Վեռներ Զոմբարտ
Վեռներ Ջոմբարտ (գերմ.՝ Werner Sombart, հունվարի 19, 1863[1][2][3][…], Էրմսլեբեն, Falkenstein/Harz, Harz District, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[4] - մայիսի 18, 1941[4][1][2][…], Բեռլին, Նացիստական Գերմանիա[4]), գերմանացի տնտեսագետ, սոցիոլոգ, պատմաբան։ Պրոֆեսոր Բրեսլավլում (1890) և Բեռլինում (1906)։
Վեռներ Զոմբարտ Werner Sombart | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 19, 1863[1][2][3][…] Էրմսլեբեն, Falkenstein/Harz, Harz District, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[4] |
Մահացել է | մայիսի 18, 1941[4][1][2][…] (78 տարեկան) Բեռլին, Նացիստական Գերմանիա[4] |
Գերեզման | Դալեմի անտառային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | տնտեսագետ, սոցիոլոգ և համալսարանի պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Հումբոլդտի համալսարան, Handelshochschule Berlin? և Վրոցլավի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն, Հասարակագիտություն և տմտեսության պատմություն |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Հումբոլդտի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Գիտական ղեկավար | Գուստավ ֆոն Շմոլլեր[6] և Ադոլֆ Վագներ |
Եղել է գիտական ղեկավար | Վասիլի Լեոնտև[7], Ուիլյամ Ջոն Ֆելլներ[8] և Walter Adolf Jöhr?[9] |
Հայտնի աշակերտներ | Ramón Carande? և Emmy Wagner?[10] |
Ազդվել է | Մաքս Վեբեր |
Werner Sombart Վիքիպահեստում |
Սկզբում կրել է մարքսիզմի ազդեցությունը, հետագայում հակադրվել պատմական մատերիալիզմին և Կ․ Մարքսի տնտեսական ուսմունքին։ Զոմբարտը հետազոտել է Արևմտյան Եվրոպայի տնտեսական պատմության, հատկապես կապիտալիզմի զարգացման, սոցիալիզմի և սոցիալական շարժման պրոբլեմները՝ սուբյեկտիվիստական հայեցակետ ցուցաբերելով։ Հակառակ դասակարգային պայքարի մարքսյան տեսության, հասարակության վերընթացի բովանդակությունը համարում էր ազգամիջյան կռիվները, իսկ սոցիալիստական հեղափոխությանը հակադրում կապիտալիզմի խաղաղ վերափոխման պատմափիլիսոփայությունը։ 1920 թվականներից սկսած նրա հայացքներն օգտագործեցին Գերմանիայի հետադեմ քաղաքական ուժևրը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Зомбарт Вернер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ LIBRIS — 2014.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 701)։ |