձայնը (պարտիան)։
  6. Հարմոնիան ուսումնասիրելիս՝ քառաձայնի չորրորդ ձայնը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Կ. Մելիք-Վրթանեսյան, Մ. Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, Խորհրդային գրող, 1989.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 301