Տիգրան Պետրոսյան (քաղաքական գործիչ)

Տիգրան Գուրգենի Պետրոսյան (մարտի 11, 1979 թվական, Լենինական, ԽՍՀՄ), ՀՀ Շիրակի մարզպետ[1][2]։

Տիգրան Պետրոսյան
Դրոշ
Դրոշ
Շիրակի մարզպետ
 2019 թվականի փետրվարի 6-ից
 2019 փետրվարի 6
 

Կենսագրություն խմբագրել

Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1979 թվականի մարտի 11-ին Լենինական քաղաքում։

Կրթություն խմբագրել

1996 թվականին ավարտել է Գյումրու՝ Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը։

1996-2004 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Կենսաբժշկական սարքեր, սարքավորումներ և համակարգեր» բաժինը։

2005 թվականին պաշտպանել է գիտական թեզը։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է։

2016-2017 թվականներին մասնակցել է Կարիտաս Եվրոպա Ակադեմիայի (Բրյուսել) «Շահերի պաշտպանությունը և լոբբինգը տեղական, ազգային և ԵՄ մակարդակներում» ուսումնական դասընթացին[3]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1998-2000 թվականներին աշխատել է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում՝ որպես համակարգչային կուրսերի դասընթացավար։

2003-2013 թվականներին աշխատել է Շանթ ՀՌԸ-ում՝ որպես «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի խմբագիր (2005-2008 թվականների դադարով)։

2002-2017 թվականներին դասախոսել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։

2013-2016 թվականներին աշխատել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունում՝ որպես «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կառուցապատման ծրագրի համակարգող։

2014 թվականից «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության շահերի պաշտպանության և լոբբինգի պատասխանատուն է։

2018 թվականից դասախոսում է Շիրակի պետական համալսարանում։

2019 թվականի փետրվարի 6-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ[4][5]։

Հասարակական և հանրային գործունեություն խմբագրել

1998 թվականից «Արամազդ» ինտելեկտուալ ակումբի անդամ է։

2002-2005 թվականներին եղել է «ՀԱՊՀ ինտելեկտուալ ակումբ»-ի հիմնադիր նախագահը։

2005 թվականից ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի պատվավոր անդամ է։

2006-2013 թվականներին մի շարք տեղական հասարակական կազմակերպություններում իրականացրել է տարբեր ծրագրային գործառույթներ։

2012-2014 թվականներին աշխատել է որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման» ՊՈԱԿ-ի առցանց դրամաշնորհների համակարգի փորձագետ։

2012 թվականից «Կայտբորդինգի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է։

2014-2015 թվականներին Գյումրիում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ցանցի համակարգողն է եղել։

2015-2016 թվականներին եղել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի խորհրդի անդամ։

2016 թվականից «Տարեցների պաշտպանության ցանց»-ի խորհրդի անդամ է։

2016 թվականից «Երեխաների պաշտպանության ցանց» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է։

2016 թվականից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ է։

2016 թվականից «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է[6]։

Անձնական տվյալներ խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տիգրան Պետրոսյանը Շիրակի նոր մարզպետ է նշանակվել
  2. Տիգրան Պետրոսյան
  3. Ո՞վ է Շիրակի նոր մարզպետը
  4. «Շիրակի նոր մարզպետի կենսագրությունը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  5. Տիգրան Պետրոսյանը` Շիրակի մարզպետ
  6. Տիգրան Պետրոսյանը՝ Շիրակի մարզպետ

Արտաքին հղումներ խմբագրել