Պոետների անկյուն
Պոետների անկյուն (անգլ.՝ Poets' Corner), Վեստմինստերյան աբբայության հարավային տրանսեպտի մաս, որտեղ ավանդաբար թաղվում են բանաստեղծներ, դրամատուրգներ և գրողներ[1]։ Վերջիններից մեկը եղել է 2009 թվականին Թագավորական բալետի (անգլ.՝ The Royal Ballet) հիմնադիրների հիշատակին նվիրված հատակադիր հուշաքարի, Էլիզաբեթ Գասկելլի հուշատախտակի տեղադրումը։ 2011 թվականին նախատեսվել է տեղադրել բրիտանացի բանաստեղծ Թեդ Հյուզին նվիրված հուշատախտակ[2], սակայն նրա աճյունը Պոետների անկյուն չի տեղափոխվելու[3]։
Պատմություն
խմբագրելՊոետների անկյունում առաջինը թաղվել է Ջեֆրի Չոսերը։ Դա տեղի է ունեցել 1400 թվականին ոչ այնքան նրա գրական փառքի, որքան Վեստմինստերյան պալատի շինարարության ժամանակ որպես աշխղեկ (անգլ.՝ Clerk of Works) հանդես գալու շնորհիվ։ Հուշարձանը տեղադրվել է 150 տարի անց՝ 1556 թվականին։ Սակայն Չոսերի թաղումից հետո անցել է գրեթե երկու հարյուր տարի, մինչև այդ վայրում թաղվել է մեկ այլ բանաստեղծ՝ Էդմունդ Սպենսերը, որը մահացել է 1599 թվականին և թաղվել Չոսերից մի քանի յարդ հեռավորության վրա։ Այդպես սկիզբ է առել ավանդույթ, և հարավային կցաշենքը դարձել է բանաստեղծների թաղման վայր[4]։ Ժամանակի ընթացքում Պոետների անկյունում սկսել են տեղադրել հուշատախտակներ, հուշաքարեր ու հուշարձաններ աբբայությունում չթաղված գրական գործիչների համար[5]։
Անձի մահվան ու Պոետների անկյունում նրա թաղման (հուշարձանի տեղադրման) միջև կարող է ընկած լինել երկար ժամանակահատված։ Օրինակ՝ Ջորջ Բայրոնը, որի պոեզիան ժողովրդականություն է վայելել արդեն իր կենդանության օրոք, բայց որը վարել է սկանդալային կենսակերպ, մահացել է 1824 թվականին, իսկ Պոետների անկյունում նրա հուշարձանը տեղադրվել է միայն 1961 թվականին։ Վիլյամ Շեքսպիրը թաղվել է Ստրատֆորդ ըփոն Էյվոնում 1616 թվականին, իսկ նրա հուշարձանը Պոետների անկյունում տեղադրվել է 1740 թվականին անգլիացի քանդակագործ Ուիլյամ Քենտի նախագծով։
Վերջին թաումը վերաբերում է 1989 թվականին, երբ այնտեղ թաղվել է բրիտանացի հայտնի դերասան Լորենս Օլիվիեն։ Դրանից հետո հայտարարվել է, որ գերեզմանատունը գերծանրաբեռնված է[6]։
Մինչ այժմ անհայտ է, թե ինչ չափանիշների հիման վրա է թույլատրվել այս կամ այն գրական գործչի թաղումը Պոետների անկյունում։ Օրինակ՝ աբբայությունում թաղվելու պատվին չեն արժանացել հայտնի ու կանոնիկ այնպիսի գրողներ, ինչպիսիք են Ջոնաթան Սվիֆթը, Էլիզաբեթ Բարեթ Բրաունինգը և Սամուել Թեյլոր Քոլրիջը[5]։
Հուշարձանների տեսակներ
խմբագրելՀուշարձանները կարող են լինել մի քանի տիպի։ Դրանցից մի քանիսը գետնին տեղադրված սալեր են, որոնց վրա փորագրված են նրանց անունները, մյուսները հուշարձաններ են, քանդակներ, կիսանդրիներ և հուշատախտակներ՝ տեղադրված պատերի ու որմնախորշերում։ Դրանցից մի քանիսը խմբավորված են, օրինակ՝ Բրոնտե քույրերինը (տեղադրվել են 1939 թվականին, բայց պատերազմի պատճառով բացվել են 1947 թվականին)։
Բեն Ջոնսոնի շիրմաքարի վրա փորագրված է «O Rare Ben Johnson» (sic)։ Գոյություն ունի կարծիք, որ դա կարող է նշանակել «Orare Ben Jonson» (բառացիորեն՝ Աղոթիր Բեն Ջոնսոնի համար), որը կնշանակեր, որ նա մահվան մահճում անցել է կաթոլիկության, բայց О տառի և «rare» բառի միջև տարածություն կա[7]։ Այն փաստը, որ նա թաղվել է ուղղահայաց գերեզմանում, վկայում է մահվան պահին նրա ունեցած համեստ հնարավորությունների մասին[8]։
Երբ հատակի ու պատերի վրա ազատ տեղերը վերջացել են, որոշվել է տեղադրել վիտրաժային պատուհան՝ ի հիշատակ ճարտարապետության պատմաբան Էդվարդ Հաբարդի (անգլ.՝ Edward Hubbard), հենց այնտեղ էլ տեղադրվել են նոր հուշատախտակներ։
Թաղումներ
խմբագրելՆկար | Անուն | Ծնվել է | Մահացել է | Տարիք | Նշումներ | Զբաղմունք |
---|---|---|---|---|---|---|
Ռոբերտ Ադամ | 1728 | 1792 | 63 | Ճարտարապետ | ||
Իսահակ Բարրոու | 1630 | 1677 | 46 | Մաթեմատիկոս | ||
Ֆրենսիս Բոմոնթ | 1584 | 1616 | 31-32 | Գերեզմանը չի պահպանվել։ Անունը փորագրված է Քոուլիի շիրմաքարի վրա։ | Դրամատուրգ | |
Ջոն Բոմոնտ (John Beaumont) |
1583 | 1627 | 43-44 | Բանաստեղծ | ||
Ուիլյամ Բենսոն (William Benson) |
անհայտ | 1549 | անհայտ | Վեստմինստերյան աբբայության վանահայր | ||
Մերի Էլինոր Բոուզ (Mary Eleanor Bowes) |
1749 | 1800 | 51 | Որոշ աղբյուրներում նշվում է, որ նա թաղվել է արքունական զգեստով և թագավորական ունկնդրության համար նախատեսված բոլոր աքսեսուարներով, ըստ այլ տեղեկության՝ իր հարսանեկան զգեստով[9]։ | Բանաստեղծ և դրամատուրգ | |
Ռոբերտ Բրաունինգ | 1812 | 1889 | 77 | Բրաունինգի գերեզմանը գտնվում է Ալֆրեդ Թեննիսոնի շիրմի կողքին։ | Բանաստեղծ և դրամատուրգ | |
Ռիչարդ Բասբի (Richard Busby) |
1606 | 1695 | 88-89 | Գիտնական և ուսուցիչ | ||
Ուիլյամ Քեմդեն | 1551 | 1623 | 72 | Պատմաբան և հնահավաք | ||
Թոմաս Քեմփբել (Thomas Campbell) |
1777 | 1844 | 66 | Թաղվել է 1844 թվականի հուլիսի-ին։ | Շոտլանդացի բանաստեղծ | |
Հենրի Ֆրենսիս Քերի | 1772 | 1844 | 72 | Թաղվել է 1844 թվականի օգոստոսի 14-ին։ | Գրող և թարգմանիչ | |
Իսահակ դե Կազոբոն | 1559 | 1614 | 55 | Գիտնական | ||
Ուիլյամ Չեմբերս | 1723 | 1796 | 75 | Ճարտարապետ | ||
Ջեֆրի Չոսեր | c. 1343 | 1400 | 56-57 | Գերեզմանը նշած չէ։ Անունը փորագրված է Քոուլիի շիրմաքարի վրա։ | Գրող, բանաստեղծ | |
Աբրահամ Քոուլի | 1618 | 1667 | 48-49 | Բանաստեղծ | ||
Ռիչարդ Քամբերլենդ | 1732 | 1811 | 79 | Դրամատուրգ | ||
Ուիլյամ Դավենանտ | 1606 | 1668 | 62 | Բանաստեղծ և դրամատուրգ | ||
Ջոն Դենհամ (John Denham) |
1614 or 1615 | 1669 | 63-65 | Գերեզմանը նշված չէ։ Անունը փորագրված է Քոուլիի շիրմաքարի վրա։ | Բանաստեղծ | |
Չարլզ Դիքենս | 1812 | 1870 | 58 | Չարլզ Դիքենսի կտակի համաձայն՝ շքեզ թաղում չի կազմակերպվել, այլ միայն անցկացվել է համեստ արարողություն աբբայությունում 1870 թվականի հունիսի 14-ին[10]։ | Գրող | |
Մայքլ Դրեյթոն (Michael Drayton) |
1563 | 1631 | 67-68 | Բանաստեղծ | ||
Ջոն Դրայդեն | 1631 | 1700 | 68 | Գերեզմանը նշված չէ։ Անունը փորագրված է Քոուլիի շիրմաքարի վրա։ | Բանաստեղծ և դրամատուրգ | |
Ադամ Ֆոքս | 1883 | 1977 | 93-94 | Պոեզիայի պրոֆեսոր Օքսֆորդի համալսարանում, Վեստմինստերյան աբբայության կանոնիկոս | ||
Դևիդ Գարրիք | 1717 | 1779 | 61 | Դրամատուրգ | ||
Եվա Մարիա Վիգել | 1724 | 1822 | 98 | Դևիդ Գարրիքի կինը | Պարուհի | |
Ջոն Գեյ | 1685 | 1732 | 47 | Բանաստեղծ և դրամատուրգ | ||
Ուիլյամ Գիֆորդ (William Gifford) |
1756 | 1826 | 70 | Բանաստեղծ և հրատարակիչ | ||
Ջորջ Գրոտ (George Grote) |
1794 | 1871 | 76 | Պատմաբան և քաղաքական գործիչ | ||
Ռիչարդ Հաքլյույթ | c.1552 | 1616 | 63-64 | Գրող | ||
Գեորգ Ֆրիդրիխ Հենդել | 1685 | 1759 | 74 | Կոմպոզիտոր | ||
Թոմաս Հարդի | 1840 | 1928 | 87 | Հարդիի թաղումը տեդի է ունեցել 1928 թվականի հունվարի 16-ին և եղել ոչ միանշանակ իրադարձություն, որովհետև ըստ Հարդիի կտակի՝ նրան պետք է թաղեին Ստինսֆորդում (անգլ.՝ Stinsford)՝ կնոջ կողքին։ Հարդիի կտակակատարը պնդել է, որ նա թաղվի Վեստմինստերյան աբբայությունում՝ Պոետների անկյունում։ Փոխզիջումների արդյունքում Հարդիի սիրտը թաղվել է կնոջ կողքին, աճյունը՝ աբբայությունում։ | Գրող, բանաստեղծ | |
Հենրի Իրվինգ | 1838 | 1905 | 67 | Դերասան | ||
Սեմյուել Ջոնսոն | 1709 | 1784 | 75 | Գրող, բանաստեղծ և բառարանագիր | ||
Ռեդյարդ Քիփլինգ | 1865 | 1936 | 70 | Գրող, բանաստեղծ | ||
Նիկոլաս Լիթլինգտոն (անգլ.՝ Nicholas Litlington) |
before 1315 | 1386 | 70+ | Աբբա | ||
Թոմաս Բաբինգտոն Մաքոլեյ | 1800 | 1859 | 59 | Թաղվել է 1860 թվականի հունվարի 9-ին[11]։ | Բանաստեղծ, պատմաբան | |
Ջեյմս Մաքֆերսոն | 1736 | 1796 | 59 | Գրող, բանաստեղծ | ||
Ջոն Մեյսֆիլդ | 1878 | 1967 | 88 | Ըստ իր կտակի՝ դիակիզվել է, և աճյունը թաղվել է Պոետների անկյունում։ | Գրող, բանաստեղծ | |
Ռոբերտ Մորեյ (Robert Moray) |
1608/9 | 1673 | 63-65 | Գերեզմանը նշված չէ։ Անունը փորագրված է Քոուլիի շիրմաքարի վրա։ | Պետական գործիչ, փիլիսոփա | |
Գիլբերտ Մյուրրեյ Gilbert Murray |
1866 | 1957 | 91 | Գիտնական, թարգմանիր | ||
Լոուրենս Օլիվիե | 1907 | 1989 | 82 | Դերասան | ||
Թոմաս Պար (Old Tom Parr) | 1483 | 1635 | 152 | Ենթադրաբար՝ անգլիացի երկարակյաց | ||
Մեթյու Փրայոր Matthew Prior |
1664 | 1721 | 57 | Գերեզմանը նշված չէ։ Անունը փորագրված է Քոուլիի շիրմաքարի վրա։ | Բանաստեղծ, դիվանագետ | |
Նիկոլաս Ռոու Nicholas Rowe |
1674 | 1718 | 44 | Դրամատուրգ, բանաստեղծ | ||
Շառլ դե Սենտ Էվրեմոնտ Charles de Saint-Évremond |
1610 | 1703 | 93 | Գերեզմանը նշված չէ։ Անունը փորագրված է Քոուլիի շիրմաքարի վրա։ | էսսեիստ, գրական քննադատ | |
Ռիչարդ Բրինսլի Շերիդան | 1751 | 1816 | 64 | Դրամատուրգ, բանաստեղծ | ||
Ռոբերտ Սաութ Robert South |
1634 | 1716 | 81 | Աստվածաբան, բանաստեղծ | ||
Էդմունդ Սպենսեր | c. 1552 | 1599 | 46-47 | Բանաստեղծ | ||
Ռոբերտ Ստեպլտոն (Robert Stapylton) |
c.1607 | 1669 | 61-62 | Դրամատուրգ | ||
Մերի Ստիլ (Mary Steele) | 1678 | 1718 | 40 | Օրագրերի հեղինակ | ||
Ալֆրեդ Թեննիսոն | 1809 | 1892 | 83 | Շքեղ հուղարկավարություն է անցկացվել 1892 թվականի հոկտեմբերի 12-ին[12]։ 1893 թվականին կառավարությունը պատվիրել է Թեննիսոնի կիսանդրու տեղադրումը Պոետների անկյունում։ | Բանաստեղծ | |
Քոննոպ Թիրվոլ (Connop Thirlwall) |
1797 | 1875 | 78 | Եպիսկոպոս, պատմաբան | ||
Թոմաս Տրիպլետ (անգլ.՝ Thomas Triplet) |
c.1601 | 1670 | 68-69 | Հոգևորական | ||
Օուեն Թուդոր (անգլ.՝ Owen Tudor) |
1429 | 1501 | 71-72 | Վանական |
Հուշարձաններ
խմբագրելՊատկեր | Անուն | Ծնվել է | Մահացել է | Տարիք | Հուշարձանի տեղադրման ամսաթիվ |
Հուշարձանի նկարագրություն |
Գործունեություն |
---|---|---|---|---|---|---|---|
Ջոզեֆ Ադիսոն | 1672 | 1719 | 47 | 1809 | Քանդակ | Բանաստեղծ | |
Քրիստոֆեր Էնստի (Christopher Anstey) |
1724 | 1805 | 80 | 1807 | Հուշաքար | Բանաստեղծ, գրող | |
Մեթյու Առնոլդ | 1822 | 1888 | 65 | 1891 | Կիսանդրի | Բանաստեղծ | |
Պեգգի Էշքրոֆթ | 1907 | 1991 | 83 | 2005 | Հատակադիր քար | Դերասանուհի | |
Ուիսթեն Հյու Օդեն | 1907 | 1973 | 66 | 1974 | Հատակադիր քար | Բանաստեղծ | |
Ջեյն Օսթին | 1775 | 1817 | 41 | 1967 | Հուշատախտակ | Գրող | |
Ջոն Բետժեման John Betjeman |
1906 | 1984 | 77 | 1996 | Հատակադիր քար | Բանաստեղծ, գրող | |
Ուիլյամ Բլեյք | 1757 | 1827 | 69 | 1957 | Կիսանդրի | Բանաստեղծ, նկարիչ | |
Բարտոն Բութ Barton Booth |
1681 | 1733 | 51-52 | 1772 | Հուշարձան | Դերասան | |
Շառլոթ Բրոնտե | 1816 | 1855 | 38 | 1947 | Հուշատախտակ | Գրող | |
Էնն Բրոնտե | 1820 | 1849 | 29 | 1947 | Հուշատախտակ | Գրող | |
Էմիլի Բրոնտե | 1818 | 1848 | 30 | 1947 | Հուշատախտակ | Գրող | |
Էլիզաբեթ Բարեթ Բրաունինգ | 1806 | 1861 | 55 | 1906 | Հատակադիր քար | Բանաստեղծ | |
Ֆաննի Բյոռնի | 1752 | 1840 | 87 | 2002 | Հուշատախտակ | Գրող, դրամատուրգ | |
Ռոբերտ Բըրնս | 1759 | 1796 | 37 | 1885 | Կիսանդրի, որի հեղինակն է Ջոն Ստիլը (John Steell)։ Բացվել է 1885 թվականի մարտի 7-ին Արչիբալդ Ֆիլիպ Փրիմռոզի կողմից[13]։ | Բանաստեղծ | |
Սեմյուել Բաթլեր (Samuel Butler) |
1612 | 1680 | 68 | 1721 | Կիսանդրի | Բանաստեղծ | |
Ջորջ Գորդոն Բայրոն | 1788 | 1824 | 36 | 1969 | Հատակադիր քար | Բանաստեղծ | |
Քեդմոն Caedmon |
մոտ 657 | մոտ 680 | անհայտ | 1966 | Հատակադիր քար | Բանաստեղծ | |
Ջոն Քեմփբել | 1678 | 1743 | 64 | 1749 | Հուշարձան | Ռազմական գործիչ | |
Լուիս Քերոլ | 1832 | 1898 | 65 | 1982 | Հատակադիր քար | Գրող | |
Ջոն Քլեր | 1793 | 1864 | 70 | 1989 | Հատակադիր քար | Բանաստեղծ | |
Սամուել Քոլրիջ | 1772 | 1834 | 61 | 1885 | Կիսանդրի | Բանաստեղծ | |
Ջորջ Էլիոթ | 1819 | 1880 | 61 | 1980 | Հատակադիր քար | Գրող | |
Թոմաս Սթեռնս Էլիոթ | 1888 | 1965 | 76 | 1967 | Հատակադիր քար | Բանաստեղծ, դրամատուրգ | |
Օլիվեր Գոլդսմիթ | 1728 | 1774 | 45 | 1776 | Հուշատախտակ, կիսանդրի | Բանաստեղծ, դրամատուրգ | |
Ադամ Լինդսեյ Գորդոն | 1833 | 1870 | 36 | 1934 | Կիսանդրի | Բանաստեղծ | |
Ջոն Էռնստ Գրաբե John Ernest Grabe |
1666 | 1711 | 44-45 | 1727 | Հուշարձան | Հոգևորական, աստվածաբան | |
Թոմաս Գրեյ | 1716 | 1771 | 54 | 1778 | Հուշարձան | Բանաստեղծ, բատմաբան | |
Ստիվեն Գեյլս | 1677 | 1761 | 83 | 1761 | Հուշարձան | Հոգևորական, գիտնական | |
Ռոբերտ Գերրիկ | 1591 | 1674 | 83 | 1994 | Հուշատախտակ | Բանաստեղծ | |
Ջերարդ Մենլի Հոփքինս | 1844 | 1889 | 44 | 1975 | Հատակադիր քար | Բանաստեղծ | |
Ալֆրեդ Էդվաչդ Հաուսման | 1859 | 1936 | 77 | 1996 | Հուշատախտակ | Բանաստեղծ | |
Հենրի Ջեյմս | 1843 | 1916 | 72 | 1976 | Հատակադիր քար | Գրող | |
Բենջամին Ջոնսոն | 1572 | 1637 | 65 | 1723 | Հատակադիր քար | Դրամատուրգ, բանաստեղծ | |
Ջոն Քիթս | 1795 | 1821 | 25 | 1954 | Հուշատախտակ | Բանաստեղծ | |
Ջոն Քեբլ | 1792 | 1866 | 73 | 1873 | Կիսանդրի | Բանաստեղծ | |
Դեյվիդ Հերբերթ Լոուրենս | 1885 | 1930 | 44 | 1985 | Հատակադիր քար | Գրող, բանաստեղծ | |
Էդվարդ Լիր | 1812 | 1888 | 75 | 1988 | Հատակադիր քար | Գրող, բանաստեղծ | |
Ջեննի Լինդ (Jenny Lind) |
1820 | 1887 | 67 | 1894 | Հուշատախտակ | Օպերային երգչուհի | |
Հենրի Լոնգֆելո | 1807 | 1882 | 75 | 1884 | Կիսանդրին, որի հեղինակն է Թոմաս Բրոքը (անգլ.՝ Thomas Brock), բացվել է 1884 թվականի մարտի 1-ին[14]։ | Բանաստեղծ | |
Ֆրեդերիկ Ուիլյամ Մեյթլանդ (F. W. Maitland) |
1850 | 1906 | 56 | 2001 | Հատակադիր քար | Պատմաբան | |
Քրիստոֆեր Մառլո | 1564 | 1593 | 29 | 2002 | Հուշատախտակ | Դրամատուրգ, բանաստեղծ | |
Ուիլյամ Մեյսոն William Mason |
1725 | 1797 | 72-73 | 1799 | Հուշարձան | Բանաստեղծ | |
Թոմաս Մեյ Thomas May |
1595 | 1650 | 54-56 | 1880 | Հուշաքար | Բանաստեղծ և դրամատուրգ | |
Ջոն Միլթոն | 1608 | 1674 | 65 | 1737 | Հուշարձան | Բանաստեղծ, գրող | |
Ջոն Ֆիլիպս (John Phillips) |
1676 | 1709 | 32 | 1710 | Հուշարձան | Բանաստեղծ | |
Ալեքսանդր Փոփ | 1688 | 1744 | 56 | 1994 | Հուշաքար | Բանաստեղծ | |
Ջոն Փրինգլ | 1707 | 1782 | 74 | Հուշարձան | Բժիշկ-ֆիզիոլոգ | ||
Հաննա Փրիչարդ Hannah Pritchard |
1711 | 1768 | 56-57 | Հուշարձան, հետագայում տեղափոխվել է տրիֆորիում | Դերասանուհի | ||
Ջոն Ռասկին | 1819 | 1900 | 80 | 1902 | Բրոնզե դիմանկար-մեդալյոն, որի հեղինակն է Էդվարդ Օնսլոու Ֆորդը (Onslow Ford)։ Բացվել է 1902 թվականի փետրվարի 8-ին՝ մի ծարք տարաձայնություններից հետո, որոնք պայմանավորված էին նմանատիպ հուշարձանների նկատմամբ Ռասկինի վերաբերմունքով, որը դրանք համարում էր փողի վատնում և ճարտարապետական շինության տեսքի աղավաղում[15]։ | Բանաստեղծ, քննադատ | |
Վալտեր Սքոթ | 1771 | 1832 | 61 | 1897 | Կիսանդրին, որի հեղինակն է շոտլանդացի քանդակագործ Հատչինսոնը, «գեղեցիկ կատարված պատճենն է Շանտրիի (անգլ.՝ Francis Chantrey) հայտնի կիսանդրու, որը գտնվում է Էբոտսֆորդում»[16]։ | Գրող, բանաստեղծ | |
Թոմաս Շեդվել (Thomas Shadwell) |
մոտ 1642 | 1692 | ~50 | c.1700 | Հուշարձան | Բանաստեղծ, դրամատուրգ | |
Ուիլյամ Շեքսպիր | 1564 | 1616 | 52 | 1740 | Հուշարձան | Դրամատուրգ, բանաստեղծ | |
Գրանվիլ Շարպ Granville Sharp |
1735 | 1813 | 77 | 1816 | Հուշարձան | Աբոլիցիոնիստ, պայքարել է ստրկավաճառության դեմ | |
Պերսի Բիշի Շելլի | 1792 | 1822 | 29 | 1954 | Հուշատախտակ | Բանաստեղծ | |
Ռոբերտ Սաութի | 1774 | 1843 | 68 | 1845 | Հուշարձան | Բանաստեղծ | |
Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյ | 1811 | 1863 | 52 | 1865 | Կիսանդրի | Գրող | |
Ջեյմս Թոմսոն | 1700 | 1748 | 47 | 1762 | Հուշարձան | Բանաստեղծ և դրամատուրգ | |
Դիլան Թոմաս | 1914 | 1953 | 39 | 1982 | Հատակադիր քար | Բանաստեղծ, գրող | |
Էնթոնի Թրոլոփ | 1815 | 1882 | 67 | 1993 | Հատակադիր քար | Գրող | |
Ուիլյամ Վինցենտ William Vincent |
1739 | 1815 | 76 | շուրջ 1815[17] | Հուշարձան | Վեստմինստերյան աբբայության վանահայր | |
Օսկար Ուայլդ | 1854 | 1900 | 46 | 1995 | Հուշատախտակ | Դրամատուրգ, գրող | |
Ուիլյամ Վորդսվորթ | 1770 | 1850 | 80 | 1854 | Հուշարձան | Բանաստեղծ | |
Ջեյմս Ուայեթ | 1746 | 1813 | 67 | Հուշարձան | Ճարտարապետ |
Առաջին աշխարհամարտի տարիների բանաստեղծներ
խմբագրելՎեստմինստերյան աբբայության Պոետների անկյունում տեղադրվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիների 16 բանաստեղծներին նվիրված հուշարձան՝ թերթաքարի սալ, որի վրա փորագրված են նրանց անունները։ Հուշարձանը բացվել է 1985 թվականի նոյեմբերի 11-ին, երբ նշվել է Կոմպիենի զինադադարի 67-րդ տարին։
Պատկեր | Բանաստեղծ | Ծնվել է | Մահացել է | Տարիքը պատերազմի սկսվելու պահին[18] |
Տվյալներ զինվորական ծառայության մասին |
---|---|---|---|---|---|
Ռիչարդ Օլդինգթոն | 1892 | 1962 | 22 | Զինվորական ծառայության է անցել 1916 թվականին։ Զորացրվել է 1917 թվականին։ Կրտսեր լեյտենանտ Սասեքսի թագավորական գունդ | |
Լոուրենս Բինյոն (Laurence Binyon) |
1869 | 1943 | 44 | Կամավոր մեկնել է պատերազմ 1915 և 1916 թվականներին։ Բրիտանական հոպիտալ ֆրանսիացի զինվորների համար | |
Էդմունդ Բլանդեն (Edmund Blunden) |
1896 | 1974 | 17 | Զորակոչվել է 1915 թվականի օգոստոսին։ Կրտսեր լեյտենանտ Սասեքսի թագավորական գունդ | |
Ռուպերտ Բրուկ | 1887 | 1915 | 27 | Զորակոչվել է 1914 թվականի օգոստոսին։ Նավատորմի կրտսեր լեյտենանտ Թագավորական ռազմական նավատորմ | |
Ուիլֆրիդ Գիբսոն (Wilfrid Gibson) |
1878 | 1962 | 35 | Մի քանի մերժումներից հետո գրանցվել է 1917 թվականի հոկտեմբերին։ Թիկունքային ապահովման ծառայություն (Տրանսպորտային զորքեր) Ռազմաճակատում չի եղել | |
Ռոբերտ Գրեյվս | 1895 | 1985 | 19 | Կոչում է ստացել 1914 թվականին։ Ուելսի կայծքարային հրացանակիրների թագավորական գունդ | |
Ջուլիան Գրինֆել (Julian Grenfell) |
1888 | 1915 | 26 | Զորակոչվել է 1910 թվականին։ Կապիտան (մահվան պահին) Թագավորական դրագունական գունդ | |
Այվոր Գեռնի Ivor Gurney |
1890 | 1937 | 23 | Շարքային Գլոստերշիրյան գունդ | |
Դևիդ Ջոնս (David Jones) |
1895 | 1974 | 18 | Ուելսի կայծքարային հրացանակիրների թագավորական գունդ | |
Ռոբերտ Նիքոլս (Robert Nichols) |
1893 | 1944 | 20 | Կոչում է ստացել 1914 թվականին։ Թագավորական հրետանի | |
Ուինֆրեդ Օուեն Wilfred Owen |
1893 | 1918 | 21 | Զորակոչվել է 1915 թվականին։ Կոչում է ստացել 1916 թվականին։ Կրտսեր լեյտենանտ Մանչեսթերի գունդ | |
Հերբերտ Ռիդ | 1893 | 1968 | 20 | Կապիտան Green Howards | |
Այզեկ Ռոզենբերգ | 1890 | 1918 | 23 | Զորակոչվել է 1915 թվականի հոկտեմբերին։ 12-րդ Սաֆոլյան գունդ Սեփական թագավորական գունդ Լանքասթերում | |
Զիգֆրիդ Սասուն (Siegfried Sassoon) |
1886 | 1967 | 27 | Զորակոչվել է 1914 թվականին։ Կոչում է ստացել 1915 թվականի մայիսին։ Կապիտան (պատերազմն ավարտվելու պահին) Ուելսի կայծքարային հրացանակիրների թագավորական գունդ | |
Չարլզ Սորլի (Charles Sorley) |
1895 | 1915 | 19 | Զորակոչվել է 1914 թվականին։ Կապիտան (մահվան պահին) Սաֆոլյան գունդ | |
Թոմաս Էդվարդ | 1878 | 1917 | 36 | Զորակոչվել է 1915 թվականի հուլիսին։ Կոչում է ստացել 1916 թվականի հոկտեմբերին։ Անգլիական զորքերի հրետանային կայազոր |
Թագավորական բալետ
խմբագրելՔարե տախտակի տեսքով հուշարձանը տեղադրվել է 2009 թվականի նոյեմբերի 17-ին՝ ի հիշատակ Թագավորական բալետի չորս հիմնադիրների։
Պատկեր | Անուն | Ծնվել է | Մահացել է | Տարիք | Ներդրում |
---|---|---|---|---|---|
Նինեթ դե Վալուա | 1898 | 2001 | 102 | ||
Ֆրեդերիկ Էշտոն (Frederick Ashton) |
1904 | 1988 | 84 | ||
Կոնստանտ Լամբեր Constant Lambert |
1905 | 1951 | 45 | ||
Մարգո Ֆոնտեյն | 1919 | 1991 | 71 |
Աբբայության այլ հատվածներում
խմբագրելԲանաստեղծների ու գրողների հուշարձաններ են տեղադրվել նաև աբբայության այլ հատվածներում՝ Պոետների անկյան սահմաններից դուրս[19][20]։
Պատկեր | Անուն | Ծնվել է | Մահացել է | Տարիք | Հուշարձանի տեղադրման թվական |
Հուշարձանի նկարագրության |
Գործունեություն |
---|---|---|---|---|---|---|---|
Ռոբերտ Այթոն (Robert Ayton) |
1570 | 1638 | 67-68 | Կիսանդրի | Բանաստեղծ | ||
Աֆրա Բեն | 1640 | 1689 | 48 | Շիրմաքար | Գրող, դրամատուրգ | ||
Էդվարդ Բուլվեր-Լիտոն | 1803 | 1873 | 69 | Շիրմաքար | Գրող, բանաստեղծ | ||
Ջոն Բանյան | 1628 | 1688 | 59 | 1912 | Հուշատախտակ | Գրող | |
Մարգարետ Քևենդիշ | 1623 | 1673 | 69-70 | Հուշարձան | Գրող, բանաստեղծ | ||
Ուիլյան Քավենդիշ | 1592 | 1676 | 84 | Հուշարձան | Դրամատուրգ, բանաստեղծ | ||
Ուիլյան Կոնգրիվ | 1670 | 1729 | 58 | շուրջ 1730 | Հուշարձան | Դրամատուրգ, բանաստեղծ | |
Նոել Քաուարդ | 1899 | 1973 | 73 | 1984 | Հատակադիր հուշաքար | Դրամատուրգ, կոմպոզիտոր | |
Ուիլյամ Կուպեր | 1731 | 1800 | 68 | 1876 | Հուշատախտակ | Բանաստեղծ, հիմների հեղինակ | |
Ուենթրոութ Դիլլոն | 1637 | 1685 | 47-48 | Գերեզմանը չի պահպանվել | Բանաստեղծ | ||
Բենջամին Դիզրայելի | 1804 | 1881 | 76 | 1884 | Հուշարձան | Պետական գործիչ, գրող | |
Ջորջ Հերբերտ (George Herbert) |
1593 | 1633 | 39 | 1876 | Հուշատախտակ | Բանաստեղծ, հռետոր | |
Ռոբերտ Հովարդ (Robert Howard) |
1626 | 1698 | 72 | Դրամատուրգ | |||
Չարլզ Քինգսլի | 1819 | 1875 | 55 | 1875 | Կիսանդրի | Գրող | |
Ջեյմս Ռասել Լոուել | 1819 | 1891 | 72 | Հուշատախտակ | Բանաստեղծ | ||
Ֆրեդերիկ Դենինսոն Մորիս (F. D. Maurice) |
1805 | 1872 | 66 | 1932 | Կիսանդրի | Գրող | |
Էնն Պլդֆլիդ (Anne Oldfield) |
1683 | 1730 | 47 | Շիրմաքար | Դերասանուհի | ||
Հենրի Սպիլման (Henry Spelman) |
շուրջ 1564 | 1641 | 76-77 | Շիրմաքար | Հնահավաքորդ | ||
Արթուր Փենրին Սթենլի (Arthur Penrhyn Stanley) |
1815 | 1881 | 65 | 1884 | Գերեզման և քանդակ | Գրող | |
Իսահակ Ուոթս (Isaac Watts) |
1674 | 1748 | 74 | 1779 | Հուշարձան | Եկեղեց. հիմների ստեղծող |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Официальный сайт Вестминстерского аббатства
- ↑ «Poets' Corner memorial for Ted Hughes», BBC News, 22 марта 2010
- ↑ Ted Hughes joins literary greats at Poets' Corner, The Guardian, 23 марта 2010
- ↑ История Вестминстерского аббатства Արխիվացված 2010-09-29 Wayback Machine(անգլ.)
- ↑ 5,0 5,1 David Thorley, Poets Corner London Արխիվացված 2011-06-14 Wayback Machine, 2007
- ↑ История Уголка поэтов на сайте The Shady Old Lady
- ↑ «Monuments & Gravestones: Ben Jonson». Westminster Abbey 1065 to today. Dean and Chapter of Westminster Abbey. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Adams, J. Q. The Jonson Allusion Book. New Haven: Yale University Press, 1922: 195-6.
- ↑ Биография Мэри Элинор Боуз на портале Sunniside Local History Society Արխիվացված 2008-05-17 Wayback Machine
- ↑ «Похороны г-на Чарльза Диккенса», The Times, 15 июня 1870.
- ↑ The Times, 9 հունվարի, 1860, էջ 10; 10 հունվարի, 1860, էջ 9
- ↑ The Times, 13 հոկտեմբերի, 1892
- ↑ The Times, 9 մարտի, 1885
- ↑ The Times, 2 նոյեմբերի, 1992, էջ 6; 26 փետրվարի, 1884, էջ 10; 3 մարտի, 1884, էջ 8
- ↑ Սինդի Քոքլերի (Sydney C. Cockerell) նամակը The Times-ի հրատարակչությանը, 22 օգոստոսի, 1900, The Times, 7 փետրվարի, 1902, էջ 9, 10 փետրվարի, 1902, էջ 8։
- ↑ The Times, 22 մայիսի, 1897, էջ 16։
- ↑ The Times, 30 դեկտեմբերի, 1815, էջ 3։
- ↑ 1914 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ, երբ պատերազմին միացել է Մեծ Բրիտանիան։
- ↑ Poets' Corner in Westminster Abbey (James Wilkinson, 2007), inside back page
- ↑ Treasures of Westminster Abbey (Tony Trowles, 2008)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պոետների անկյուն կատեգորիայում։ |