Գիտության պատմությունը տարբեր գիտությունների զարգացման կամ ժամանակակից գիտական աշխարհայացքի զարգացումն է։ Գիտությունը ժամանակի ընթացքում հետազոտում է գիտության պատմական զարգացումների պատկերը, երևույթները և փաստարկները, որոնք հաստատվում են գիտության կողմից, տարբեր գործընթացներ և խնդիրներ[1]։

Գիտության պատմություն
Թեմաներ
Մաթեմատիկա
Բնագիտություն
Աստղագիտություն
Կենսաբանություն
Բուսաբանություն
Աշխարհագրություն
Երկրաբանություն
Ֆիզիկա
Քիմիա
Էկոլոգիա
Հասարակական գիտություններ
Լեզվաբանություն
Հոգեբանություն
Սոցիոլոգիա
Փիլիսոփայություն
Տնտեսագիտություն
Տեխնոլոգիա
Հաշվողական տեխնիկա
Բժշկություն
Գյուղատնտեսություն
Նավարկություն
Պորտալ
Կատեգորիա:Գիտության պատմություն

Գիտությունը մասնավորապես իրենից ներկայացնում է փորձառարական, տեսական և գործնական գիտելիքներ Աշխարհի մասին, որոնք ստացվել են գիտական միության կողմից։ Քանի որ մի կողմից գիտությունը ներկայացնում է օբյեկտիվ գիտելիք, իսկ մյուս կողմից այդ գիտելիքի ստացման և օգտագործման գործընթացը մարդու կողմից, պատմագրությունը պետք է ոչ միայն ուշադրություն դարձնի մտքի պատմությանը, այլ նաև հասարուկության զարգացման պատմությանը։

Ժամանակակից գիտության պատմության ուսումնասիրությունը հիմնված է մի շարք օրիգինալ և վերահրատարակված տեքստերի վրա։ Սակայն «գիտություն» և «գիտնական» բառերը ծագել են XVIII—XX դարերում։ Դրանից առաջ բնագետներն անվանում էին իրենց զբաղմունքը «բնական փիլիսոփայություն»։

Թեև էմպիրիկ հետազոտությունները հայտնի են դեռ անտիկ ժամանակներից (օրինակ Արիստոտելի և Թեոփրաստեսի աշխատանքները), իսկ գիտական մեթոդը իր հիմքերով մշակվել է միջնադարում (օրինակ Ռոջեր Բեկոնի և Ալ-Բիրունիի ուսումնասիրությունները)։ Ժամանակակից գիտության սկիզբը համարվում է Ժամանակակից շրջանը, որը նաև անվանում են գիտական հեղափոխության շրջան XVI—XVII դարերում Արևմտյան Եվրոպայում տեղի ունեցածի պատճառով։

Գիտական մեթոդը համարվում է այքնան էական ժամանակակից գիտության համար, որ շատ գիտնականներ և փիլիսոփաներ գտնում են, որ գիտական հեղափոխությունից առաջ արված գիտական աշխատանքները համարվում էին «նախագիտական»։ Այդ պատճառով գիտության պատմաբանները տալիս են գիտությանը ավելի լայն սահմանում, քան ընդունված է մեր ժամանակներում, այդ սահմանման մեջ ներառվում է նաև Հին և Միջին դարերում կատարված հետազոտությունները կամ ուսումնասիրությունները[2]։

Գիտության առաջացման և զարգացման նախադրյալները խմբագրել

 
Արիստոտելի պատկերը, հեղինակ՝ Լիսիպոս, Լուվր

Գիտության զարգացումը հանդիսանում է մարդու մտավոր ունակությունները զարգացնելու և մարդկային քաղաքակրթության ձևավորման բաղկացուցիչ մասը։ Չի կարելի դիտարկել գիտության զարգացումը, առանց հետևյալ գործընթացների․

Գիտության առաջացման առաջին և ամենակարևոր պատճառը մարդու և բնության միջև սուբյեկտիվ և օբյեկտիվ կապի առաջացումն էր։ Դա կապված է առաջին հերթին մարդկության անցումը դեպի արտադրական տնտեսություն։ Հին քարի դարում մարդն առաջին անգամ պատրաստում է աշխատանքի համար նախատեսված գործիք, քարից և ոսկորից։ Այդ գործիքներից էին՝ կացինը, դանակը, նիզակը, աղեղը, նետը, նաև մարդը կարողացավ ստանալ կրակ և պատրաստել պարզագույն կացարաններ։ Միջին քարի դարում մարդը պատրաստում և օգտագործում է ցանցեր և նավակներ, զբաղվում է փայտի վերամշակմամբ և պատրաստում է մի քանի գործիքներ աշխատանքի համար։ Նոր քարի դարում մարդը զարգացնում է խեցեգործության արհեստը և գյուղատնտեսությունը, զբաղվում է խեզեգործությամբ, կավե սպասքի արտադրությամբ նաև մարդը սկսում է աշխատել մետաղների հետ։ Սկսում է օգտագործել կենդանիներին որպես քարշիչ ուժ, հայտնաբերում է անվավոր կառքեր։ Մ․թ․ա առաջին հազարամյակի սկզբին մարդու կողմից սկսվեցին օգտագործվել երկաթյա գործիքներ։

Գիտության ձևավորման երկրորդ պատճառը մարդու ճանաչողական գործունեության բարդացումն էր։ «Ճանաչողական» որոնողական գործուներությունը բնութագրիչ հատկություն է կենդանիների համար։ Սակայն առարկայական, պրակտիկ գործունեության բարդության պատճառով մարդու գործունեության ձևափոխումը բերում է մարդու հոգեկան և մորֆոլգիական փոփոխությունների։

Գիտության շրջանաբաժանումը խմբագրել

Գիտության պատմության գերակա խնդիրներից մեկը շրջանաբաշանման խնդիրն է[3][4]։ Սովորաբար առանձնացվում են գիտության հետևյալ ժամանակաշրջանները։

Հնարավոր է ժամանակաշրջանների այլ բաշխում․

  1. վաղ դասական (վաղ հնություն, բացարձակ ճշմարտության որոնում, դիտարկում և մտորում, անալոգիայի մեթոդը),
  2. դասական (XVI - XVII դարեր, փորձարկումների պլանավորում, հայտնվում է դետերմինիզմի սկզբունքը, գիտության կարևորությունը մեծանում է),
  3. ոչ դասական (XIX դարի վերջին, հզոր գիտական տեսությունների առաջացումը, օրինակ, հարաբերականության տեսությունը, համեմատական ճշմարտության որոնումը, պարզ է դետերմինիզմի սկզբունքը միշտ չէ, որ կիրառելի է, և փորձարարը ազդում է փորձի որոնման վրա)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Вернадский В. И. Очерки по истории современного научного мировоззрения: о научном мировоззрении // Труды по истории науки. — М.: Наука, 2002. — С. 47-49.
  2. Տես օրինակ․
    • Dampier Wetham W. C. Science // Encyclopædia Britannica.— 11th ed.— New York: Encyclopedia Britannica, Inc, 1911.
    • Clagett M. Greek Science in Antiquity.— New York: Collier Books, 1955.
    • Pingree D. Hellenophilia versus the History of Science // Isis, 1982.— 83, 559
    • Munday P. History of Science // New Dictionary of the History of Ideas.— Charles Scribner’s Sons, 2005.
  3. «Проблема периодизации истории науки: проблема различия классической, неклассической и постнеклассической науки». Философия 2008. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  4. Гурштейн А. А. «Наука и протонаука». Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիտության պատմություն» հոդվածին։