Հրաբխային խարամ, հրաբխային ապարների փքված, անկանոն, ծակոտկեն բեկորներ։

Առաջացում

խմբագրել

Առաջանում են պայթյունային հրաբխային ժայթքման ժամանակ խառնարանից դուրս նետված բազալտ-անդեզիտային լավայի սառչելու ընթացքում՝ նրա մեջ եղած գազերի ընդարձակման և լավայից գազերի բուռն անջատումների ժամանակ։ Բեկորները տարբեր չափերի են, գույնը՝ սև, կարմրագորշ, կարմիր, մակերեսը՝ ոչ ողորկ։ Կուտակվելով հրաբխի խառնարանի շուրջ՝ առաջացնում են մինչև 450 մ բարձրություն և 3, 5 կմ տրամագծով խարամային կոներ, որոնցից էլ արդյունահանվում է հրաբխային խարամ։

Հայաստանում

խմբագրել

Հայաստանում խարամային կոները (մոտ 500) անթրոպոգենի հասակի են և տարածված են Գեղամա (Արմաղան, Մենակսար, Սևկատար և այլն), Արագած (Տիրինկատար, Կաքավաքար) լեռնազանգվածներում, Եղնախաղի (Երից լեռ), Վարդենիսի (Վարդենիս, Սանդուխտասար և այլն), Զանգեզուրի (Ծիծեռնաքար, Շերեփասար, Հովվասար և այլն) լեռնաշղթաներում և Երևանի մերձակայքում (Առինջ, Ավան)։ Հետախուզված պաշարները մոտ 300 միլիոն տ են։ Օգտագործվում է շինարարության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 613