Սինդբադ. Յոթ ծովերի լեգենդը

«Սինդբադ. Յոթ ծովերի լեգենդը» (անգլ.՝ Sinbad: Legend of the Seven Seas), DreamWorks Pictures կինոստուդիայի անիմացիոն կոմպյուտերային ֆիլմ է։ Պրեմիերան կայացել է 2003 թ. հուլիսի 2-ին։

Սինդբադ. Յոթ ծովերի լեգենդը
Sinbad: Legend of the Seven Seas
Изображение логотипа
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2], մանկական ֆիլմ, կինոկատակերգություն, ծովահենային ֆիլմ և արկածային ֆիլմ
Շարքի մասն էDreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր
ՌեժիսորԹիմ Ջոնսոն[3][4][5][…]
ՍցենարիստԼոգան Ջոն[5]
ՀնչյունավորումԲրեդ Փիթ[6][7], Քեթրին Զետա-Ջոնս[6][4], Միշել Պֆայֆեր[6][4][2], Ջոզեֆ Ֆայնս[6][4][2], Դեննիս Հայսբերտ[6], Ադրիանո Ջիանին[6], Թիմոթի Ուեսթ[6], Ջիմ Քամինգս[6] և Կոնրադ Վերնոն[6]
ՊրոդյուսերՋեֆրի Կածենբերգ[5] և Միրեյ Սորիյա[5]
ԵրաժշտությունԳարի Գրեգսոն-Ուիլյամս
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն, իտալերեն և յուե չինարեն
ԸնկերությունDreamWorks Animation SKG և DreamWorks[4][5]
ԴիստրիբյուտորUIP-Dunafilm, Նեթֆլիքս և DreamWorks
Տևողություն86 րոպե
ՇարքDreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր
Թվականհուլիսի 2, 2003[8][3][2][…] և հուլիսի 24, 2003[9]
ԱռաջադրումԱրբանյակ մրցանակ Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում
MPAA վարկանիշPG
Բյուջե$60 միլիոն
Շահույթ$80,767,884[10]
sinbad-themovie.com
Տեսահոլովակ

Սյուժեն խմբագրել

Մուլտֆիլմը պատմում է հայտնի արաբ ծովագնաց Սինդբադի բազմաթիվ արկածներից մեկի մասին։ Սինդբադը իր խմբով որոշում է գողանալ Աշխարհի Գիրքը, և մտածելով, որ գիրքը նավի վրա է՝ հարձակվում է նավի վրա։ Նավը գրավելուց հետո է իմանում, որ նավի կապիտանը իր մանկության ընկերն է՝ Պրոթեոսը։ Նա չի համաձայնվում, նույնիսկ իր ընկերոջը, առանց կռվի տալ այդ թանկագին մասունքը։ Այս ճակատամարտում անսպասելի հայտնվում է հսկա կաղամարը, և մեծ դժվարությամբ է հաջողվում նրան հաղթել։ Հրեշը, սուզվելով օվկիանոսի խորքերը, իր ետևից Սինդբադին էլ է քաշում. Այնտեղ ծովային ավազակը հանդիպում է Էրիսին՝ քաոսի և ավերածության աստվածուհուն, որը նրան առաջարկում է մի լավ պարգև գրքի համար։ Սինդբադը նրա հետ գործարք է կնքում, և գալիս է Սիրակուզա։ Այնտեղ նա հանդիպում է գեղեցկուհի Մարինային՝ Պրոթեոսի հարսնացուին, որի հետ շատ տարիներ առաջ քաղաքական պատճառներով նա նշանվել է։ Սինդբադի կերպարանքով գիշերը Էրիսը ներխուժում է աշտարակ և գողանում Աշխարհի Գիրքը, այնտեղ թողնելով Սինդբադի դաշույնը։ Նրան ձերբակալում են և, ապա դատում Դիմաս թագավորը և տասներկու քաղաքների դեսպանները։ Նրանք կարծում են, որ նա է գողացել Աշխարհի Գիրքը, և չեն հավատում Սինդբադին, չնայած իր անմեղության հավաստիացումներին։ Նրան պատրաստվում են գլխատել, այդ ժամանակ գալիս է Պրոթեոսը։ Նա օգտագործում է փոխարինելու իրավունքը, ասելով, որ հավատում է իր մանկության ընկերոջը, և խնդրում Սինդբադին վերադարձնել Աշխարհի Գիրքը։ Արդյունքում, Սինդբադին ուղարկում են Տարտարոս, իսկ Պրոթեոսը նրա փոխարեն մնում է կալանքի տակ։ Եթե տասնօրյա ժամկետում Սինդբադը չվերադարձնի գիրքը, Պրոթեոսին կգլխատեն։

Հնչյունավորել են խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.filmaffinity.com/en/film305717.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/sinbad-legend-of-the-seven-seas
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0165982/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://stopklatka.pl/film/sindbad-legenda-siedmiu-morz
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=41598
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 http://www.imdb.com/title/tt0165982/fullcredits
  7. http://www.metacritic.com/movie/sinbad-legend-of-the-seven-seasretrieved
  8. http://www.hitfix.com/galleries/ranking-every-dreamworks-animation-film
  9. http://www.kinokalender.com/film4175_sinbad-der-herr-der-sieben-meere.html
  10. «Box Office Mojo». Sinbad: Legend of the Seven Seas. Retrieved October 24, 2012.

Հղումներ խմբագրել