Վանակատ
Վանակատ (օբսիդիան, հրաբխային ապակի), միասեռ ապակենման հրաբխային թթվային ապար՝ սովորաբար մուգ երանգներով (սև, կարմրասև, դարչնագույն, ծխագույն, գորշ) և խեցային ջարդվածքով։ Կարծրությունը 5 է, խտությունը՝ 2500-2600 կգ/մ³։ Հեշտ հղկվող Է, բյուրեղային համակարգը՝ իզոտրոպային։
Վանակատ | |
---|---|
Գույն | սև, շագանակագույն և կարմիր |
Մոոսի կարծրություն | 5,5 ± 0,5 |
Ենթակատեգորիա | հրաբխային ապար և volcanic glass?[1] |
Հայաստանում
խմբագրելՀայաստանում վանակատի կուտակումներ կան Արտենիի, Հատիսի, Գութանասարի, Գեղասարի, Սպիտակասարի լանջերին և մերձգագաթնային մասերում։ Ամենախոշորը և ուսումնասիրվածը Արագածի (Արտենի) հանքավայրն է։ Մեկ այլ խոշոր՝ Ջրաբերի հանքավայրը գտնվում է Հատիսի լանջին։ Վանակատին բնորոշ Է ջերմափքությունը։ Օգտագործվում է հղկիչ, կտրիչ գործիքների արտադրության մեջ։ Վանակատի գեղազարդիչ տարատեսակներից պատրաստում են կենցաղային առարկաներ (սկահակներ, գրապիտույքներ, մոխրամաններ, զարդեր և այլն)։ Հատուկ վառարաններում որոշակի ճնշման և բարձր ջերմաստիճանի (900-1200 °C) պայմաններում վանակատից ստանում են պեռլիտ։
Մ․թ․ա․ II-I հազարամյակներում վանակատը Հայաստանից (Վանա լճի շրջակայքից, որտեղից էլ՝ անվանումը) տարվում Էր Պարսից ծոցի և Միջերկրածովյան երկրներ։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանակատ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |