Բիրմինգհեմ (Ալաբամա)
Բիրմինգհեմ (անգլ.՝ Birmingham), Ալաբամա նահագի ամենամեծ քաղաքը: 2010 թվականի տվյալներով քաղաքն ունի 212.237 բնակիչ, իսկ ագլոմերացիայի բնակչությունն անցնում է մեկ միլիոնից:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բիրմինգհեմ | |||
անգլ.՝ Birmingham | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1871 թ. | ||
Մակերես | 384,944955 կմ², 384,901592 կմ² | ||
ԲԾՄ | 196±1 մետր, 187 մետր | ||
Բնակչություն | 212 237 մարդ (ապրիլի 1, 2010)[1] | ||
Ժամային գոտի | UTC-6 | ||
Հեռախոսային կոդ | 205 | ||
Փոստային ինդեքսներ | 35201 | ||
Պաշտոնական կայք | birminghamal.gov(անգլ.) | ||
| |||
Բիրմինգհեմը հիմնադրվել է 1871 թվականին` Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ավարտից անմիջապես հետո: Անվանակոչվել է բրիտանական Բիրմինգհեմի պատվին, որ Միացյալ Թագավորության արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկն է: Բիրմինգհեմը հարավամերիկյան արդյունաբերական կարևորագույն կենտրոն է, որի հիմքը ավանդաբար կազմում է մետալուրգիան: Այդ պատճառով այն հաճախ անվանում են «Հարավային Փիթսբուրգ» (անգլ.՝ The Pittsburgh of the South): Քաղաքը երբեմն կոչում են նաև «Կախարդական քաղաք» (անգլ.՝ The Magic City):
ԱշխարհագրությունԽմբագրել
ԱՄՆ-ի վիճակագրության կենտրոնի համաձայն` քաղաքն ունի 393 կմ² մակերես, որից 388 կմ²-ը բաժին է ընկնում ցամաքին և 5.2 կմ²-ն` ջրային տարածքին: Քաղաքի ընդհանուր մակերեսի ընդամենը 1.34 %-ն է պատված ջրով: Քաղաքը գտնվում է Կահաբա գետի մոտակայքում:
ԿլիմաԽմբագրել
Բիրմինգհեմն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա` շոգ ամառներով, մեղմ ձմեռներով և հորդառատ անձրևներով, որոնք տեղում են ողջ տարին: Գարունն ու ամառը մեղմ են, բայց փոփոխական. հաճախ լինում է ամպրոպ, երբեմն նաև պտտահողմ: Աշունը պակաս խոնավ է, քան գարունը: Բիրմինգհեմը տեղադրված է պտտահողմերի կենտրոնում: Երկու անգամ քաղաքին պատուհասել են F5 ուժգնության պտտահողմեր. առաջինը 1977 թվականին, երկրորդը` 1998 թվականին:
- Տարեկան միջին ջերմաստիճան - +17,3 C°
- Քամու տարեկան միջին արագություն - 2,7 մ/վ
- Օդի տարեկան միջին խոնավություն - 70 %:
ԲնակչությունԽմբագրել
2000 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքն ուներ 242.820 բնակիչ, 98.782 տնային տնտեսություն և 59.269 ընտանիք: Բնակչության խտությունը կազմում է 1.619.7 մարդ մեկ քառակուսի մղոնում: Քաղաքում հաշվվում էր 111.927 միավոր բնակարան` միջին հաշվով 746.6 մարդ մեկ քառակուսի մղոնում: Ռասայական կազմը հետևյալ տեսքն ունի.
- Սևամորթներ - 62.46 %
- Սպիտակամորթներ - 35.07 %
- Բնիկ ամերիկացիներ - 0.17 %
- Ասիացիներ - 0.80 %
- Խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ - 0.04 %
- Այլք - 0.62 %[2]:
ՏնտեսությունԽմբագրել
Բիրմինգհեմի հիմնադրման ժամանակից ի վեր քաղաքի տնտեսության համար կարևոր նշանակություն է ունեցել արդյունաբերությունը: Չնայած մետալուրգիան արդեն չունի երբեմնի նշանակությունը քաղաքի տնտեսության մեջ, այն սկզբնական շրջանում եղել է քաղաքի տնտեսության հիմքը: Վերջին տարիներին տեղի մետալուրգիական ընկերությունները 100 միլիոն դոլարի ներդրում են կատարել քաղաքում ու նրա շրջակայքում նոր գործարաններ հիմնելու ուղղությամբ: Քաղաքում է հիմնավորված Vulcan Materials Company ընկերությունը[3]:
1970-80-ական թվականներին քաղաքում մեծ ներդրումներ են կատարվում բիոտեխնոլոգիայի և բժշկության ոլորտներում: Ալաբամա նահանգի համալսարանը Բիրմինգհեմում բժշկական հետազոտությունների խոշոր կենտրոն է: Համալսարանական հիվանդանոցը շրջանի խոշորագույն գործատուն է և 23.000 աշխատակիցներով երկրորդն է նահանգում (2016)[4]:
Բիրմինգհեմը նաև բանկային խոշոր կենտրոն է, որ ներկայանում է երկու խոշոր բանկերով` Regions Financial Corporation և BBVA Compass: 2006 թվականին Regions Financial Corporation բանկը միավորվել է AmSouth Bancorporation բանկին` ձևավորելով ակտիվների մեծությամբ 8-րդ բանկն ԱՄՆ-ում: Քաղաքում գործում են տասնյակ փոքր բանկեր[5]:
Բիրմինգհեմն աչքի է ընկնում շինարարական և ինժեներական ընկերություններով, որոնք միշտ հայտնվում են բարձրագույն դիզայնի և միջազգային շինարարական ընկերությունների ցուցակներում:
Բիրմինգհեմում են գտնվում ԱՄՆ-ի ոչ ալկոհոլային խմիչք արտադրող խոշորագույն ընկերություններից երկուսը, որոնցից յուրաքանչյուրն իրականացնում է տարեկան շուրջ 500 միլիոն դոլարի վաճառք[6]: Դրանք են Buffalo Rock և Coca-Cola Bottling ընկերությունները:
ՇինություններԽմբագրել
Ալաբամա նահանգում 2014 թվականի դրությամբ հաշվվում են 80 մ-ից բարձր 15 շինություն, որից յոթը` Բիրմինգհեմում:
Քույր քաղաքներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ United States Census 2010
- ↑ "Birmingham (city), Alabama". State & County QuickFacts. U.S. Census Bureau. Retrieved April 21, 2012.
- ↑ "Steel Dynamics to Acquire Vulcan Threaded Products to Expand SBQ Finishing Capabilities". Prnewswire.com. Retrieved 2017-01-07.
- ↑ Dan Bagwell. "Top of the List: Bham's largest employers" (April 22, 2011). Birmingham Business Journal.
- ↑ "Growth of Regions, BBVA Compass and others keep Birmingham among top banking hubs – Birmingham Business Journal". Birmingham Business Journal. July 28, 2014. Retrieved July 21, 2015.
- ↑ McGraw-Hill Construction Engineering News-Record; 2008 Top Design Firms
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բիրմինգհեմ (Ալաբամա) կատեգորիայում։ |