«Մատանու եղբայրությունը» (անգլ.՝ The Fellowship of the Ring, հայերեն հրատարակության մեջ Պահապանները), Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի առաջին գիրքը։ Այն Թոլքինի «Մատանիների տիրակալը» (1954-1955) աշխարհահռչակ եռերգության առաջին մասն է։ Սովորաբար հրապարակվում է նախաբանի հետ, սակայն վերջինս գրքի հիմնական կազմում ներառված չէ։

Մատանու եղբայրությունը
անգլ.՝ The Fellowship of the Ring[1]
ՀեղինակՋոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Անվանվել էFellowship of the Ring?
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբարձր ֆենտեզի և ֆենթեզի
ԹեմաՏոլկինի լեգենդարիում
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ֆրոդո Բեգինս, Սեմուայզ Գեմջի, Մերիադոկ Բրենդիբակ, Պերեգրին Տուկ, Գենդալֆ և Բիլբո Բեգինս
Նկարագրում էՏոլկինի լեգենդարիում
ՇարքՄատանիների տիրակալը
ՆախորդՀոբիթը
ՀաջորդԵրկու ամրոց
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրՄիացյալ Թագավորություն
ՀրատարակիչGeorge Allen & Unwin
Հրատարակման տարեթիվհուլիսի 29, 1954 և 1954

Մինչև գրքի առաջին հրատարակողի առաջարկած երեք մասով հրատարակելու գաղափարը, Թոլքինը որոշել էր գիրքը թողարկել ամբողջական, և անգամ «Սիլմարիլիոն»-ի հետ միասին։ Այդ ժամանակ նա ուզում էր գրքի ամեն մասին ինքնուրույն վերնագիր տալ։ Սկզբնական շրջանում որոշվել էր, որ I գիրքը կունենա «Առաջին ճանապարհորդությունը» կամ «Մատանին ճանապարհ է ընկնում» վերնագրերից մեկը, II գիրքը՝ «Ինը ճանապարհորդների արշավը» կամ «Մատանին գնում է հարավ» վերնագրերից մեկը։ «Մատանին ճանապարհ է ընկնում» և «Մատանին գնում է հարավ»[2] վերնագրերն ի վերջո օգտագործվեցին օրիգինալ Millennium Edition-ում[3]։

Ակնարկ խմբագրել

Հանրահայտ Բիլբո Բեգինսի զարմիկին՝ հոբիթ Ֆրոդոյին, վստահված էր մի շատ վտանգավոր առաքելություն՝ պահպանել Համիշխանության մատանին, որը պետք է ոչնչացվեր Օրոդրուինի խառնարանում, քանի որ հակառակ դեպքում դրա օգնությամբ Խավարի տիրակալ Սաուրոնը իրեն կենթարկեր բոլոր Միջերկրի ծողովուրդներին։ Եվ պատվավոր հոբիթն իր ընկերների հետ մեկնում է մահացու վտանգներով լի ճանապարհորդության...

Սյուժե խմբագրել

Նախաբան խմբագրել

 
Հոբիտի տնակի պատկեր

Նախաբանում պատմվում է այն մասին, թե ովքեր են հոբիտները, որտեղ են ապրում, ինչպիսին են նրանց ծագումն ու սովորույթները։ Փոքրիկ էքսկուրսիա է անց կացվում Շիրի տարածքում։ Նաև, առանձին ուշադրություն է դարձվում նրանց այնպիսի կենցաղային մանրամասներին, ինչպիսիք են հոբիտների մոտ ընդունված ծխելու ավանդույթները, կառավարական մարմինները, տարեհաշվման համակարգը, ինչպես նաև Մատանու գտնվելու պատմությունը։

Գիրք 1. Մատանին ճանապարհ է ընկնում խմբագրել

Բիլբո Բեգինս անունով հոբիթը, որի հետ ընթերցողը ծանոթ է «Հոբիթ կամ գնալն ու գալը» պատմությունից, պլանավորում է ճոխ նշել իր 111-ամյակն ու իր զարմիկ Ֆրոդոյի 33-ամյակը։ Նա Ֆրոդոյին որդեգրել էր վերջինիս ծնողների մահից հետո։ Բիլբոն, անտեսելով իր հին բարեկամ, ամենակարող հրաշագործ Գենդալֆի խորհուրդը, հավաքույթի ամենաթեժ պահին (այդ հավաքույթին ներկա էր փաստացի ամբողջ Շիրը), հանկարծ անհետանում է բոլորի աչքից։ Հանելուկի լուծումը պարզ է՝ հոբիթը պարզապես հագել էր մատանին ու անտեսանելի դարձել։ Հասնելով տուն նա մեծ դժվարությամբ բաժանվում է մատանուց, այն հանձնելով Ֆրոդոյին, ու մեկնում էլֆերի մոտ՝ Ռիվենդել։

Գենդալֆը, ում դեռ վաղուց տանջում էին Մատանու ծագման հարցերը, վերջապես հասկանում է ճշմարտությունը. սա հենց այն մատանին է, որը անհիշելի ժամանակներում ստեղծվել է Սաուրոնի կողմից, այն մարմնավորում է չարն ու խավարը։ Սաուրոնը մատանին ստեղծել էր Միջերկիրն իրենով անելու նպատակով։ Մատանին գայթակղում է իր տիրոջը սեփական ուժերը կենտրոնացնել սեփական նպատակներին հասնելու համար, ճանապարհին չխնայելով ոչ մեկին ու ոչինչ։ Բայց արդյունքում մատանու ուժը ստիպում է անգամ լավ նպատակներ ունեցողին չարությամբ լցվել ու դառնալ չարի ու խավարի ծառաներից մեկը։ Միջերկրի ազատ ժողովուրդների բազմաթիվ արյունահեղ պատերազմների արդյունքնում հաջողվել էր տիրանալ մատանուն։ Իրադարձությունների բերումով մատանին հայտնվում է հոբիթ Բիլբոյի մոտ։ Վերջինս այն օգտագործում է միայն անտեսանելի դառնալու նպատակով։ Սաուրոնը, զրկվելով մատանուց, բավական երկար ժամանակ անէացած էր, բայց շուտով, նրան հաջողվում է նորից ուժ հավաքել ու աշխարհ վերադառնալ։ ԵՎ հիմա նա իր ծառաների հետ փնտրում է մատանին։ Քանի որ միայն այդ մատանին կարող էր վերադարձնել Սաուրոնի ուժերն ու նրա հաղթանակն անխուսափելի դարձներ, անհրաժեշտ էր ամեն կերպ պահպանել մատանին։

Այդ մասին Գենդալֆից իմանալով Ֆրոդոն որոշում է լքել Շիրը, որպեսզի վտանգի չենթարկի հարազատ երկիրը, և մեկնել Ռիվենդել, որտեղ էլֆերի առաջնորդ Էլրոնդը խորհուրդ կտա մատանու մասին։

Ֆրոդոյին միանում են նրա ընկերները՝ Պիպինն ու Մերին, ինչպես նաև հավատարիմ ծառան՝ Սեմը։ Ռիվենդել ուղևորվելու ճանապարհին նրանք հանդիպում են վախ ներշնչով Սև Ձիավորներին, ովքեր, ինչպես պարզվեց հետագայում, Սաուրոնի հիմնական ծառաներն են։ Շիրի սահմաններից դուրս հոբիթները բազմիցս հայտնվում են վտանգավոր իրավիճակներում։ Հատկապես վտանգներով լի էր Հին անտառը, որտեղ նրանք բազմիցս հարձակումների ենթարկվեցին։ Նրանց այդ հարձակումներից փրկում էր անտառի տիրակալը՝ Թոմ Բոմբադիլը։

Հասնելով նախալեռներ ու օթևանելով «Սլացող պոնի» իջևանատանը Ֆրոդոն ու ընկերները ծանոթանում են Կոլոբրոդի հետ, ում տեղացիները Հյուսիսի հետախույզ են անվանում։ Վերջինս նրանց հետ շարունակում է ճանապարհը դեպի Ռիվենդել։ Սև ձիավորները ամբողջ ճանապարհին հետևում են նրանց։

Չնայած Կոլոբրոդի օգնությանը` Նախալեռներից մինչև Ռիվենդիլ ընկած ճանապարհը ուղևորների համար բավականին վտանգավոր ու դժվար է ստացվում։ Տհաճությունն իր գագաթնակետին է հասնում այն պահին, երբ Ամոն Սուլ բլրի վրա ճանապարհորդների վրա են հարձակվում հինգ նազգուլներ։ Ֆրոդոն վիրավորվում է Անգմարի կախարդ-արքայի՝ նազգուլների առաջնորդի կողմից։ Նրա մարմնում մնում է անիծյալ մորգուլյան թրի մի մասնիկ, ինչը Ֆրոդոյին ստպում է ավելի ու ավելի վատ զգալ դեպի Ռիվենդել ընկած ճանապարհին։

Կոլոբրոդը մատանու տիրակալին ու նրա ուղեկիցներին հովտային ճանապարհներով է տանում` խուսափելով հիմնական մայրուղային ճանապարհից։ Գրեթե նպատակին հասնելով ճանապարհորդները հանդիպում են Գլորֆինդելին՝ էլֆիական զորքերի հրամանատարին, ով օգնում է հասնել էլֆերի տիրապետության սահմանում գտնվող Բրուինեն գետին։ Բայց նազգուլները արդեն ամբողջ իննյակով Բրուինենիր ափին հարձակվում են ճամփորդների վրա։ Գլորֆինդելի ձին, վազանցելով հետևողներին Ֆրոդոյին անց է կացնում ափը։ Նազգուլները փորձում են հետևել նրան, բայց հսկայական ալիքը, որը նման էր գազազած ձիերի (Ռիվենդելի տիրակալի՝ Էլռոնդի կողմից ուղարկված), հարձակվում է նազգուլների վրա։ Գետը լվանում է Սև ձիավորներին, իսկ Ֆրոդոն կորցնում է ֆիտակցությունը Բրուինենի ափին։

Գիրք 2. Մատանին հարավ է գնում խմբագրել

Ռիվենդելում Ֆրոդոն գիտակցության է գալիս։ Նա բուժվում է Էլռոնդի շնորհիվ։ Արթնանալով իմանում է, որ Բիլբոն ևս արդեն որոշակի ժամանակահատված է, ինչ բնակություն է հաստատել այստեղ։ Էլրոնդը Խորհուրդ է հրավիրում, որին մասնակցում էին Միջերկրի բոլոր Ազատ ժողովուրդները, որի ժամանակ Գենդալֆը բոլորին հայտնում է Սպիտակ Ժողովի գլխավորի՝ Սարումանի (ով դարձել էր Սարումանի ծառաներից մեկը, բայց արդեն երազում էր ձեռք բերել մատանին սեփական նպատակների համար, և դրա տեղն իմանալու համար որոշ ժամանակ իր Օրտհանկ ամրոցում գերի էր պահում Գենդալֆին) դավաճանության մասին և այն մասին, որ մատանին ոչնչացնել է պետք։ Ֆրոդոն որոշում է գնալ Սաուրոնի երկիր՝ Մորդոր, չէ որ մատանուց հնարավոր է ազատվել միայն մեկ եղանակով՝ այն պետք է նետել Մորդորում գտնվող Օրոդրուին հրաբխի խառնարան՝ այնտեղ, որտեղ ստեղծվել է։ Նրան ուղեկցելու համար կամավոր գալիս են հոբիթ ընկերները, ինչպես նաև Գենդալֆը, էլֆ Լեգոլասը՝ Լիխոլեսիայի (Միրկվուդ) անտառային էլֆերի թագավոր Տրանդուիլի որդին, Թզուկ Գիմլին՝ Գլոինի որդին, և մարդիկ՝ Բորոմիրը (Գոնդորի ղեկավարի ավագ որդին ու ժառանգը) և արդեն հայտնի Կոլոբրոդը (Թափառականը), ով բոլորին ներկայանում է որպես Իսիլդուրի ժառանգորդ Արագորն։ Ինը ճամփորդներից կազմված այս ջոկատն էլ հենց ստացել է Մատանու եղբայրություն անվանումը։

Մառախլապատ լեռները Բոսորագույն դարպասներով անցնելու փորձը հաջողությամբ չավարտվեց, և Գենդալֆը որոշեց անցնել թզուկների հին ստորգետնյա թագավորությունով՝ Մորիայով։ Սակայն հերոսները չգիտեին, որ այն վաղուց ի վեր գրավված է օրկերի կողմից։ Քարանձավի մուտքի մոտ նրանց վրա է հարձակվում լճի պահապանը, ով հեղեղում է Մորիայի մուտքն ու ճամփորդների թողնում ներսում։ Մազարբուլ պալատում ջոկատը տեսնում է Բալինի գերեզմանն ու Բալինի ճանապարհորդական նամակի նմուշները, որոնք վատի մասին էին զգուշացնում։ Չհասցնելով դուրս գալ ամրոցից` ջոկատը ենթարկվում է օրկերի ու հսկայական ժայռային թրոլների հարձակմանը, իսկ հենց Մորիայի ելքի մոտ ճամփորդների վրա է հարձակվում Մորգոտի բալրոգը՝ հին հրե դեմոնը։ Մորիական կամրջի վրա բալրոգի հետ ընդհարման ժամանակ Գենդալֆին հաջողվում է նրան ցած նետել, սակայն ինքն էլ ընկնում է նրա հետ։ Գենդալֆի անձնազոհ սխրանքի շնորհիվ ջոկատը շարունակում է ճանապարհը։

Քարանձավից դուրս գալով` ջոկատը, որի ղեկավարումն իր ձեռքն էր վերցրել Արագորնը, ուղևորվում է էլֆական հանելուկային Լորիեն անտառ։ Չնայած սկզբնական պաշտպանողական գործողություններին` ճամփորդներին հյուրընկալությամբ են դիմավորում, իսկ Գիմլին մինչև անգամ հավերժ հավատարմության երդում է տալիս Գալադրիել թագուհուն` դրանով իսկ վերջ դնելով էլֆերի ու թզուկների թշնամությանը։ Ֆրոդոն Գալադրիել թագուհուն առաջարկում է համիշխանության մատանին` հուսալով, որ նա կիմանա` ինչպես վարվել, բայց իմաստուն թագուհին հրաժարվում է։ Ճամփորդների զինելով ամեն անհրաժեշտ իրերով, ներառյալ էլֆական առեղծվածային իրերով (նավակներ, լորիենյան վերարկուներ ու պարաններ, ինչպես նաև թանկարժեք լեմբաս), էլֆերը ջոկատին ճանապարհում են Անդուին գետով դեպի վար։

Քանի ոչ ջոկատի երթուղին նախօրոք որոշված չէր, հասնելով Արգոնատի սյուներին ճանապարհորդները կանգ են առնում ափին` այդ խնդրին լուծում տալու համար։ Բորոմիրը պնդում էր, որ պետք է գնալ իր հոր մոտ՝ Մինաս Տիրիտ, որտեղ մատանու ուժը կարելի է օգտագործել Սաուրոնի դեմ։ Ֆրոդոն մերժում է մատանին նրան տալ, և Բորոմիրը փորձում է այն ուժով վերցնել, բայց Ֆրոդոն, հագնելով մատանին ու անտեսանելի դառնալով, փախչում է նրանից։ Ջոկատի մնացած անդամները դուրս են գալիս Ֆրոդոյին ու Բորոմիրին փրկելու։ Արդյունքում Մերիի ու Պիպինի վրա են հարձակվում Սարումանի օրկերը։ Պաշտպանելով նրանց` Բորոմիրը մահացու վնասվածք է ստանում օրկերի նետից։ Օրկերը գերի են վերցնում երկու հոբիթներին և ուղևորվում անհայտ ուղղությամբ։ Սեմը, ով սկզբում չէր գտնում Ֆրոդոյին, հասկանում է, որ իր տերը որոշել է միայնակ Մորդոր մեկնել, և վերջին պահին նկատում է նրան գետի ափին և համոզում է իրեն էլ հետը վերցնել։ Արագորնը, Գիմլին ու Լեգոլասը դեպքի վայր են հասնում բավականին ուշ։

Մատանու եղբայրության անդամները խմբագրել

Տարիքներ խմբագրել

Անուն Ժողովրդային պատկանելություն Տարիք[4]
Ֆրոդո Բեգինս Հոբիթ 50
Սեմուայզ Գեմջի Հոբիթ 38
Պերեգրին Տուկ Հոբիթ 36
Գենդալֆ Մոխրագույն կախարդ -
Գիմլի Թզուկ 139
Լեգոլաս Էլֆ 500+[5]
Արագորն Մարդ 87
Բորոմիր Մարդ 40

Երկրորդ պլանի հերոսներ խմբագրել

Հերոսներ, որոնք որոշակի գործողություններ են կատարում գրքում նկարագրված իրադարձություններում.

Քննադատների կարծիքը խմբագրել

Օդեն Ուիսթեն Հյուն The New York Time թերթում հոդված է տեղադրում Թոլքինի եռերգության մասին հետևյալ բովանդակությամբ.

  Աննկարագրելի է Թոլքինի ներդրումը գրականության մեջ։ Ընթերցողը ամենատարրական ձևով չի կտրվում գրքից. միշտ հետաքրքիր է, թե ինչ է լինելու հետո։ Կարծում եմ` շոտլանդացի գրող Ջոն Բաքենի «Երեսունինը քայլեր» գրքից հետո սա լավագույն հետաքրքիր գործն է[6]  

Նա կարծում էր, որ Թոլքինի ուժը[7] նուրբ հումորրի զգացման մեջ է։ Այս գրքի մասին կարծիքներ են արտահայտել նաև Լորեն Այզլին ու Էդմունդ Ուիլսոնը[8]։

Հրատարակություն խմբագրել

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Fellowship of the Ring - Tolkien Gateway
  2. Carpenter, Humphrey, ed. (1981), The Letters of J. R. R. Tolkien, Boston: Houghton Mifflin, #140, ISBN 0-395-31555-7
  3. Մատենագրական ռարիտետ, «Մատանիների տիրակալի» յոթհատորանի հրատարակությունը հաստ կազմով, որում ներկայացված են Թոլքինի սկզբնական մտահղացումները (մանրամասներ)
  4. At the time of the Fellowship's formation. N.B.: all of the Fellowship (possibly except Boromir) were from races or sub-races who had lifespans much longer than ordinary humans.
  5. J. R. R. Tolkien (1954), The Two Towers, George Allen & Unwin, 2nd edition (1966), book 3 ch.6 p.111; ISBN 0 04 823046 4.
  6. Auden, W.H. (1954 թ․ հոկտեմբերի 31). «The Hero Is a Hobbit». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 4-ին.
  7. Auden, W.H. (1956 թ․ հունվարի 22). «At the end of the Quest, Victory». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. Wilson, Edmund (April 14, 1956), "Oo, Those awful Orcs!: A review of The Fellowship of the Ring", The Nation.