Սոլսբերին (անգլ.՝ Salisbury, New Sarum), քաղաք է Մեծ Բրիտանիայում, Անգլիայի Ուիլթշիր կոմսության հարավարևելքում։ Այն տեղակայված է Սոլսբերյան հարթավայրում՝ Էյվոն գետի ափին։ Սոլսբերի վարչական շրջանի կենտրոնն է։ Բնակչությունը 2011 թ. մարդահամարի տվյալների համաձայն՝ մոտ 40000 է։

Քաղաք
Սոլսբերի
Salisbury
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԵնթարկումՈւիլթշիր կոմսություն
ՇրջանՀարավարևմտյան Անգլիա
Մակերես11,3 կմ²
Պաշտոնական լեզուանգլերեն
Բնակչություն40302 մարդ ((2011 թ. մարդահամար))
Ժամային գոտիUTCUTC0, ամառը [[UTCԱրտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «utc»։Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «utc»։]]
Հեռախոսային կոդ01722
Փոստային դասիչSP1, SP2
Պաշտոնական կայքsalisburycitycouncil.gov.uk
Սոլսբերի (Անգլիա) (Միացյալ Թագավորություն)##
Սոլսբերի (Անգլիա) (Միացյալ Թագավորություն)

Պատմություն խմբագրել

Սոլսբերի քաղաքը հիմնադրվել է 1220 թվականին, սակայն նախկինում քաղաքի վայրում բնակավայր է եղել։ Օլդ Սերամ բլրի վրա նեոլիթյան շրջանի բնակավայրի հետքեր են հայտնաբերվել։ Բլուրը Երկաթե դարում ամրոց է եղել։ Հռոմեացիներն ամրոցը կոչել են “Sorviodunum”։ Քաղաքի տարածքում հաստատված սաքսոններն այն կոչել են "Searesbyrig"[1], իսկ նորմանները կառուցել են "Seresberi" ամրոցը[2]։

Սոլսբերիի առաջին տաճարը կառուցվել է արքեպիսկոպոս Օսմունդի կողմից 1075-1092 թվականներին։ Նույն վայրում ավելի մեծ շենք է կառուցվել 1120 թվականին։ Այդուհանդերձ, հոգևորականության և զինվորականության միջև վատ հարաբերությունների պատճառով որոշվել է տաճարի կառուցումը տեղափոխել այլ վայր։

1219 թվականին Օլդ Սերամի արքեպիսկոպոս Ռիչարդ Փուրը որոշել է նոր քաղաք ու տաճար կառուցել իր հողատարածքում՝ Էյվոն գետի ափին։ 1220 հիմնվել է Նյու Սերամ բնակավայրը, որն էլ հայտնի է Սոլսբերի անունով։

Նոր տաճարի շինարարությունը սկսել է Փուրը 1221 թվականին։ Շինարարության հիմնական մասն ավարտվել է 38 տարում։ Այն անգլիական վաղ ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է։

Աշխարհագրություն խմբագրել

 
Եղիսաբեթ թագուհու այգիները

Սոլսբերին տեղակայված է հովտային վայրում։ Երկրաբանական կառուցվածքում, ինչպես Ուիլթշիրի և Հեմփշիրի մեծ մասում, գերակշռում է կավճային շերտը։

Քաղաքի միջով հոսող գետերի հունը փոխվել է հանրային այգիները ոռոգելու նպատակով։ Այգիները, հատկապես Եղիսաբեթ թագուհու այգին, մեծ ժողովրդականություն են վայելում։

Սոլսբերին Սաութհեմփթոն նավահանգստից 30 կմ հեռավարության վրա է։

Բնակչություն խմբագրել

2011 թվականի մարդահամարի համաձայն՝ Սոլսբերիի բնակչությունը 40.302 մարդ է՝ չհաշված քաղաքի մի շարք արվարձանների բնակչությունը։

Բնակչության 95.73%-ը սպիտակ է (91%-ը՝ սպիտակ բրիտանացի), 2.48%-ը՝ ասիացի, 0.45%-ը՝ սև, 1.15%-ը՝ խառը[3]։ Քաղաքի բնակիչների 86.43%-ը ծնվել է Անգլիայում։

Սոլսբերիի բնակիչների 62.49%-ն իրեն համարում քրիստոնյա, 27.09%-ը կրոն չունի, իսկ 8.02%-ը հրաժարվել է նշել դավանանքը[4]։ Մուսուլմանների, բուդդիստների, հինդուիստների թիվը չի գերազանցում մեկական տոկոսը։

Բնակչության 95.89%-ի մայրենի լեզուն անգլերենն է, 1.2%-ինը՝ լեհերենը։

Տնտեսություն խմբագրել

 
Սոլսբերիի տոնավաճառը

1226 թվականին Հենրիխ 3-րդ արքան Սոլսբերիի եպիսկոպոսին իրավունք է տվել քաղաքում և դրա շրջակայքում տոնավաճառ անցկացնել[5]։ 1227 թվականից սկսած կանոնավոր կերպով տոնավաճառներ են անցկացվում։

15-րդ դարում շուկայում քարե խաչեր են տեղադրվել, որոնք ցույց էին տալիս, թե արհեստագործական ու գյուղատնտեսական ինչ ապրանքներ կարելի է գտնել տվյալ հատվածում։ Ներկայիս դրությամբ պահպանվել է միայն ընտանի թռչունների պատկերով խաչը։ Ներկայում էլ տոնավաճառն անց է կացվում հոկտեմբերի երրորդ երկուշաբթիից սկսած և տևում է 3 օր։

Քաղաքի տնտեսությանն ու առևտրին նպաստում է հանրահայտ Սթոունհենջ մեգալիթյան հուշարձանը, որը Սոլսբերիից 13 կմ հեռավորության վրա է։

Տեղի բնակչության հիմնական գործատուներն են Salisbury District Hospital-ը, Friends Life-ը։

Կլիմա խմբագրել

Սոլսբերիում, ինչպես Մեծ Բրիտանիայի մեծ մասում, գերիշխող է օվկիանոսային կլիման։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սոլսբերիում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 13,6 15,7 21,3 25,9 27,5 33,7 34,5 34,2 27,8 26,2 17,6 14,3 34,5
միջին առավելագույնը (°C) 6,9 7,3 9,8 12,4 16,1 18,9 21,7 21,4 18,2 14,1 10,0 7,8 13,8
միջին նվազագույնը (°C) 1,1 1,0 2,8 3,8 6,8 9,5 11,8 11,7 9,6 6,9 3,6 2,2 5,7
բացարձակ նվազագույնը (°C) −12,4 −9,6 −9,6 −4,7 −2,4 −0,1 4,4 3,6 −0,1 −3,4 −6,4 −11,3 −12,4
տեղումների քանակը (մմ) 76,4 52,9 59,0 48,2 52,1 55,1 40,5 57,1 64,5 70,9 73,2 85,9 735,6
Աղբյուր՝ Met Office[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Samuel, Lewis.'Lewis's Topographical dictionary of England: Volume Four'. S. Lewis, 1835, Indiana University
  2. wiltshire.gov.uk
  3. Neighbourhood Statistics. «British government census statistics for race and ethnicity». Neighbourhood.statistics.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  4. Neighbourhood Statistics. «British government census statistics for religion». Neighbourhood.statistics.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. «Wiltshire». Gazetteer OF MARKETS AND FAIRS IN ENGLAND AND WALES TO 1516. Centre for Metropolitan History.
  6. http://www.metoffice.gov.uk/climate/uk/averages/19712000/sites/boscombe_down.html

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլսբերի (Անգլիա)» հոդվածին։