Տիղմ, դիագենեզով չվերափոխված նրբահատիկ փափուկ նստվածք ջրավազանների հատակին։ Պարունակում է 30—50% 0,01 միլիմետրից փոքր տրամաչափով մասնիկներ։ Ծովերի և ցամաքային ջրավազանների (լճերի, գետերի, լճակների) հատակին տարածված են տիղմեր, որոնք կազմված են ապարների քայքայման նրբահատիկ արգասիքներից և ծովային օրգանիզմների մանր խեցիներից կամ կմախքային մնացորդներից։ Առանձնացվում են տիղմեր, որոնք հարուստ են հրաբխային մոխրով։ Մի շարք տիղմեր (լճային, լճակային, բուստալճակային) օգտագործում են որպես պարարտանյութ և գյուղատնտեսական կենդանիների հանքայնացված կեր, ինչպես նաև բժշկության մեջ՝ ցեխաբուժության համար։

Տիղմ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիղմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 8