Ջասթին Բարթա

ամերիկացի դերասան

Ջասթին Բարթա (անգլ.՝ Justin Lee Bartha, հուլիսի 21, 1978(1978-07-21)[1][2], Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր։ Առավել հայտնի է Դագ Բիլինգսի «Տղաները Վեգասում» եռերգությունում և «Ազգի գանձերը» ֆիլմում Նիկոլաս Քեյջի հետ խաղացած դերերով։

Ջասթին Բարթա
Ծնվել էհուլիսի 21, 1978(1978-07-21)[1][2] (45 տարեկան)
ԾննդավայրՖորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց և West Bloomfield High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, մոնտաժող, ռեժիսոր և պրոդյուսեր
justinbartha.altervista.org

Կենսագրություն խմբագրել

Ջասթին Բարթան ծնվել է 1978 թվականի հուլիսի 21-ին Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում՝ (Ֆլորիդա նահանգ, ԱՄՆ) անշարժ գույքի գործակալ Սթիվեն Բարթայի և ուսուցիչ Բեթի Բարթայի հրեական ընտանիքում[3]։ Երբ Ջասթինը 8 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Արևմտյան Բլումֆիլդ քաղաք (Միչիգան նահանգ)։ 15 տարեկան հասակում Ջասթինը այն բանից հետո, երբ թենիս խաղալիս կոտրում է դաստակը, սկսում է դերասանական վարպետությամբ զբաղվել։ Նա դեր է խաղացել «Ամառային գիշերվա երազ» բեմադրությունում, որից հետո հիմնել է սեփական մանկական թատերական խումբը, որում ընդգրկված էին նրա դպրոցի շուրջ 15 աշակերտ։ Թատրոնում երեխաները պիեսներ էին բեմադրում և նրանց հետ ելույթ ունենում մանկական հիվանդանոցներում և տարրական դպրոցներում։ Դրանից հետո Ջասթինը Դետրոյթում սկսել է դերասանական վարպետության դասեր վերցնել Նյու Յորքի դասախոսներից։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1996 թվականին, Ջասթինը տեղափոխվել է Նյու Յորք և վարտել է Նյու Յորքի համալսարանը։

Կարիերա խմբագրել

Ֆիլմում իր կարիերան Ջասթին Բարթան սկսել է 1999 թվականին՝ որպես ասիստենտ «Վերլուծի՛ր սա» ֆիլմում։ Որպես դերասան՝ Ջասթինը առաջնաելույթ է ունեցել «Tag» կարճամետրաժ ֆիլմում։

2003 թվականին Բարթան իրեն փորձել է որպես կինոռեժիսոր։ Նա հանդես է եկել որպես 2003 թվականի մարտին «South by Southwest» կինոփառատոնում ցուցադրված «Առավելություններ և թերություններ» կարճամետրաժ կատակերգության սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Բացի այդ, Բարթան գրել է սցենարը և խաղացել է MTV հեռուստաալիքի «Դասթինի և Ջասթինի շոուն» նախագծում, որն իրենից ներկայացնում էր մարտահրավեր Թոդ Ֆիլիպսի ժամանցային երգիծական ծրագրին։ 2003 թվականին Ջասթինը մասնակցել է Մարտին Բրեստի «Ջիլի» ֆիլմի նկարահանումներին, որում նկարահանվել են նաև Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Լոպեսը։ Ջասթինը խաղացել է ազդեցիկ դաշնային մեղադրողի կրտսեր եղբոր դերը։

2004 թվականին Ջասթինը նկարահանվել է «Ազգի գանձերը» արկածային ֆիլմում Ռայլի Պուլի՝ համակարգչային հանճարի դերում։ Ֆիլին մասնակցել են նաև Նիկոլաս Քեյջը, Դիանա Կրյուգերը, Շոն Բինը, Ջոն Վոիթը և Հարվի Քեյթելը։

2005 թվականին Ջասթինը երկրորդական դեր է խաղացել Բարթ Ֆրեյնդլիխի «Վստահիր տղամարդուն» դրամայում, իսկ 2006 թվականին Մեթյու Մակքոնահիի և Սառա Ջեսիկա Փարկերի հետ նկարահանվել է «Սեր և այլ անախորժություններ» ռոմանտիկ կատակերգությունում։ Նույն 2006 թվականին Ջասթինը «Ուսուցիչ» սիթքոմում, որի պրեմիերան կայացել է 2006 թվականի մարտի 28-ին NBC հեռուստաալիքում, խաղացել է Ջեֆ Կեհիլի դերը։ Սակայն ցածր վարկանիշների պատճառով սերիալը եթերից հանվել է արդեն մայիսի 15-ին՝ վեց էպիզոդ թողարկումից հետո։

2007 թվականին Ջասթին Բարթան նկարահանվել է «Ազգի գանձերը» ֆիլմի սիքվելում՝ «Ազգի գանձերը։ Գաղտնիքների գիրքը» ֆիլմում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2007 թվականի դեկտեմբերին։

2007 թվականի նոյեմբերին Ջասթին Բարթան հաստատվել է Քևին Էշայի «Holy Rollers» տրագիկոմեդիական ֆիլմի նկարահանումներում։ Այդ ֆիլմում նրա կերպարը իր բարեկամին (Ջեսսի Այզենբերգ) ներքաշում է թմրադեղի առևտրի մեջ։ Ֆիլմի հիմքում ընկած են 1990-ական թվականներին տեղի ունեցած իրական դեպքեր, երբ թմրամիջոցը տեղափոխվել է ԱՄՆ-ի տարածք՝ հասիդականության հետևորդներին օգնելու համար։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2008 թվականի գարնանը Նյու Յորքում, իսկ թողարկումը պլանավորված էր 2008 թվականին։

2008 թվականին Ջասթինը սկսել է աշխատել նաև Բարթ Ֆրեյնդլիխ ֆիլմերից մեկում։ Այս անգամ նա խաղացել է գլխավոր դեր «Վերադարձը» ռոմանտիկ կատակերգությունում, որտեղ գլխավոր դերերից մեկը կատարել է Քեթրին Զետա-Ջոնսը։ Ըստ սյուժեի՝ Ջասթինի կերպարը սիրահարված էր կնոջ, որը տասնհինգ տարով մեծ էր իրենից (Զետա-Ջոնս) և ունի երկու երեխա։ 2009 թվականին վարձույթում հայտնվել է «Տղաները Վեգասում» ֆիլմը, որում Ջասթինը խաղացել է Դագայի դերը։

2012 թվականին խաղացել է «Նոր նորմ» սիթքոմի գլխավոր դերերից մեկը։

Անձնական կյանք խմբագրել

2008 թվականից 2011 թվականը հանդիպել դերասանուհի և բիզնեսվումն Էշլի Օլսենի հետ[4][5]։ 2014 թվականի հունվարի 4-ին ամուսնացել է իր ֆիտնեսի մարզիչ Լիա Սմիթի հոտ[6][7]։ 2014 թվականի ապրիլի 13-ին ծնվել է զույգի աղջիկը` Ասա Շարլոթը[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003 ֆ Ջիլի Gigli Բրայան
2004 ֆ Ազգի գանձերը National Treasure Ռայլի Փուլ
2005 ֆ Վստահիր տղամարդուն Trust the Man Ջասպեր Բերնարդ
2006 ֆ Սեր և այլ անախորժություններ Failure to Launch Էյս
2006 ս Ուսուցիչները Teachers
Ջեֆ Քեհիլ
2007 ֆ Ազգի գանձերը։ Գաղտնիքների գիրքը National Treasure: Book of Secrets Ռայլի Փուլ
2008 ֆ Նյու Յորք, ես քեզ սիրում եմ New York, I Love You Ջասթին
2009 ֆ Տղաները Վեգասում The Hangover Դագ Բիլինգս
2011 ֆ Տղաները 2։ Վեգասից մինչև Բանգկոկ The Hangover Part II Դագ Բիլինգս
2012-2013 ս Նոր նորմ The New Normal Դևիդ Սոյեր
2013 ֆ Տղաները։ Մաս 3 The Hangover Part III Դագ Բիլինգս
2013 ֆ «CBGB» ակումբ CBGB Սթիվ Բատորս
2017-2018 ս Լավ պայքար The Good Fight Քոլին Մորելո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. http://movieweb.com/ (May 21st, 2010). «EXCLUSIVE: Jesse Eisenberg and Justin Bartha Take Flight in 'Holy Rollers'». {{cite web}}: External link in |author= (օգնություն)
  4. http://www.people.com/ (03/09/2011). «Ashley Olsen and Justin Bartha Split». {{cite web}}: External link in |author= (օգնություն)
  5. http://www.lifeandstylemag.com/ (2011 թ․ մայիսի 23). «Justin Bartha confirms split with Ashley Olsen». {{cite web}}: External link in |author= (օգնություն)
  6. http://www.people.com/ (01/05/2014). «Justin Bartha Marries Lia Smith». {{cite web}}: External link in |author= (օգնություն)
  7. http://www.nydailynews.com/ (2014 թ․ ապրիլի 21). «Justin Bartha, wife Lia Smith welcome first child together: report». {{cite web}}: External link in |author= (օգնություն)
  8. Justin Bartha, Wife Lia Smith Welcome Baby Girl

Արտաքին հղումներ խմբագրել