Ռիչարդ Նելսոն Ֆրայ (հունվարի 10, 1920(1920-01-10)[1][2][3][…], Բիրմինգհեմ - մարտի 27, 2014(2014-03-27)[1][3], Բոստոն, ԱՄՆ), եղել է իրանյան և կենտրոնաասիական հետազոտող, նաև Արա Հանի Հարվարդի համալսարանի իրանյան հետազոտությունների վաստակավոր պրոֆեսոր Studies at[5][6]։ Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը եղել է Իրանի և Կենտրոնական Ասիայի պատմության ուսումնասիրությունը մինչև 1000 թվականը։

Ռիչարդ Նելսոն Ֆրայ
անգլ.՝ Richard Nelson Frye
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1920(1920-01-10)[1][2][3][…]
ԾննդավայրԲիրմինգհեմ
Մահացել էմարտի 27, 2014(2014-03-27)[1][3] (94 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Շվեդիա
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՀարվարդի համալսարան[4] և Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան[4]
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Մասնագիտությունլեզվաբան, իրանագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Ռազմավարական ծառայությունների գրասենյակ, Համբուրգի համալսարան և Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան
ԱմուսինEden Naby?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳերմանիայի հնագիտական ինստիտուտ և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Richard Nelson Frye Վիքիպահեստում

Ծնվել է Բիրմինգհեմում (Ալաբամա)` վտարանդիների ընտանիքում։ Նա ուներ չորս երեխա։ Երկրորդն ամուսնացել էր իրանա-ամերիկյան գիտնական Իդեն Նաբիի հետ, որը դասավանդում էր Կոլումբիայի համալսարանում։ Ֆրայը ազատ խոսում էր անգլերեն, գերմաներեն, արաբերեն, պարսկերեն, ֆրանսերեն, ուզբեկերեն և թուրքերեն[7]։

Նա հիմնականում հայտնի է Իրանի մասին իր ուսումնասիրություններով (իրանի ժողովուրդների, իրանական Կենտրոնական Ասիայի), Ավեստայի, Սոգդիան և իրանական այլ լեզուների և բարբառների մասին ունեցած գիտելիքներով)։

Ամենաշատը հայտնի է Իրանի, իրանցիների, իրանական Կենտրոնական Ասիայի մասին աշխատություններով։ Նրա հետազոտությունների ծավալը շատ մեծ է և ներառում է Բյուզանդիան, Կովկասը և Օսմանյան կայսրությանն պատմությունը։ Հետազոտությունները վերաբերում են Արևելյան Թուրքմենստանին, Ասորեստանին և ասորական ժողովուրդներին, հին և միջնադարյան արաբական արվեստին, իսլամական արվեստին, սուֆիզմին, չինական և ճապոնական հնագիտությանը, նաև տարբեր իրանական և ոչ իրանական լեզուներին (պարթևերեն, սոգդիերեն, Խորաներեն լեզու, բակտրերեն, նոր պարսկերեն, արաբերեն, թուրքերեն և նույնիսկ չինարեն, բացի հետազոտվող լեզուներից, ներառյալ ֆրանսերենը, գերմաներենը, իտալերենը և ռուսերենը[8]։

Վաղ կյանքը և կարիերան

խմբագրել

Ֆրայը ծնվել է Բիրմինգամում` Ալաբամայում։ Սկզբում նա սովորել է Իլիոնի համալսարանում, որտեղ 1939 թվականին ստացել է պատմության և փիլիսոփայության բակալավրի աստիճան։ Նա 1940 թվականին Հարվարդի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան, իսկ 1946 թվականին՝ փիլիսոփայության դոկտորի աստիճան (Փոքր Ասիայի պատմությամբ)։

Ֆրայը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարել է ստրատեգիական նշանակություն ունեցող ծառայություն։ Նա գտնվել է Աֆղանստանում և ճանապարհորդել է Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում և Հարավային Ասիայում։ 1948 թվականին այցելել է Սար Մասհադ, և առաջին եվրոպացին է, որ գտել է դամբարան և հաղորդել Գուր -է-Դոխտարում գոյություն ունեցող դամբարանի մասին։ Նրա անվանումը (պարսկերերեն լեզվով նշանակում է Կույսերի գերեզման։

Նելսոն Ֆրայը վերադառնում է Հարվարդ, որպեսզի դասավանդի։ 1948-1990 թվական ները նա եղել է Հարվարդի ֆակուլտետի անդամ, հետո դարձել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, հրավիրված դասախոս և գիտնական։

Ֆրայը պարսկական մշակույթի կողմնակից

խմբագրել
 
Գավան Հաուզ, որտեղ հիմադրվել է նշանավոր Շիրազի համալսարանի Ասիական ինստիտուտը։ Ֆրայը գլխավորել է ինստիտուտը 1969-1974 թվականը

Նելսոն Ֆրայը զգացել է, որ պարսկական քաղաքակրթությունը չի գնահատվում այլ մուսուլմանների կողմից, հատկապես` արաբների։ Նա գրում է.

  Արաբները այլևս չեն հասկանում Իրանի և պարսկերենի դերը իսլամական մշակույթի ձևավորման գործում։ Հավանաբար նրանք ուզում են մոռանալ անցյալը, դրա համար էլ հեռացնում են իրենցից իրենց հոգևորը` բարոյական և մշակութային էությունը` առանց հետևելու անցյալին և ողջամտորեն հարգելու այն։ Առանց դրա կայունության և զարգացման քիչ հնարավորություն կա  

1953 թվականի օգոստոսին Մուսադեղի անկումից ոչ շատ առաջ, ականավոր իրանցի լեզվաբան Ալի Աքբար Դեխոդան Ֆրային տվել է "Irandoost" (նշանակում է Իրանի բարեկամ) կոչումը[9]։

Ֆրայը կողմնակից էր ժամանակակից ասուրացիների և հին մեսոպատամցիների (Միջագետքի բնակիչներ) միջև գոյություն ունեցող պատմական ժառանգական կապին[10]։

2004 թվականի հունիսի 27 ին տեղի է ունեցել արարողություն` նվիրված իրանյան հետազոտությունների բնագավառում պրոֆեսոր Ֆրայի ներդրման վաթսունամյա վաստակին` պարսկական լեզվով հետազոտական աշխատանքին և Իրանի պատմության ու մշակույթի վերաբերյալ ներդրմանը։

Մատենագիտություն

խմբագրել
  • The Near East and the Great Powers, Harvard University Press, 1951
  • Iran, George Allen and Unwin, London, 1960
  • The Heritage of Persia: The pre-Islamic History of One of the World's Great Civilizations, World Publishing Company, New York, 1963. Reprinted by Mazda Publishers, 2004. www.mazdapublishers.com
  • Bukhara: The Medieval Achievement, University of Oklahoma Press, 1965. Reprinted by Mazda Publishers, 1997. www.mazdapublishers.com
  • The Histories of Nishapur, Harvard University Press, (Harvard Oriental Series, 45) 1965
  • Corpus Inscriptionum Iranicarum, vol. III, Dura-Europos, London, 1968
  • Persia (3rd edition) Allen and Unwin, London, 1969
  • The United States and Turkey and Iran, Archon Books, 1971
  • Sasanian Remains from Qasr-i Abu Nasr. Seals, Sealings, and Coins, Harvard University Press, 1973
  • Neue Methodologie in der Iranistik, Wiesbaden, 1974
  • The Golden Age Of Persia: The Arabs in the East, Weidenfeld & Nicolson, London, 1988
  • The heritage of Central Asia from antiquity to the Turkish expansion Markus Wiener, Princeton, 1996
  • Notes on the Early Coinage of Transoxania; Numismatic Notes, 113, American Numismatic Association, New York
  • Greater Iran, Mazda Publishers, 2005, 1-56859-177-2
  • Ibn Fadlan's Journey To Russia, 2005, Markus Wiener Publisher, 1-55876-366-X

Տես նաև

խմբագրել
Ուրիշ նշանավոր իրանագետ գիտնականներ
Մեհրդադ Բահար
Մերի Բոյսե
Ռոման Գրիսման
Միքայել Ռոաֆ
Ջեյմս Ռ.Ռուսել
Էրիխ Շմիդտ(հնէաբան)
Ալիրեզա Շափուր Շահբազ
Դավիդ Սթրոնաչ
Ահմադ Թաֆազոլի
Եհսան Յարշաթեր
Աբդուլհուսեյն Զարինկուբ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  4. 4,0 4,1 https://nelc.ucla.edu/iranian/richard-r-frye-memorium/
  5. http://www.fas.harvard.edu/~turkish/relfaculty.html Richard Nelson Frye, Aga Khan Professor of Iranian-Emeritus Near Eastern Languages & Civilizations
  6. http://www.fas.harvard.edu/~iohp/frye.html
  7. Greater Iran, Mazda Publishers, 2005. 1-56859-177-2
  8. Yarshater, Ehsan (2014 թ․ մարտի 31). «Richard Nelson Frye (January 10,1920 – March 27, 2014)». Encyclopædia Iranica. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  9. Greater Iran, Mazda Publishers, 2005. 1-56859-177-2 p. 142
  10. http://www.aina.org/articles/frye.pdf

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Նելսոն Ֆրայ» հոդվածին։