Վենետիկի վաճառականը (անգլ.՝ The Merchant of Venice), անգլիացի գրող Ուիլյամ Շեքսպիրի կատակերգություն հինգ գործողությամբ։ Ենթադրաբար գրվել է 1596-98 թթ. միջև։ Առաջին անգամ բեմադրվել է 1598 թ.։ Հրատարակվել է 1600 թ.։ Կատակերգությունը թարգմանվել է բազմաթիվ լեզուների, այդ թվում նաև հայերեն։

Կատակերգության առաջին հրատարակության տիտղոսաթերթը

Գրվածքը բազմիցս բեմադրվել է տարբեր երկրների թատրոններում, մոտ 10 անգամ էկրանավորվել է, իսկ գլխավոր հերոս Շեյլոկին այդ ֆիլմերում մարմնավորել են կինոյի պատմության առաջին մեծության աստղեր՝ Բինգ Քրոսբին, Օրսոն Ուելսը, Լոուրենս Օլիվիեն, Ալ Պաչինո և այլք։

Արտաքին հղումներ

խմբագրել