Սերֆինգ (անգլերեն արտասանությունը՝ սըրֆինգ) (անգլ.՝ surfing), ջրի վրայով սահքն է հատուկ տախտակով՝ սերֆերով, որը սովորաբար պատրաստվում է թեթև, ամուր պլաստմասսայից և պատվում է խեժով ու ապակեթելքով։ Այս մարզաձևի մրցումներն անցկացվում են ծովափնյա վայրերում։

Սերֆինգ Կալիֆոռնիայում
Սերֆինգ Ավստրալիայում

Այս մարզաձևով զբաղվելու ամենանպաստավոր վայրերից են Ավստրալիայի և Կալիֆոռնիայի ծովափերը։

Սերֆինգում մարզիկի նպատակն է բռնել ծովային ալիքն ու բարձրանալ նրա վրա և վայր սահել ալիքի կատարից։ Այս մարզաձևում կարևոր է նաև, թե ինչպիսի ծովային ալիքների ժամանակ են տեղի ունենում մրցումները. ամենաբարդ և գրավիչ տեսք ունի խողովակաձև ոլորվող ծովային ալիքը, երբ սերֆինգորդն աշխատում է սահել-անցնել այդ խողովակի միջով։

Սերֆինգի մեկ այլ տարատեսակ վինդսերֆինգում մարզիկն օգտագործում է և՛ սերֆինգի, և՛ առագաստային սպորտի տարրերը։ Այս մարզաձևում, բացի մրցարշավներից, կազմակերպվում են նաև ազատ ոճի մրցումներ, որտեղ մարզիկները ջրի վրա ցուցադրում են բազմապիսի հնարքներ[1]։

Սերֆինգում ամենաբարձր թռիչքի ռեկորդը պատկանում է Գարեթ Մաքնամարային (23.8 մետր)[2]։

Պատմություն խմբագրել

Սերֆինգը ծագել է հնագույն ժամանակներում, Պոլինեզիայում։ Ավելի քան 200 տարի առաջ բրիտանացի ծովագնացներն առաջինն են տեսել, թե ինչպես են Խաղաղ օվկիանոսում գտնվող Հավայան կղզիների բնակիչներն զբաղվում սերֆինգով (հավ.՝ he'enalu)։ Նրանք մինչև հիմա տախտակները պատրաստում են ձեռքերով։ Առաջին սերֆերը եղել են շատ մեծ և կշռել են մոտ 70 կգ։

Եվրոպացիները առաջին անգամ այն տեսել են 1767 թվականին, Տահիտիում։ Դա տեղի է ունեցել Սեմուել Ուոլիսի ղեկավարած «Դելֆին» ֆրեգատի շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ։ Մեկ այլ վարկածով, առաջինը եղել է բուսաբան Ժոզեֆ Բենքսը (1796 թվականի ապրիլի 10-ին, Տահիտիում)[3]։

Մարկ Տվենը, ով 1866 թվականին այցելել է Հավայան կղզիներ, գրել է՝

  Մենք մի տեղ հանդիպեցինք մերկ տեղաբնիկների մի մեծ խմբի՝ երկու սեռերի և բոլոր տարիքների, որոնք ալեբախ ափին լողալով՝ ազգային զվարճանքով էին զբաղված[4]։  

Ջորջ Ֆիթը (անգլ. George Freeth, նոյեմբերի 8, 1883-ապրիլի 7, 1919) հաճախ անվանվում է «ժամանակակից սերֆինգի հայրը»։ Նա ինքը նույնպես այդ կարծիքին էր։

1975 թվականին, երբ սկսվեց անցկացվել սերֆինգի պրոֆեսիոնալ մրցումներ, Մարգո Օբերգը դարձավ առաջին կին պրոֆեսիոալ սերֆինգորդը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սերֆինգի մասին Դպրոցական Մեծ Հանրագիտարանում
  2. «Surfer rides World Record 78-foot wave». BBC News. 2012 թ․ մայիսի 12. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
  3. Fleming, F. (c. 2005). Off the Map: Tales of Endurance and Exploration, p. 154. Atlantic Monthly Press.
  4. Twain, Mark (2007). Roughing It. Lawrence, Kansas: Digireads.com Publishing. էջ 264. ISBN 9781420930283.(չաշխատող հղում)
  5. «Woman of the Year». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել