Բացել գլխավոր ցանկը

Ուիլթշիր կամ Վիլտշիր (անգլ.՝ Wiltshire, /ˈwɪltʃər/ կամ /ˈwɪltʃɪər/), Անգլիայի հարավում գտնվող կոմսություն Հարավ-Արևմտյան Անգլիա մարզի կազմում: 2009 թվականին բաժանվել է երկու ունիտար միավորների՝ Ուիլթշիր և Սուինդոն: Մայրաքաղաքն է Թրոուբրիջը, ամենամեծ քաղաքը՝ Սուինդոնը: Բնակչությունը՝ 642 հազար մարդ (2007 թվականի տվյալներով կոմսությունների մեջ 34-րդ տեղը):

Picto infobox map.png
Ուիլթշիր
անգլ.՝ Wiltshire
Դրոշ


County Flag of Wiltshire.svg


ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Կարգավիճակկոմսություն, ունիտար միավոր
Մտնում էՀարավարևմտյան Անգլիա
Ներառում է2 ունիտար միավոր
ՎարչկենտրոնԹրոուբրիջ
Խոշորագույն քաղաքՍուինդոն
Օրենսդրական մարմինWiltshire Council
Բնակչություն (2011)
680 137 (34 տեղ)
Խտություն195
Տարածք3 485  (14 տեղ)
EnglandWiltshire.png
Wiltshire Ceremonial Numbered 2009.png
Սահմանակցում էԳլուսթերշիր[1], Դորսետ[1], Հեմփշիր[1], Սոմերսեթ[1], Օքսֆորդշիր[1] և Բերկշիր[2]
Կոորդինատներ: 51°20′9.8806288203923e-08″ հս․ լ. 1°55′1.0012022383089e-07″ ամ. ե. / 51.33333333336077686226417427° հս․. լ. 1.9166666666944778274483951° ավ. ե. / 51.33333333336077686226417427; 1.9166666666944778274483951
wiltshire.gov.uk

Բովանդակություն

ԱշխարհագրությունԽմբագրել

Ուիլթշիր կոմսությունն զբաղեցնում է 3 485 քառակուսի կիլոմետր (կոմսությունների մեջ 14-րդը) և հյուսիս-արևելքում սահմանակից է Օքսֆորդշիր և Բերքշիր կոմսությունների, հարավ-արևելքում՝ Հեմփշիր, հարավ-արևմուտքում՝ Դորսեթ, արևմուտքում՝ Սոմերսեթ, հյուսիս-արևմուտքում՝ Գլոսթերշիր կոմսությունների հետ:

Ուիլթշիր կոմսությունը կազմված է քաղաքականապես միմյանցից անկախ երկու ունիտար Ուիլթշիր և Սուինդոն միավորներից:

Ուիլթշիր ունիտար միավորն զբաղեցնում է 3 255 քառակուսի կիլոմետր (շրջանների մեջ 3-րդը) տարածք և հյուսիս-արևելքում սահմանակից է Սուինդոն ունիտար միավորի և Բերքշիր կոմսության հետ, հարավ-արևելքում Հեմփշիր կոմսության հարավ-արևմուտքում՝ Դորսեթ, արևմուտքում՝ Սոմերսեթ, հյուսիս-արևմուտքում՝ Գլոսթերշիր կոմսությունների հետ:

ԺողովրդագրությունԽմբագրել

Ուիլթշիր կոմսության տարածքում ապրում է 642 հազար մարդ, բնակչության միջին խտությունը 184 մարդ/կմ² է:

Ուիլթշիր ունիտար միավորի տարածքում ապրում է 432 973 մարդ, բնակչության միջին խտությունը 133 մարդ/կմ² է[3]:

Բնակչության աճը.

Վարչական բաժանումԽմբագրել

Մինչ 2009 թվականը կոմսության կազմում կային 5 վարչական շրջաններ.

  1. Սոլսբերի
  2. Արևմտյան Ուիլթշիր
  3. Քենեթ
  4. Հյուսիսային Ուիլթշիր
  5. Սուինդոն (ունիտար)

2009 թվականի ռեֆորմի ընթացքում նախկին неметропольному Ուիլթշիր կոմսությանը տրվեցին նրա մեջ մտնող շրջանների լիազորությունները և գործառույթները: Արդյունքում նախկին Ուիլթշիր կոմսությունը դարձավ ունիտար միավոր, իսկ նրա մեջ մտնող չորս շրջանները վերացվեցին:

  1. Ուիլթշիր
  2. Սուինդոն

ՔաղաքականությունԽմբագրել

Ուիլթշիր կոմսությունը չունի միասնական ինքնավար կառավարման մարմին: Իշխանությունը բաժանված է միմյանցից անկախ Ուիլթշիր և Սուինդոն ունիտար միավորների խորհուրդների միջև:

Ուիլթշիր ունիտար միավորի խորհուրդը կազմված է 98 շրջաններից ընտրված 98 պատգամավորներից: Վերջին ընտրությունների արդյունքում խորհրդի 61 տեղն զբաղեցնում են պահպանողականները[4]:

ՏեսարժանություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել