Սեր և այլ անախորժություններ

«Սեր և այլ անախորժություններ» (անգլ.՝ Failure to Launch), 2006 թվականի ամերիկյան ռոմանտիկ կատակերգություն, որի գլխավոր դերերում նկարահանվել են Սառան ու Մեթյու Մակքոնահին։

Սեր և այլ անախորժություններ
անգլ.՝ Failure to Launch
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվականմարտի 10, 2006[1] և մարտի 16, 2006[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹոմ Դեյ[3][4]
ՊրոդյուսերՍքոթ Ռուդին
Սցենարի հեղինակԹոմ Ասլ[5]
ԴերակատարներՄեթյու Մակքոնահի[4][6][7], Սառա Ջեսիկա Փարկեր[4][6][7], Զոուի Դեշանել[4][7], Քեթի Բեյթս[6][7], Ջասթին Բարթա[7], Բրեդլի Քուփեր[7], Թերի Բրեդշոու[6][7], Քեթրին Վիննիկ[7], Ռոբ Քորդրի[7], Օբրի Դոլլար[7], Փաթոն Օսվալտ[7], Թայլեր Ջեյմս Ուիլյամս, Սթիվեն Տոբոլովսկի[5], Մաջեյնա Տովա[5] և Լարրի Գեմել կրտսեր[5]
ՕպերատորԿլաուդիո Միրանդա
ԵրաժշտությունՌոլֆ Քենթ
ՄոնտաժՍթիվեն Ռոզենբլում
Պատմվածքի վայրԲալթիմոր
Նկարահանման վայրԴելավեր
ԿինոընկերությունParamount Pictures[4]
Տևողություն97 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Չնայած երեսուն տարին լրացած լինելուն՝ Թրիպը ոչ մի կերպ չի կարողանում հեռանալ հայրական տնից, որպեսզի ստեղծի իր ընտանիքը։ Դրան անընդհատ խոչընդոտում են հիմնավոր (իր կարծիքով) պատճառներ։ Այդ ժամանակ Թրիպի ծնողներն իրենք են ձեռնամուխ լինում նրա կյանքը կարգավորելուն։ Նրանք վարձում են գեղեցիկ ու տաղանդավոր մի աղջկա՝ հույս ունենալով, որ իրենց որդին, սիրահարվելով նրան, վերջապես կհեռանա հայրական տնից։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Մեթյու Մակքոնահի Թրիպ Թրիպ
Սառա Ջեսիկա Փարկեր Պոլա Պոլա
Զոուի Դեշանել Քիտ Քիտ
Ջասթին Բարտա Էյս Էյս
Քեթի Բեյտս Սյու Սյու
Ռոբ Քորդրի զենք վաճառող
Թերրի Բրեդշոու Էլ Էլ
Բրեդլի Կուպեր Դեմո Դեմո
Քեթրին Ուիննիկ Մելիսա Մելիսա

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Սկզբում նախատեսվել է, որ Էլի դերը կատարելու է Ռոբերտ Դյուվալը, սակայն արդյունքում այն կատարել է Թերրի Բրեդշոուն։
  • Բրուք Շիլդսը, Թորի Սփելլինգն ու Ռիզ Ուիզերսփունը եղել են կնոջ գլխավոր դերի հիմնական թեկնածուները։
  • «Սեր և այլ անախորժություններ» ֆիլմի համար Սառա Ջեսիկա Փարկերն ստացել է 1 մլն դոլար հոնորար։
  • Գլխավոր դերակատարներ Սառա Ջեսիկա Փարկերն ու Մեթյու Մակքոնահին նախկինում միասին աշխատել էին «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալում։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմն արժանացել է քննադատների բացասական արձագանքներին՝ Rotten Tomatoes կայքում հավաքելով 24 % վարկանիշ 143 գրախոսականների հիման վրա[8]։ ԿԻնոքննադատ Ռիչարդ Ռուփերը նշել է, որ ֆիլմը «բոլորովին անհավատալի» է։ Բացասական կարծիք հայտնած այլ քննադատներ նշել են, որ Զոուի Դեշանելի կատարումը եղել է ֆիլմի գագաթնակետը[9][10][11]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://www.imdb.com/title/tt0427229/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://stopklatka.pl/film/milosc-na-zamowienie
  5. 5,0 5,1 5,2 5,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://www.metacritic.com/movie/failure-to-launch
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 http://www.imdb.com/title/tt0427229/fullcredits
  8. Սեր և այլ անախորժություններ(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
  9. Zacharek, Stephanie (2006 թ․ մարտի 10). «Failure to Launch». Salon.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
  10. Rabin, Nathan. «Failure To Launch | Film | Review». The A.V. Club. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.
  11. «Current Movie Reviews, Independent Movies». Film Threat. 2006 թ․ ապրիլի 16. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել