Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում
Պորտալ:Հին Աշխարհ Ընտրյալ ցանկեր և պորտալներ Նախագիծ:Պորտալներ Նախագծի մասնակիցներ
Բարի գալուստ ՙՙՀին Աշխարհի՚՚ պորտալ

Պատկեր Ներածություն
Հին աշխարհը, մարդկության պատմության նախապատմական դարաշրջանից մինչև միջնադարի առաջին շրջանի ժամանակահատվածն է։

Հին աշխարհի երկրներից էին Եգիպտոսը` Աֆրիկայի հյուսիս-արևելքում` Նեղոս գետի հովտում, ասիական պետություններ Աքքադն ու Շումերը` Տիգրիս և Եփրատ գետերի միջև՝ Միջագետքում: Այնուհետև մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակում հենց այստեղ առաջացան Բաբելոնն ու Ասորեստանը: Հնագույնների շարքին են դասվում նաև Հնդկաստանում (Ինդոս և Գանգես գետերի հովիտներում) և Չինաստանում (Հուանհե գետի ափերին) կազմավորված պետությունները: Մեր թվարկությունից առաջ 1-ին հազարամյակում Եվրոպայում ամենամեծը Աթենք ու Սպարտա հունական պետություններն էին: Իսկ մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում հիմնադրվեց Հռոմ քաղաքը, որը դարձավ Հռոմեական պետության մայրաքաղաքը: Տաք կլիման, հողին խոնավություն և բերրիություն պարգևող գետերը, անտառները, անասունների համար արոտավայր հանդիսացող խոտավետ տափաստաններն ու կանաչախիտ մարգագետինները և, վերջապես, մետաղների (պղնձի ու երկաթի) հանքաշերտերը հնարավորություն տվեցին, որ այդ պետությունների տարածքում բնակվող մարդիկ նախնադարյան կենսաձևից զարգացման ավելի բարձր աստիճանի անցնեն ավելի վաղ, քան որևէ այլ վայրում: Նրանք առաջինը սովորեցին աշխատանքի գործիքներ ու զենք պատրաստել մետաղներից: Այստեղ հասարակությունը վաղ բաժանվեց դասակարգերի՝ ստրուկների, աղքատների ու հարուստների, ուստի և ձևավորվեցին պետություններ՝ իրենց օրենքներով, դատարաններով, բանակով, որոնք ամրապնդում էին ստրկատերերի իշխանությունը: (մանրամասն...)

Պատկեր Ընտրված հոդված
Հայասա կամ Հայասա-Ազզի, պետական կազմավորում Հայկական լեռնաշխարհի տարածքում, հիշատակվում է խեթական արձանագրություններում մ.թ.ա. 16-րդ դարից առ մ.թ.ա 13-րդ դար։ Գտնվել է Սև ծովի, Եփրատ գետի, Հայկական Տավրոս լեռների և Վանա լճի միջև։ Հայասայի կարևոր կենտրոններից էր Կումախան՝ հետագա Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Անի-Կամախը, որտեղ էր հայոց թագավորների դամբարանը։ Մ.թ.ա. 15-րդ դարի վերջին և մ.թ.ա. 14-րդ դարի սկզբին Հայասա թագավորությունը կարճ ժամանակահատվածում տարածաշրջանում զբաղեցնում է առաջնային դիրքեր։ Հայասան վերջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. 13-րդ դարի վերջին։

Ուսումնասիրողները (Ե. Ֆոռեր, Գ. Ղափանցյան, Պ. Կրեչմեր, Ն. Ադոնց և ուրիշներ) գտնում են, որ Հայասա անունը կազմված է «հայ» արմատից, «սա» խեթական վերջածանցից և նշանակում է հայերի երկիր, Հայաստան։

Տոհմատիրական կարգերի քայքայման շրջանում գտնվող բոլոր ցեղերի նման հայասցիները ևս եղել են խիստ մարտունակ։ Նրանց բանակը կազմված է եղել հետևակազորից ու հեծելազորից։ Նրանք պատրաստել և կռիվներում օգտագործել են նաև ռազմակառքեր։ Հայասան ռազմադաշտ էր դուրս բերում 700 մարտակառքից և 10 հազարանոց հետևազորից բաղկացած բանակ, որն այդ ժամանակաշրջանի համար նշանակալից ուժ էր։ (մանրամասն...)

Պատկեր Ընտրված պատկեր
Կոմմագենեի Նեմրութ լեռան վրա հին հայկական աստվածների արձաններ
Պատկեր Գիտե՞ք դուք արդյոք...
Պատկեր Կատեգորիաներ
Պատկեր Ընտրված անձ
Թութանհամոն III (արաբ․՝ توت عنخ آمون‎‎, բառացիորեն՝ Ամոնի կենդանի պատկերը), Հին Եգիպտոսի 18-րդ դինաստիայի (Նոր թագավորություն) փարավոն (մեր թվարկությունից առաջ մոտ 1332-1323 թվականներին։ Ամենհոթեպ 4-ի (էխնաթոն) և Նեֆերտիտիի դստեր ամուսինը և, հավանաբար, Էխնաթոնի կրտսեր եղբայրը։

Գահ է բարձրացել 9 տարեկանում, մահացել է 20 տարին չբոլորած։ Թութանհամոնի օրոք վերացվել են Էխնաթոնի կրոնական ռեֆորմները, վերականգնվել է Ամոնի պաշտամունքը։

Փարավոնի աթոռանիստն Ախեթաթոնից տեղափոխվել է Թեբե։ 1922 թվականին անգլիական հնագետ Հ. Կարտերը հայտնաբերել է Թութանհամոնի հարուստ դամբարանը։

Գահ է բարձրացել շուրջ 10 տարեկանում։ Նրանից հետո կառավարել են վեզիր էյեն և գեներալ Խորեմհեբը։

Մանուկ հասակում նրան անվանել են Թութանհաթոն՝ Աթոն աստծու պատվին, բայց հոր մահից և նրա կրոնի անկումից հետո վերցնում է Թութանհամոն անունը՝ Ամոն աստծու պատվին։ (մանրամասն...)

Պատկեր Կրոն
Զրադաշտականություն, (անգլ.՝ Zoroastrianism կամ Mazdayasna), (ավեստա. vahvī- daēnā- māzdayasna, թարգ.՝ «Իմաստության պաշտամունքի Բարի հավատք», պարս.. «بهدین»‎ - behdin, թարգ.՝ «Բարի հավատք»), աշխարհի ամենահին գործող կրոններից մեկը։ Միաստվածային կրոն է (այսինքն՝ արարիչը մեկն է), հիմնված է բարու և չարի հակադրության և վախճանաբանության վրա՝ կանխատեսելով չարի վերջնական ոչնչացումը։ Վերագրվելով իրանախոս մարգարեի՝ Զրադաշտի (կամ՝ Զարաթուշտրա) ուսմունքներին՝ այն մեծարում է իմաստության աստվածությունը՝ Ահուրա Մազդային համարելով գերագույն աստված։ Զրադաշտականության հիմնական հատկանիշները, ինչպիսին մեսիայականությունը, դատավճիռը մահից հետո, դրախտն ու դժոխքը և կամքի ազատությունը կարող են ազդեցություն թողած լինել այլ կրոնական համակարգերի վրա, ինչպիսիք են Երկրորդ տաճարի հուդայականությունը, գնոստիցիզմը, քրիստոնեությունը, իսլամը և բուդդայականությունը։

Հավանաբար արմատավորված լինելով մ.թ.ա. 2-րդ հազարամյակում՝ զրադաշտականությունը պատմության մեջ նշվում է մ․թ․ա․ 5-րդ դարից սկսած։ Միտրա աստծուն պաշտող մարերի և զրվնդականությունը պաշտող սասանյանների հետնորդերի հետ մեկտեղ, զրադաշտականությունը որպես Պարսկական կայսրության պետական կրոն ավելի քան հազարակյակ՝ մոտ մ․թ․ա․ 600-ից մ․թ․650 թվականներ։ 633–654 թվականներին արաբական արշավանքներից հետո 7-րդ դարից սկսած զրադաշտականությունը վերացվել է, և տարածում է գտել իսլամը։ Վերջին հաշվարկներով ներկայումս զրադաշտականների թիվը կազմում է մոտ 190,000։ Մեծամասնությունն ապրում է Հնդկաստանում և Իրանում, որտեղ նույնպես զրադաշտականների թիվը նվազում է։ Սակայն 2015 թվականին Իրաքյան Քուրդիստանում գրանցվել է ավելի քան 100,000 կրոնափոխություն։ Բացի զրադաշտական համայնքներից քրդերի շրջանում գործում է նաև հին յազդանիզմը։ (մանրամասն...)

Պատկեր Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք թարգմանել հայերեն այս հոդվածները Ռուսերեն և Անգլերեն Վիքիպեդիաներից: