Սիրելի գյումրեցիներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի՝ Գյումրու օրվա առթիվ։ Գյումրին այն եզակի քաղաքներից է, որ կարողանում է և՛ կոփել և՛ ուժ տալ, նա կարողանում է վշտի միջից ծիծաղել և ծիծաղով դաս տալ, սովորեցնում է սիրել և ներել, սպասել և հավատալ։ Կյանքի ու փորձության խաչմերուկում Գյումրուն և գյումրեցուն բաժին հասավ կյանքը՝ լի գոյապայքարով և մարտահրավերներով, սակայն այդ ամենը գյումրեցուն միայն դարձրեց ավելի կուռ ու տոկուն։ Գյումրեցին, նրա խոսքը, հումորը, ավանդույթներն ու պատմությունն այսօր դարձել են Գյումրու այցեքարտը։ Եվ մենք պետք է անենք հնարավորինը, որ մեր քաղաքն օր օրի դառնա ավելի գրավիչ ու գերող։ Մեր հին, բայց տակավին երիտասարդ Գյումրի, թող ճակատագրի բոլոր խաչմերուկներում միշտ ընտրես արարելու և ապրելու ուղին, թող անցյալի վիշտն ու ցավը ամոքվեն դրական փոփոխությունների նոր ծիլերով։ Մեր սեր Գյումրի, քանի դու կաս, քեզ սիրողի պակաս չի լինի։ Շնորհավոր տոնդ Գյումրի քաղաք, Շնորհավոր տոնդ գյումրեցի

.

  • Մեկդարյա պատմություն ունեցող թեմին շնորհավորելու և թեմակալ առաջնորդին երախտիքի խոսքն ուղղելու համար Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը, մարզպետի խորհրդականն ու օգնականը այցելել են Շիրակի թեմ.
  • Սեպտեմբերի 3-ին Հայաստանի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ հանդիպեց Սինոհիդրո Սևծովյան տարածաշրջանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Սինոհիդրո Հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Լիու Մինգջիանիի և մասնաճյուղի պատասխանատուների հետ.
  • 2019 թվականի նոյեմբերից ամերիկյան MIUSA կազմակերպության հետ համատեղ «Ագաթ» ՀԿ-ն իրականացնում է «Դեպի անկախ կյանք՝ Հայաստանում ներառական համայնքների ստեղծման համար հնարավորությունների և գործընկերությունների խթանում» ծրագիրը, որը ֆինանսավորում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից։ Ծրագրի շրջանակներում Գյումրիում 2020 թվականին հիմնվելու է «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոն.