Սիլմարիլիոն, Թոլքինի առասպելապոետիկ աշխատանքների հավաքածուն, որը տպագրվել է նրա մահվանից հետո, որդու՝ Քրիսոֆեր Թոլքինի կողմից 1977 թվականին, Գայ Գեվրիել Քեյի օգնությամբ[2], ով հետագայում դարձավ ֆենտեզի ժանրի նշանակալի գրող։ Սիլմարիլիոնը, ինչպես և Թոլքինի այլ գործեր պարունակում է լայնածավալ, թեև ոչ ամբողջական, պատմություն, որը նկարագրում է Էա տիեզերքը, որում են գտնվում Վալինորը, Բելերիանդը, Նումենորը և Միջերկիրը, որում էլ տեղի են ունենում «Հոբիթի» և «Մատանիների տիրակալի» դեպքերը։

Սիլմարիլիոն
անգլ.՝ The Silmarillion[1]
Ջորջ Ալլենի և Անուինի հրատարակչություն, 1977 թ.
ՀեղինակՋոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Անվանվել էQuenta Silmarillion?
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի և mythopoeia?
ԹեմաՏոլկինի լեգենդարիում
Կազմված էQuenta Silmarillion?, Akallabêth?, Ainulindalë?, Valaquenta? և Of the Rings of Power and the Third Age?
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Սաուրոն, Մորգոթ, Էրու Իլուվաթար, Tuor? և Voronwë?
Նկարագրում էՏոլկինի լեգենդարիում
ՀաջորդԱնավարտ պատմություններ
ԽմբագիրՔրիսթոֆեր Թոլքին
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվսեպտեմբերի 15, 1977
Պարգև(ներ)
 The Silmarillion Վիքիպահեստում

Հոբիթի հաջողությունից հետո Թոլքինի տպագրիչը առաջարկեց սիքվել գրել։ Թոլքինը նրան ուղարկեց Սիլմարիլիոնի նախնական սևագրությունը, բայց թյուրիմացության պատճառով տպագրիչը մերժում է տպել այն՝ առանց ամբողջովին կարդալու։ Արդյունքն այն էր, որ Թոլքինը սկսեց աշխատել «Երկար սպասված երեկույթի» վրա, որի առաջին գլուխը նկարագրվում էր որպես «Մի նոր պատմություն հոբիթների մասին», որը հետագայում դարձավ «Մատանիների տիրակալը»[3]։

Սիլմարիլիոնը կազմված է հինգ մասերից։ Առաջին մասը՝ Այնուլինադալեն, պատմում է Էայի ստեղծման մասին, որը «....աշխարհն է, որ է»։ Վալաքուենթան՝ երկրորդ մասը, նկարագրում է վալարին ու մայարին՝ Էայի գերբնական ուժերին։ Հաջորդ հատվածը՝ Քուենթա Սիլմարիլիոնը, որը կազմում է հավաքածուի կորիզը, ժամանակագրորեն նկարագրում է այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Առաջին ժամանակներից առաջ և ընթացքում, որը ներառում է սիլմարիլների համար մղվող պատերազմը, ինչն էլ տվել է գրքին իր անվանումը։ Չորրորդ մասը՝ Աքալլաբեթը, պատմում է Նումենորի անկման պատմությունը, որը տեղի է ունենում Երկրորդ ժամանակներում։ Վերջին մասը՝ «Իշխանության մատանիների և Երրորդ ժամանակների մասին», պատմում է այն հանգամանքների մասին, որոնք բերեցին այն իրադարձություններին, որ նկարագրված են «Մատանիների տիրակալը» գրքում։

Հինգ մասերն ի սկզբանե առանձին աշխատություններ էին, սակայն Թոլքին ավագի ցանկությունն էր, որ դրանք միասին տպագրվեին[2]։ Քանի որ Թոլքինը մահացավ ավելի շուտ, քան կհասցներ վերջնական տեսքի բերել լեգենդները, Քրիստոֆերը մի տեղ հավաքեց նաև հոր ավելի հին աշխատությունները, որպեսզի ամբողջական տեսքի բերի գիրքը։

Բնութագիր

խմբագրել

Համաձայն Թոլքինի՝ ինքը Սիլմարիլիոնը գրելիս պարզապես օգտվել է Բիլբո Բեգգինսի «Թարգմանություններ էլֆերենից» եռահատոր աշխատությունից, որը վերջինս գրել է Ռիվենդելլում։

Առավել նշանակալի գլուխներից են.

  1. Այնուրի երաժշտությունը
  2. Քուենթա Սիրմալիրիոն
  3. Բերենի և Լութիենի մասին
  4. Թուրին Թուրամբար
  5. Թուորի և Գոնդոլինի անկման մասին

Ներսի կողմից տիտղոսաթերթը պարունակում է թենգվարով։ Համընդհանուր գրով գրված է. «Առաջին ժամանակների պատմությունները, երբ Մորգոթը հաստատվեց Միջերկրում և էլֆերը պատերազմ սկսեցին սիլմարիլների վերականգնման համար, որին ածանցված են Նումենորի անկումը և Իշխանության մատանիների և Երրորդ ժամանակների պատմությունը, որում այս պատումները գալիս են իրենց ավարտին»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. The Silmarillion | Memory Beta, non-canon Star Trek Wiki | Fandom
  2. 2,0 2,1 (Silmarillion 1977, Foreword)
  3. Tolkien, J.R.R., Christopher Tolkien, ed., The Lays of Beleriand, Ballantine, pp. 433–4, ISBN 0-345-38818-6
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլմարիլիոն» հոդվածին։