Նեֆերտիտի (հին եգիպտերեն՝ «գեղեցկուհին եկավ», լրիվ անունը՝ Նեֆեր-Նեֆերու-Ատոն Նեֆերտիտի, հին եգիպտերեն Nfr-nfr.w-Jtn-Nfr.t-jty, «Ատոնի գեղեցկուհիներից ամենագեղեցիկը, գեղեցկուհին եկավ», մոտ մ. թ. ա. 1370, Թեբե - մոտ մ. թ. ա. 1330, Էլ–Ամառնա, Էլ Մինյա, Եգիպտոս), հին եգիպտական XVIII հարստության փարավոն Էխնաթոնի (կամ Ամենհոթեփ IV, մոտ մ.թ.ա. 1351—1334 թթ.) գլխավոր կինը (հին եգիպտերեն՝ հեմետ-ուրտ (hmt-wr.t)), որի կառավարման ժամանակաշրջանը նշանավորվել է արմատական կրոնական բարեփոխումներով։

Նեֆերտիտի
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 1370
ԾննդավայրԹեբե
Մահացել էմոտ մ. թ. ա. 1330
Մահվան վայրԷլ–Ամառնա, Էլ Մինյա, Եգիպտոս
ՔաղաքացիությունՀին Եգիպտոս
ԿրոնԵգիպտական դիցաբանություն
Մասնագիտությունիշխող թագուհի
ԱմուսինԷխնաթոն
Ծնողներհայր՝ Էյե (Եգիպտոսի փարավոն)
Զբաղեցրած պաշտոններթագուհի և Փարավոն
ԵրեխաներNeferneferuaten Tasherit?, Neferneferure?, Սետեպենրա, Meritaten?, Մակեթաթոն և Անհեսենամոն
 Nefertiti Վիքիպահեստում
X1
N35
N5
M17F35F35F35F35
 
F35M18X1
Z4
B1

Ծագում

խմբագրել

Նեֆերտիտիի ծագումը պարզ չէ։ Ըստ մի կարծիքի Ամենհոթեփ III-ի դուստրն էր և իր ամուսնու խորթ քույրը։ Մի շարք եգիպտաբաններ գտնում են, որ Նեֆերտիտին իր ամուսնու քեռու աղջիկն էր։ Մեկ այլ վարկածով Նեֆերտիտին ուներ օտար ծագում՝ Միտանի պետության թագավոր Թուշրատայի դուստրն էր։

Գործունեությունը

խմբագրել

Նեֆերտիտին մոլեռանդորեն աջակցել է ամուսնուն կրոնական բարեփոխման անցկացման և միաստվածության հաստատման գործում։ Նրա հետ երկրպագել է Աթոն աստծուն, որի խորհրդանիշն էր արևի սկավառակը։ Հետևելով ամուսնուն՝ թողել է Թեբե քաղաքը՝ տեղափոխվելով Ախեթաթոն նորակառույց մայրաքաղաքը (ներկայումս՝ Թել-էլ-Ամարն)։

Ամուսնու մահից հետո ապարդյուն փորձել է Աթոնի հավատի բերել նոր փարավոն Թութանհամոնին (որը հավաբար նրա խորթ եղբայրն էր)։

Կենսագրություն

խմբագրել

Ամուսնուց ունեցել է 6 դուստր։ Հռչակված էր իր գեղեցկությամբ և հաճախ պատկերվել է ամուսնու հետ՝ երեխաներով շրջապատված։
Նեֆերտիտին մահացել է մոտ մ.թ.ա. 1354 թ., նրա թաղման տեղը հայտնի չէ։

Կիսանդրին

խմբագրել
 
Նեֆերտիտին պատկերված է Եգիպտոսի Էլ-Մինյա քաղաքի զինանշանի վրա։

1912 թ. գերմանացի հնագետ Լյուդվիգ Բորխարդտը էլ-Ամարնայում հայտնաբերել է Նեֆերտիտիի ունիկալ կիսանդրին, որը դրանից հետո դարձել է հին եգիպտական մշակույթի գեղեցկության և նրբաճաշակության խորհրդանիշներից մեկը։
1913 թ. տարվել է Գերմանիա և մինչև հիմա պահվում է Բեռլինի եգիպտական թանգարանում։

1933 թվականից Եգիպտոսը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից պաշտոնապես պահանջում է վերադարձնել այնտեղ գտնվող Նեֆերտիտիի կիսանդրին։

Աստղագիտության մեջ

խմբագրել

Նեֆերտիտիի անունով կա միանգամից երկու աստերոիդ։ Այդ առումով նա մարդկության պատմության մեջ եզակի անձնավորություն է։ Այդ երկու աստերոիդներից մեկի անունը Նեֆերտիտիի անվան անգլերեն գրելաձևով է՝ (3199) Նեֆերտիտի, մյուսը՝ գերմաներեն (1068) Նոֆրետետե։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 268