Ջոզեֆ Շումպետեր
Ջոզեֆ Ալոիս Շումպետեր - (գերմ.՝ Joseph Alois Schumpeter, փետրվարի 8, 1883[1][2][3][…], Տրժեստ, Յիհլավայի շրջան[4] - հունվարի 8, 1950[5][1][2][…], Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ավստրիացի տնտեսագետ, սոցիոլոգ, տնտեսագիտության տեսաբան: Նա համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ տնտեսագետներից մեկը։ Շումպետերը ծնվել է Մորավիա քաղաքում, որն այն ժամանակ Ավստրո֊Հունգարիայի կազմում էր (այժմ Չեխիայում)։ Ստացել է հիանալի կրթություն, ուսումնասիրել լատիներեն և հունարեն: 1901 թվականին ընդունվել է Վիեննայի համալսարանը և ավարտել այն 5 տարի հետո՝ իրավունքի դոկտորի աստիճանով: 1908 թվականին հրատարակել է իր առաջին տեսական աշխատանքը՝ «Տեսական քաղաքագիտության էությունը և բովանդակությունը» վերնագրով: 1912 թվականին լույս է տեսել նրա ամենահայտնի աշխատությունը՝ «Տնտեսական զարգացման տեսությունը» (ռուս.՝ «Теория экономического развития»): 1919 թվականին Շումպետերին առաջարկում են Ավստրիայի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնը: 1932 թվականից մինչև կյանքի վերջը նա դասավանդել է Հարվարդի համալսարանում: Այդ շրջանում են գրվել նրա հիմնական աշխատությունները՝ «Տնտեսական ցիկլեր» (1939), «Կապիտալիզմ, սոցիալիզմ, դեմոկրատիա» (1942): Կյանքի վերջում նա աշխատում էր «Տնտեսական վերլուծության պատմություն» (ֆր.՝ "Histoire de l'Analyse économique") աշխատության վրա, որը կիսատ է մնում:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118611682 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Шумпетер Йозеф // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Mathematics Genealogy Project — 1997.