Թալինի ջրանցք
Թալինի ջրանցք, ջրանցք Հայաստանի Արագածոտնի և Արմավիրի մարզերում։ Սկիզբ է առնում Ախուրյանի ձախ ափից։ Սնվում է Ախուրյան ջրամբարի ամբարտակված ջրերից[1][2]։
Թալինի ջրանցք | |
---|---|
Տեսակ | ջրանցք |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Արագածոտնի մարզ և Արմավիրի մարզ |
Գետաբերան | Ախուրյանի ջրամբար |
Հոսող հոսքեր | Ախուրյանի ջրամբար |
Միացնում է | Ախուրյան |
Երկարություն | 91 կմ |
Առաջին հերթը շահագործման է հանձնվել 1957 թ.-ին, երկրորդը՝ 1974 թ.-ին, երրորդը՝ 1986 թ.-ին։ Մայր ջրանցքի երկարությունը 91 կմ է, բաժանարար ցանցինը՝ 118 կմ։ Մայր ջրանցքը բաժանվում է աջ և ձախ ճյուղերի։ Ջրթողունակությունը 30 մ3/վ է։ Ոռոգում է Արագածոտնի և Արմավիրի մարզերի մոտ 24 հազար հեկտար հողատարածք։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 45 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 395 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 126)։ |