Լիդսի համալսարան
Լիդսի համալսարան (անգլ.՝ University of Leeds), Մեծ Բրիտանիայի ամենամեծ համալսարաններից մեկը։ Ունի 7.500 մշտական աշխատող և ավելի քան 32.000 ուսանող` ցերեկային ուսուցմամբ։ Մտնում է բրիտանական համալսարանների լավագույն տասնյակում թե' գիտահետազոտական աշխատանքի ծավալով, թե' ուսանողների քանակով։ 2006 թվականից ամենամեծ թվով դիմորդներ ունեցող անգլիական համալսարանների հնգյակում է[13]։ Համալսարանը մտնում է «կարմիր աղյուսից համալսարանների» և «Ռասել» միավորման մեջ։ 2014-2015 ուստարում համալսարանի եկամուտը կազմել է £639.6 միլիոն, որից £66.7 միլիոնը` գիտահետազոտական դրամաշնորհից ու պայմանագրերից։ Գտնվում է Լիդսի կենտրոնի հարևանությամբ։
Լիդսի համալսարան | |
---|---|
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան և կրթական կազմակերպություն |
Հիմնադրված է | 1904 |
Անդամակցություն | «Ռասսել» խումբ[1], White Rose University Consortium?[2], Worldwide Universities Network?, N8 հետազոտական ընկերություն, Եվրոպայի համալսարանների միություն[3][4], ORCID[5][6], Jisc[7], Digital Preservation Coalition[8], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[9], International Council for Open and Distance Education?[10] և University and College Union?[11] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հասցե | The University, Leeds, West Yorkshire, LS2 9JT |
Պարգևներ | |
Կայք | leeds.ac.uk(անգլ.) |
University of Leeds Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀամալսարանը ստեղծումը սերտորեն առնչվում է Լիդսի` որպես տեքստիլ և արդյունաբերական կենտրոնի զարգացման հետ։ Մինչև 19-րդ դարը Անգլիայում գործել է 4 համալսարան Օքսֆորդիում, Քեմբրիջում, Լոնդոնում և Դարհեմում։ Բացի աշխարհագրական սահմանափակումներից` այս համալսարաններն ունեին նաև կրոնական սահմանափակում. պատկանում էին անգլիկան եկեղեցուն։ Ի հակադրություն դրա` Լիդսում, Բիրմինգհեմում, Լիվերպուլում և Մանչեստրում բացվեցին բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնք տեղադրված էին արտադրական կենտրոններում և չունեին կրոնադավանական սահմանափակումներ։
1831 թվականին Լիդսում բացվում է Բժշկության դպրոց։ 1874 թվականին բացվում է Յորքշիրի գիտական քոլեջը, որում դասավանդվում էին փորձարարական ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն, երկրաբանություն, քիմիա` ներառյալ քիմիական ներկերը (առարկան կարևոր նշանակություն ուներ տեքստիլ արդյունաբերության համար)։ 1887 թվականին քոլեջը միացվում է Բժշկության դպրոցին։ Հաջորդ տարի Յորքշիրի քոլեջը Լիվերպուլի և Մանչեստրի համանման համալսարանների հետ միանում է թագուհի Վիկտորյայի համալսարանին։ 1904 թվականին Էդուարդ VIII-ի հրամանով Լիդսի մասնաճյուղի հիման վրա ձևավորվում է Լիդսի համալսարանը[14]։
Ժամանակակից կարգավիճակ
խմբագրելՆերկայումս Լիդսի համալսարանը Մեծ Բրիտանիայի լավագույն ուսումնական հաստատություններից մեկն է այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են էլեկտրոնիկան, սննդի արդյունաբերությունը, քաղաքային նախագծումը, տրանսպորտը, ներկանյութերի քիմիան, անգլերենի և օտար լեզուների դասավանդումը։
Նշանավոր դասախոսներ և շրջանավարտներ
խմբագրելԼիդսի համալսարանում դասավանդել են ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուիլյամ Հենրի Բրեգը, Ջոն Թոլքինը, բանաստեղծ, թարգմանիչ Ջեֆրի Հիլլը։ Համալսարանի շրջանավարտներից են Ջեֆ Հունը (պաշտպանության նախարար), Ռոդերիկ Լայնը (Բրիտանիայի դեսպանը ՌԴ-ում), Մարկ Նոպֆլերը (կիթառահար), Ջեկ Ստրոն (արտաքին գործերի նախարար), Վոլե Շոյինկան (գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր), Պիրս Սելերսը (աստղագնաց)։ Ներկայումս մասնավորապես այնտեղ են աշխատում սոցիոլոգ, պրոֆեսոր Զ. Բաումանը, փիլիսոփայության պրոֆեսոր Պիտեր Սայմոնսը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://russellgroup.ac.uk/about/our-universities/
- ↑ http://www.whiterose.ac.uk/about/
- ↑ http://www.eua.be/about/members-directory
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://orcid.org/members/001G000001pYquGIAS-university-of-leeds
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://www.jisc.ac.uk/membership
- ↑ https://dpconline.org/about/members
- ↑ https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20240407191925/https://www.icde.org/members-community/
- ↑ https://www.ucu.org.uk/article/13538/UCU-branches-in-JNCHES-2024-25
- ↑ https://www.leeds.ac.uk/info/5000/about/133/heritage
- ↑ "The Times Good University Guide 2016: Most Applications". The Good University Guide. London. Retrieved 16 November 2015.(subscription required)
- ↑ "University of Leeds – Heritage". University of Leeds. Retrieved 25 May 2010
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդսի համալսարան» հոդվածին։ |