Էշլի Օլսեն
Էշլի Ֆուլեր Օլսեն (անգլ.՝ Ashley Fuller Olsen, հունիսի 13, 1986[1], Շերման Օքս, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկուհի դերասանուհի, գործարար, պրոդյուսեր, հագուստի դիզայներ։
Էշլի Օլսեն | |
---|---|
Ծնվել է | 1986 թվական հունիսի 13 |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան և Քեմփբել Հոլի դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկուհի |
Այլ անուն(ներ) | Էշլի Ֆուլեր Օլսեն Ashley Fuller Olsen |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդելյոր, պրոդյուսեր |
Ակտիվ շրջան | 1987-այժմ |
Ընտրանի | «Անձնագիր Փարիզ», «Ամբողջական տուն», «Նյու Յորքի ակնթարթները» |
olsenboye.com | |
Կարիերա
խմբագրելԴերասանական կարիերա
խմբագրել- Տես նաև Մերի-Քեյթ և Էշլի Օլսեն
Էշլի Օլսենը իր կարիերան սկսել է ինը ամսական հասակում, երբ 1987 թվականին նրան և նրա քրոջը՝ Մերի-Քեյթին, քասթինգի ժամանակ ընտրում են Միշել Թանների դերի համար՝ «Ամբողջական տուն» («Full House») սերիալում։ Երու աղջիկներն էլ նկարահանումների ժամանակ զբաղված էին լինում հերթականությամբ, սակայն տիտրերում նշվում են որպես մեկ անձնավորություն՝ Մերլ Քեյթ Էշլի Օլսեն։ Հանդիսատեսին պահում են անորոշության մեջ՝ մինչև վերջին եթերաշրջանը, երբ քույրերին վերջապես նշում են առանձին-առանձին։
1993 թվականին քույրերի համար ստեղծվում է Dualstar (անգլ.՝ ) ընկերությունը, որը սկզբնապես զբաղվում էր գլխավոր դերերում քույրերի մասնակցությամբ բավականին հաջողակ ֆիլմերի արտադրությամբ։ Իսկ հետագայում սկսում է արտադրել ապրանքներ աղջիկների պատկերներով և սիմվոլիկայով՝ հագուստ, գրքեր, օծանիլիք, ամսագիր, ֆիլմեր և ցուցապաստառներ։ Սերիալի ավարտից հետո, 1995 թվականին, Էշլին շարունակում է նկարահանվել Մերի-Քեյթի հետ համատեղ, միասին նրանք թողարկում են մի շարք բավականին հաջող տեսա-ֆիլմեր և դառնում են հանրաճանաչ «դեռահասների» շուկայում 1990-ական թվականների վերջին - 2000-ական թվականների սկզբին։ Նաև 2000-2005 թվականներին Mattel ընկերության կողմից թողարկվում են նրանց պատկերներով տիկնիկներ[3]։
2004 թվականին Էշլին քրոջ հետ նկարահանվում է իրենց վերջին համատեղ ֆիլմում՝ «Նյու Յորքի ակնթարթները» («New York Minute»)։
Ֆիլմագրություն
խմբագրել- Տես Մերի-Քեյթ և Էշլի Օլսեն հոդվածի Ֆիլմագրություն բաժինը։
Ընկերության ղեկավարումը
խմբագրել2004 թվականին Էշլի Օլսենը մտնում է «Dualstar Entertainment Group» ընկերության տնօրենների խորհրդի կազմի մեջ, որը ստեղծվել էր «Ամբողջական տուն» սերիայում քույրերի հաջողությունից հետո։ Նրանց բրենդը այժմ վաճառվում է ԱՄՆ-ի ավելի քան 3000 խանութներում և մոտ 5300 խանութներում ամբողջ աշխարհով մեկ։ 2002 թվականից քույրերը մտնում են Forbes-ի «100 հանրաճանաչներ» ցուցակի մեջ, իսկ 2007 թվականին հայտնվում են 11-րդ հորիզոնականում զվարճությունների ինդուստրիայում ամենահարուսի կանանց ցանկում՝ $100 միլիոն ընդհանուր գնահատված արժեքով[4]։
Դիզայներական կարիերա
խմբագրել- Տես նաև Մերի Քեյթ և Էշլի Օլսեն հոդվածի Ոճ և նորաձևություն բաժինը
Էշլի Օլսենը, քրոջ հետ միասին, 2008 թվականին հրատարակում են «Ազդեցություն» գիրքը, որտեղ նրանք հարցազրույցներ են տեղավորում ահռելի քանակի հանրահայտ և ազդեցիկ մարդկանց և ստեղծագործ անձնավորությունների հետ, ինչպիսին են Կարլ Լագերֆելդը, Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը, Թերրի Ռիչարդսոնը և շատ ուրիշներ[5][6]։
Հանրային կերպար
խմբագրելԷշլի Օլսենը, իր քույր Մերի-Քեյթի հետ միասին, մշտապես քննադատության են ենթարկվում PETA-ի (Մարդիկ կենդանիների նկատմամբ բարոյական վերաբերմունքի համար) կողմից[7], կազմակերպություն, որը պայքար է տանում կենդանիների իրավունքների համար, որը մտահոգված է նրանով, որ Օլսենները իրենց նորաձևություններում մասսայականացնում են մորթիների կրումը։ Նաև ստեղծվում է Meet the Trollsen Twins կայքը, որում կոչ է արվում քույրերին հրաժարվելու իրենց դիզայներական նախագծերում մորթիների կրումն և օգտագործումը։
2006 թվականին Էշլի Օլսենը «National Enquirer» ամսագրի դեմ դատական հայց է ներկայացնում դատարան 40 միլիոն դոլլար ընդհանուր գումարով՝ իր կիսափակ աչքերով անհաջող լուսանկարի համար՝ «Էշլի Օլսենը խառնված է թմրանյութի սկանդալում» (անգլ.՝ «Ashley Olsen Caught In Drug Scandal») վերնագրով[8]։ Հայցում ասվում է, որ լուսանկարը օգտագործվում է Էշլիի նեգատիվ, աղավաղված կերպար ստեղծելու համար։ Էշլին կտրականարպես հերքում է այդ մեղադրանքները և հաստատում, որ նա երբեք չի օգտագործել և տարածել անօրինական թմրանյութեր։
Անձնական կյանք
խմբագրելՍովորել է Campbell Hall Episcopal Day School դպրոցում, Հոլիվուդում[9]։ 2004 թվականին Էշլին և Մերի-Քեյթը ընդունվում են Նյու Յորքի համալսարան և չնայած, որ քույրը լքում է համալսարանը արդեն 2005 թվականին, Էշլին հեռանում է համալսարանից 2007 թվականին՝ այդպես էլ չավատելով այն։
2004 թվականի մայիսին բաժանվում է Կոլումբիայի համալսարանի քվոտերբեկ Մեթ Կապլանից (անգլ.՝ Matt Kaplan), որի հետ հարաբերությունը տևել են երեք տարի[10]։ 2005 թվականին ունեցել է ոչ երկարատև հարաբերություններ դերասան Ջարեդ Լետոյի[11][12] հետ և ակումբի 30-ամյա տեր Սքոթ Սարտանոյի (անգլ.՝ Scott Sartiano)[13]։ Իսկ 2007 թվականին հանդիպել է հանրահայտ հեծանվորդ Լենս Արմսթրոնգի հետ[14]։
2008 թվականից հանդիպել է դերասան Ջասթին Բարտայի հետ[15][16]։ Լուրեր էին շրջանառվում, որ զույգը, հավանաբար, շուտով կամուսնանա[17]։ Սակայն 2011 թվականի մարտին զույգը բաժանվում է, երկու տարվա հարաբերություններից հետո[18]։
2015 թվականի մայիսի 8-ին հայտնի է դառնում, որ Էշլին հիվանդ է Լայմի հիվանդությամբ[19][20]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #131573101 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Shakira fashion dolls - Olsen Twins dolls - Mattel - Toy Fair 2003
- ↑ Goldman, Lea and Kiri Blakeley. «In Pictures: The Richest 20 Women In Entertainment». forbes.com. 17 January 2007.
- ↑ Spletnik - Сестры Олсен выпустили книгу о моде
- ↑ Презентация книги сестер Олсен «Влияние» («Influence»). " Картинки, Знаменитости, события, fashionpeople, сайт для стильных людей, знаменитости, мода и стиль(չաշխատող հղում)
- ↑ «PETA Sends Olsens a Birthday Gift». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. The New York Observer
- ↑ Amter, Charlie and Sarah Hall. Ashley Olsen’s Tab Turn. February 16, 2005.
- ↑ Ashley Olsen
- ↑ Ashley Olsen Breaks Up with Boyfriend - Page 631275 - Ashley Olsen : People.com
- ↑ «Jared Leto Has Dumped Ashley Olsen - Socialite Life». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Jared Leto Ashley Olsen Dating Reports: Ashley Olsen Dating Jared Leto». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Ashley Olsen, Lance Armstrong romance gets serious… | Stuff.co.nz
- ↑ Lance Armstrong & Ashley Olsen’s Latest N.Y. Hookup - Page 20356137 - Couples, Ashley Olsen, Lance Armstrong : People.com
- ↑ Ashley Olsen and Justin Bartha Still Going Strong - Ashley Olsen
- ↑ Spletnik - Парочки: Эшли Олсен и Джастин Барта на премьере нового фильма
- ↑ Spletnik - Сестры Олсен: Эшли под венец, а Мэри-Кейт в фотостудию
- ↑ Эшли Олсен и Джастин Барта расстались
- ↑ Инсайдеры: Эшли Олсен страдает от болезни Лайма
- ↑ Ashley Olsen has been ‘living with incurable Lyme disease for several years’ says friend
Աղբյուրներ
խմբագրել- Էշլի Օլսենը (անգլ.) Internet Movie Database կայքում
- Մերի-Քեյթ և Էշլի Օլսենների Արխիվացված 2008-09-24 Wayback Machine պաշտոնական կայք
- Էշլի Օլսենը PEOPLE.com կայքում
- Dualstar Entertainment Group Corporate Website Արխիվացված 2002-06-30 Wayback Machine
- Elizabeth and James Արխիվացված 2015-10-22 Wayback Machine նորաձև հոսք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էշլի Օլսեն» հոդվածին։ |